Աչքերս փակ, թե բաց, միշտ բարի լույս եմ ասելու իմ քաղաքին. Գյումրին հրաժեշտ տվեց Հասմիկ Կիրակոսյանին (լուսանկարներ)

12/05/2021 schedule21:21

Գյումրու թատրոնում տրամադրություններն ու գույներն այսօր հակասական ու առավել քան դրամատիկ էին: Գրեթե ողջ Գյումրին էր ներկա: Ճամփորդ ունեինք:

«Երբ իմանամ՝ ինձ էլ չեն լսում, ես էլ չեմ խոսի: Բայց փառք Աստծո, ես դեռ նման բանի չեմ հանդիպել: Ես չգիտեմ, թե քանի հազարերորդ անգամ, անձայն ու անխոս, հոգուս մեջ, աչքերս փակ, թե բաց, միշտ բարի լույս եմ ասելու իմ քաղաքին».

Թատերական հրապարակում հնչած Հասմիկ Կիրակոսյանի այս խոսքերով էլ գյումրեցին այսօր հրաժեշտ տվեց նրան: Տարբեր առիթներով արված ձայնագրությունների փոքրիկ պատառիկներ հնչեցին, որոնցից մեկում ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու պատվավոր քաղաքացի և մեծ գյումրեցին անկեղծ սիրել, շենացնել պատգամեց, մեկում քաղաքի նկատմամբ իր սիրո մասին, մյուսում ընտանիքի եւ նիստուկացի մասին խոսեց: Ասաց՝ եթե նորից աշխարհ գար, կապրեր նույն կերպ, ոչինչ չէր փոխի:

Նույն ձեռագիրն էր, նույն կամքն ու պարտաճանաչությունը: Այնպես, ինչպես կենդանության օրոք էր: Տեղին ու ժամանակին, հստակ սցենարով: Հասմիկ Կիրակոսյանը դեռ կենդանության օրոք էր մտածել, թե ինչպես են իրեն ճանապահելու, ով ինչ է անելու և ինչպես:

«Եղավ այնպես, ինչպես ողջ կյանքում էր: Նա միշտ հստակ գիտեր, թե ումից և ինչպես ինչ է ուզում: Հասցրել էր պատգամել, թե հատկապես ինչպես է պատկերացնում իր հրաժեշտի արարողությունը: Անձամբ ինձ էլ պատմել էր որոշ բաներ, նաև ընտանիքի անդամների հետ եմ զրուցել:

Երեք նվագախումբ է ստեղծել նա, երեքն էլ այսօր կային իրենց երաժշտական ներկայությամբ: Աղասի Շաբոյանի թաղման ժամանակ հենց տիկին Կիրակոսյանն է կազմակերպել, որ Շաբոյանի մենապարուհիներից մեկը պարի: Եվ ինքը միշտ ասում էր, թե երկրորդն իմն է լինելու: Նույն պարուհին՝ Հերմինեն Մանուկյան, մեկ պարել էր Աղասի Շաբոյանի ժամանակ, մեկ էլ պարեց տիկին Կիրակոսյանին հրաժեշտ տալիս:

Նա շատ էր սիրում Կարապետ Շաբոյանի դուդուկի ձայնը, դա ևս կար այսօր: Մնացած ամեն ինչը կազմակերպել էինք այնպես, ինչպես իրեն դուր կգար՝ ֆայտոնի ներկայություն, պարային համույթներ, խոնարհված ծաղիկներ, ծափեր, և անշուշտ իր ձայնը, որն այս քաղաքում դեռ երկար է լսվելու, անկախ նրա ֆիզիկական բացակայությունից:

Ուզեցինք, որ այնպես, ինչպես կես դար իր ձայնով ապրել էր Գյումրին, այնպես էլ իր ձայնով հրաժեշտ տար»,- Հայկական ժամանակի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը:

Գյումրին հրաժեշտ տվեց աշխարհում Գյումրու իր խոսնակին: «Հասմիկ Կիրակոսյանի վաստակի ու արվեստում ունեցած ահռելի ներդրման, նրա ներկայության գնահատականը պետք է այսօր տային ամբողջ Հայաստանի մշակութային ոլորտի ներկայացուցիչները:

