Հաղթելու շանսերը հավասար են․ հետաքրքիր փաստեր՝ Հայաստանի գավաթի եզրափակչին ընդառաջ

Մայիսի 15-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում տեղի կունենա ֆուտբոլի Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպումը։ Պատվավոր գավաթը կվիճարկեն Երևանի «Արարատն» ու «Ալաշկերտը»։

Խաղի կարևորությունը

Գավաթակրի կոչումը, իհարկե, պատվաբեր է, սակայն խաղի կարևորությունը չի սահմանափակվում միայն գավաթակիր դառնալով։ Հայաստանի գավաթակիրն իրավունք է ստանալու ներկայացնել Հայաստանը ՈՒԵՖԱ-ի հիմնադրած նոր մրցաշարի՝ Կոնֆերենցիաների լիգայի 2021/22 մրցաշրջանի խաղարկությունում։

Ճիշտ է, երկու թիմերն էլ ներկա դրությամբ պայքարում են նաև Հայաստանի չեմպիոնի կոչման համար։ «Ալաշկերտն» այս պահին մեկ միավորով հետ է մնում առաջատար «Նոայից», իսկ «Արարատը» առաջին հորիզոնականից հետ է մնում երկու միավորով։ Սակայն երկու թիմերն էլ մեկ խաղ պակաս են անցկացրել «Նոայի» համեմատ, և, այսպես կոչված, կորցրած միավորներով հենց նրանք են առաջին հորիզոնականում։ Այնպես որ թիմերը նաև հնարավորություն ունեն «ոսկե դուբլ» գրանցելու և նվաճելու թե՛ չեմպիոնի, թե՛ գավաթակրի կոչումը։ Այդ դեպքում չեմպիոնին բաժին կհասնի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի ուղեգիրը, իսկ Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր կստանա առաջնությունում 4-րդ տեղը գրաված թիմը։

Պատմական ակնարկ

«Արարատը» Հայաստանի գավաթի խաղարկության պատմության մեջ եզրափակչում ամենաշատը հայտնված թիմերից մեկն է։ 7 անգամ հայկական ֆուտբոլի ամենահեղինակավոր ակումբը հայտնվել է եզրափակչում, ավելի շատ վճռորոշ խաղում եղել են միայն «Փյունիկը» (12 անգամ), «Միկան» և «Ուրարտուն» (8-ական անգամ)։ Սակայն «Արարատի» վերջին եզրափակիչը եղել է 13 տարի առաջ․ այդ ժամանակ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ հանդես եկող արարատցիները Իջևանի «Արնար» մարզադաշտում ուժեղ քամու և փոթորկի ուղեկցությամբ պարտության մատնեցին «Բանանցին» (ներկայումս՝ «Ուրարտու»)։ «Արարատը» նաև ամենաշատը գավաթը նվաճած թիմերից է։ Հայաստանի հնգակի գավաթակիրներն այդ ցուցանիշով զիջում են միայն «Փյունիկին» (8) և «Միկային» (6): Հիմնականում դա 1993-1995թթ․-ին ունեցած երեք անընդմեջ հաջողությունների շնորհիվ է։ «Արարատը» նախ երկու տարի անընդմեջ եզրափակչում հաղթեց Գյումրիի «Շիրակին», այնուհետև պարտության մատնեց Աբովյանի «Կոտայքին»։ Հատկանշական է, որ երեք խաղերում էլ «Արարատի» ավագի թևկապը կրում էր Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Արամայիս Տոնոյանը։

Եվս մեկ անգամ էլ «Արարատը» գավաթակիր դարձավ 1997թ․-ին՝ նվազագույն հաշվով պարտության մատնելով «Փյունիկին»։