Գյումրին կորցրեց իր մշակութային հենասյունը: Մշակույթն իր մեջ ամփոփող նվիրյալին: Երբ որ միջոցառում էր լինում, ասում էի՝ տիկին Կիրակոսյան, լավ կպատրաստվես: Ասում էր, դու բդի ընձի ըսե՞ս: Ու դա այդպես էր: Նա ելույթների համար պատրաստվելու կարիք ուներ: Խոսքով ու կյանքով լեցուն էր: Անհնարինն էր անում Գյումրու համար: Խաղաղությամբ գնաս քո մեջ Գյումրին ամփոփած»,- հուզված հրաժեշտ տվեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

«Քաղաքից գույնը պակասեց: Այսօր մի կենսավիշ անոթ կորցրեց Գյումրին: Մատը Գյումրու մշակութային զարկերակին»,- Հասմիկ Կիրակոսյանին է բնութագրում Գյումրու Հայորդյաց տան տնօրեն Աստղիկ Եդիգարյան-Բաբունցը: «Համ ու հոտն էր Գյումրու, աղն էր: Անում էր անկարելին մի նոր շունչ, նոր գաղափար Գյումրի բերելու համար: Նա իր տեսակով ապացուցեց, որ անհնարին ոչինչ չկա, եթե կա կամք: Նրա համար փակ դռներ չկային»,-ընդգծում է նա:

«Լսել էի, որ կոլորիտային, պատվարժան մի կին կա մարզպետարանում, բայց անձնապես ծանոթ չէի: Նա առաջին մարդկանցից մեկն էր, ում հետ առանձին հանդիպեցի: Ես երբեք նրան հանձնարարություն չէի տալիս, միշտ խնդրանքով էի դիմում: Ասում էի տիկին Հասմիկ, եթե քեզ եմ ասում, ուրեմն գիտես, թե ինչ պատասխանատու հարց է: Ինչ էլ լիներ, նա շվեյցարական ժամացույցի ճշտությամբ էր անում:

Հետո արդեն անձնական մտերմություն էլ եղավ: Միշտ զանգում էի նրան: Ասում էր՝ արի մեր բալկոնում չայ խմենք: Ափսոս չստացվեց»,- մեզ հետ զրույցում պատմեց Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանն ու աշխատանքային փոքրիկ մի դրվագ պատմեց.

«Երևանից նոր խորհրդականի հրավիրեցի, որ գա, աշխատի: Կողք կողքի էին կաբինետները: Առավոտյան շուտ Սևակը (նոր խորհրդականին նկատի ունի-խմբ.) նստած էր, մեկ էլ մեկը դուռը թակեց, հարցրեց՝ ո՞ւր է տիկին Հասմիկը: Սևակն էլ թե՝ կներեք, չեմ ճանաչում: 15 րոպե հետո մեկ ել տիկին Հասմիկը ջղայնացած եկավ: Ասում է, ըդիգ ով է, որ ընձի չի ճանչնա: Բայց հետո ընկերացավ նաև Սևակի հետ: Պայծառ հիշողություններ ունեմ: Սա շատ ծանր բաց է քաղաքի համար: Գյումրին իր անկրկնելի կոլորիտից անվերադարձ կորուստ ունեցավ: Գյումրին այլևս էն չի լինի առանց տիկին Հասմիկի»:

Հասմիկ Կիրակոսյանն ո՞ւմ պատգամեց Գյումրին սիրել ու ներկայացնել այնպես, ինչպես ինքը դա կաներ, այն նույն համ ու հոտով, նույն նվիրվածությամբ, ինչպես 50 և ավելի տարի նա էր ապրեցնում քաղաքը:

Այս պահին այդ ծանր պատասխանատվությունը դրված է Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետի ուսերին: Լիլիթ Թովմասյանը չի թաքցնում՝ անասելի դժվար է լինելու.

«Հսկայական, ահռելի, չբացատրվող, աննորմալ չափի բեռ կա իմ ուսերին, որովհետև այսօր ու այս պահին այստեղ առաջին անգամ այս ծանրությամբ գիտակցեցի, թե հատկապես ինչ եմ պարտավոր անել: Գոնե այն նշաձողը, որի վրա կարողացել է տիկին Կիրակոսյանը պահել Գյումրու մշակույթը, գոնե այնպես, ինչպես հաջողվել է իրեն ներկայացնել, և գոնե այնքան, ինչքան ինքը սիրել է այս քաղաքն ու Գյումրու մշակույթը, ես պարտավոր եմ շարունակել:

Կկարողանա՞մ իր հիմնաքարերին մի քար ավելի դնել, անսահման ուրախ կլինեմ: Բայց գոնե այնքան, ինչքան թողել է, այդքանի պահպանումն իմ ուսերին է, ես այդ պատասխանատվությունն իր ողջ ծանրությամբ գիտակցում եմ»:

Եվ վերջում՝ ծափեր, երկար, չդադարող, անկեղծ: Հասմիկ Կիրակոսյանին դեպի երկնային հանգրվան Գյումրվա ֆայտոնը նաև ուղեկցեց:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4011 դիտում

Քննարկվել է «Աջափնյակ» կայարանի կառուցման աշխատանքների ընթացքը․ Հովհաննիսյան

Երևանն օդի որակի տեսանկյունից աշխարհագրորեն ոչ այնքան բարենպաստ դիրքում է․ Ավինյան

Կառավարությունը նախատեսում է բարձրացնել նոտարական ծառայությունների սակագները

Նա նախագահ չի լինելու. Թրամփը խոսել է Իլոն Մասկից

Կրթարշավի կանգառը Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքն էր․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

1% idcoin՝ ամանորյա տանջանքի փոխարեն․ ակտուալ խորհուրդներ

Կրասնոդարի երկրամասի ափին հայտնաբերվել է 13 սատկած դելֆին

Գյումրիում իրականացվում են ձյան մաքրման աշխատանքներ (լուսանկարներ)

Սրճարանում ծխող պետական պաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել․ վարչապետը դիմել է քաղաքացիներին

Առաջին պատերազմից հետո ՀՀ իշխանություններին ԼՂ-ն պետք էր՝ թալանը կոծկելու համար․ Չախոյան

Մահվան ելքով վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը ձերբակալվել է

Կյանքից հեռացել է ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը

Կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարվել է 18 անշարժ գույքի հափշտակություն

Կարևոր է՝ Օղակաձև զբոսայգու ծրագիրը հաջորդ տարի սկսենք իրականացնել․ Ավինյան

Ամանորյա ուղերձն եմ գրում․ ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Կրթվելը նորաձեւ է» արշավի նպատակը տգիտության ճիրաններից ազատագրելն է․ Աննա Հակոբյան

Վանաձորի գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Որոշում եմ կայացրել այդ ծախսը փոխհատուցել ինքնուրույն․ Ավինյանը՝ վերջերս իր՝ ԱՄՆ կատարած այցի մասին

Թրամփը հայտարարել է, որ 3-րդ համաշխարհային պատերազմը մոտ է. նա ուզում է շտապ հանդիպել Պուտինի հետ

Գործարկվել է transport.yerevan.am-ը․ քաղաքապետը մանրամասներ է հայտնել

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցների համար բաց է

Անիի տարածաշրջանում մառախուղ է

Փորձել եմ ամեն ինչ անել, որ որդիս չհեռանա «Բարսելոնա»-ից․ Նեյմարի հայրը անկեղծացել է

Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Երևանում բախվել են «Պորշ Կայեն»-ն ու «ՎԱԶ 2121»-ը․ վարորդներից մեկը եղել է ոչ սթափ

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ տեղ-տեղ առկա է մերկասառույց

1994-ի հրադադարից հետո բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ ՀՀ վարչապետ

Ցուրտ չէ, կարևորը հոգիներս է ջերմ. Գյումրիում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը. լուսանկարներ

Ոմանք կորցրին դաշնակցի, մյուսները՝ թշնամու. ինչ հետևանքներ ունի Ասադի ռեժիմի անկումը Մաղրիբի երկրների համար

Բաքուն վախեր ունի, ջղաձգվում է. մի շարք երկրներ փորձում են ստանձնել ՀՀ անվտանգության ապահովումը. Խաչատրյան

Հրդեհ՝ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին. այրվել է մեքենա

«Դիմադրության առանցք»-ը կոչնչացնի Իսրայելին, մենք կկործանենք այդ ռեժիմը․ Իրանի հոգևոր առաջնորդ

Հռոմի պապը դատապարտել է Գազայում Իսրայելի գործողությունները

Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը Հանոյում մասնակցել է «Vietnam Defence Expo-2024» ցուցահանդեսին

Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

Անի Երանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել

Էրդողանը կմեկնի Սիրիա, երբ նպաստավոր պայմաններ լինեն. Քյորօղլու

ԵՄ-ն թույլ չի տա Ռուսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը. Իտալիայի վարչապետ

Կտեսնենք՝ ժամկետի ավարտից հետո բանտում կլինի, թե՝ այլ տեղ. Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահին

Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում. ՄՔԾ-ն ամփոփել է տարին