Ինչ վերաբերում է «Ալաշկերտին», ապա 2011թ․-ին հիմնադրված ակումբն առաջին անգամ գավաթի եզրափակիչ դուրս եկավ 2017/18 մրցաշրջանում նույն Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ, սակայն լարված խաղում տիտղոսը զիջեց «Գանձասար-Կապանին»։ Խաղի հիմնական ժամանակն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքիով, լրացուցիչ ժամանակում Միհրան Մանասյանն առաջ մղեց «Ալաշկերտին», բայց հանդիպման ավարտից 4 րոպե առաջ թույլ տվեց մրցակցին հավասարեցնել հաշիվը, իսկ հետո 11 մետրանոցների հարվածաշարում պարտություն կրեց։

Բայց հաջորդ մրցաշրջանում, արդեն՝ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ, «Ալաշկերտը» վերադարձավ եզրափակիչ և «Ուրարտուի» մարզադաշտում կայացած խաղում նվազագույն հաշվով հաղթանակ տարավ։

Հետաքրքիր փաստեր

Աբրահամ Խաշմանյանը, վերադառնալով «Ալաշկերտ», մոտ է թիմի հետ նորից գավաթակիր դառնալուն։ Հետաքրքիր է, որ 2019թ․-ին գավաթակիր դարձած «Ալաշկերտի» կազմում հանդես էին գալիս Հրայր Մկոյանը և Ուրոշ Նենանդովիչը, որոնք այժմ հանդես են գալիս «Արարատում» և շաբաթ օրը դաշտ դուրս կգան իրենց նախկին թիմի դեմ։ Իսկ «Լոռիի» դեմ եզրափակիչ խաղում հանդես եկած ֆուտբոլիստներից «Ալաշկերտում» մնացել են միայն 5-ը։

Հետաքրքիր է, որ Մկոյանը եղել է խաղադաշտում նաև 2008թ․-ի գավաթի խաղարկության եզրափակչում՝ հանդես գալով «Արարատի» կազմում։ Բայց Հրայրը միակ ֆուտբոլիստը չէ, որը յուրաքանչյուր թիմի կազմում դարձել է գավաթակիր։ «Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանը ևս 2008թ․-ին եղել է «Արարատի» կազմում, ճիշտ է, եզրափակիչ խաղում մնացել է պահեստայինների նստարանին, իսկ 2019թ․-ի կազմում նվաճել է գավաթն արդեն «Արարատի» կազմում։ 2008 և 2019թ․-ի եզրափակիչներին մասնակցել է նաև «Ալաշկերտի» պաշտպան Գագիկ Դաղբաշյանը․ 2008թ․-ին նա հանդես էր գալիս եզրափակչում «Արարատի» մրցակցի՝ «Բանանցի» կազմում, իսկ 2019թ․-ին գավաթակիր դարձավ «Ալաշկերտի» հետ։

Խաղին ընդառաջ

Թիմերը գավաթից առաջ իրենց վերջին հանդիպումն առաջնությունում անցկացրել են մայիսի 10-ին, ընդ որում՝ միմյանց դեմ․ արձանագրվեց գոլազուրկ ոչ-ոքի։ Թիմերի միջև երրորդ տուրի հանդիպումն էլ հետաձգվել էր, և տեղի է ունենալու մայիսի 25-ին։ Այսինքն՝ մեկ ամսվա մեջ «Արարատն» ու «Ալաշկերտը» հանդիպելու են միմյանց երեք անգամ։ Իսկ առաջնության ևս մեկ խաղում, որը տեղի էր ունեցել նոյեմբերի 20-ին, «Արարատը» հաղթել էր 2-1 հաշվով։ Եզրափակիչ խաղում երկու թիմերի հաղթելու հնարավորությունները գրեթե հավասար են։

Թե՛ «Ալաշկերտը», թե՛ «Արարատը» վճռորոշ խաղին մոտենում են առանց լուրջ կորուստների։ Այնպես որ եզրափակիչ խաղում թիմերն ունեն ամեն ինչ տպավորիչ ելույթ ունենալու և իրենց մրցանակների թիվը ևս մեկով ավելացնելու։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1525 դիտում

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի

Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է