Երևան
12 °C
Վերջին ժամերին Իսրայելի բանակը վերջին 7 օրվա մեջ ամենաուժգին ավիահարվածներն է հասցրել Գազայի հատվածին, ինչի հետևանքով կան զոհեր:
Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ հստակեցնելով, որ մի քանի ժամում Գազայի հատվածի ուղղությամբ միաժամանակ 150 ավիահարված է հասցվել, որից միայն 50-ը՝ ուղիղ Գազային:
Վաղ առավոտից բազմաթիվ պաղեստինցիներ են տեղափոխվում հիվանդանոցներ, վիրավորների թիվը գերազանցում է հարյուրը, փրկրարական խմբերն ավերված շինությունների տակ որոնում են ողջ մնացածների:

Al Arabiya հեռուստաալիքն էլ հայտնում է, որ Իսրայելը ճշգրիտ հրթիռային հարված է հասցրել պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման ղեկավարներից Յախ Սինվարի, ինչպես նաև նրա տեղակալի՝ Հալիլ ալ-Հայիի տներինԼ
2 տունն էլ հարվածի հետևանքով փլուզվել են, սակայն հայտնի չէ՝ պաղեստինցի պաշտոնյաները եղե՞լ են, արդյոք, տներում:
Իսրայելի քաղաքներում էլ այս գիշեր կրկին հնչեցել են օդային տահնապի ազդանշաններ: Պաղեստինի տարածքից արձակված հրթիռները կանխող ՅՕՊ համակարգով պայմանավորված, Իսրայելի երկինքը ողջ գիշեր լուսավորվել է պայծառ բռնկումներով: Հրթիռներն ուղևորվել են Աշդոդի և Թել Ավիվի ուղղությամբ: «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը գործել է անդադար:
![]()
«Իսրայելը գտնվում է ահաբեկչության տակ: Այս հրթիռներից յուրաքանչյուրը ահաբեկչություն է: Վերջին հինգ օրվա ընթացքում 10 իսրայելցի է սպանվել», - ասել է Իսրայելի ԱԳՆ խոսնակ Լիոր Հայաթը:
Աշկելոն, Յեհուդ, Լոդ իսրայելական քաղաքները դառրձել են հիմնական թիրախներ: Վերջին մի քանի օրվա ընթացքում ՀԱՄԱՍ-ի մարտական թևը նրանց ուղղությամբ արձակել է շուրջ երկու հազար հրթիռ: Ի պատասխան, իսրայելական զինուժը Գազայի հատվածում խոցել է ավելի քան 600 թիրախ:
Իսրայելական հրթիռների ուղիղ հարվածից Գազայի 12-հարկանի մեդիա կենտրոնը փոշու ամպի է վերածվել: Այնտեղ տեղակայված էին բազմաթիվ հրատարակությունների գրասենյակներ, այդ թվում ՝ Associated Press-ի տեղի հրատարակությունը: Հրետակոծությունից մեկ ժամ առաջ իսրայելական կողմը նախազգուշացրել էր հարվածների մասին, աշխատակիցներին հաջողվել է տարհանվել:

ՀԱՄԱՍ-ի գումարտակներից մեկի հրամանատարի եւ իսլամիստական շարժման Քաղբյուրոյի ղեկավարների բնակատեղիների գնդակոծության արդյունքում զոհվել են նաեւ խաղաղ բնակիչներ:
Վերջին տվյալների համաձայն՝ պաղեստինյան կողմից զոհ է դարձել շուրջ 150 մարդ, այդ թվում ՝ գրեթե 40 երեխա:
Այս ամենն այսպես են բացատրում Իսրայելի Պաշտպանության ուժերը. «Ամեն ոք, ով եղել է Գազայում, գիտի, որ ահաբեկիչներին իրենց ենթակառուցվածքներից և խաղաղ բնակչությունից բաժանելը գրեթե անհնար է. Բնակարանները սովորական գրասենյակային շենքերում են, անպես որ, մեզ համար շատ դժվար է խոցել միայն ռազմական թիրախները»:

Գազայի հատվածում ցամաքային գործողություն դեռ չի նախատեսվում,բայց չի բացառվում նաև նման տարբերակը: Ավելին, իր ներկայիս գործողություններում պաշտոնական Թել Ավիվը օգնություն է խնդրել Վաշինգտոնից:
Վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչել է Իսրայելի պաշտպանվելու իրավունքը ՝ պատասխանելով ՀԱՄԱՍ-ի հարձակումներին:

«Հրթիռակոծելով մեր քաղաքները : Նրանք հարձակվում են մեր խաղաղ բնակիչների վրա, մինչ իրենք թաքնվում են Պաղեստինի քաղաքացիների թիկունքում` նրանց խելամտորեն օգտագործելով որպես մարդկային վահան: Իսրայելն անում է ամեն ինչ Պաղեստինում և՛ մեր քաղաքացիներին, և՛ քաղաքացիական անձանց պաշտպանելու համար »,-ասել է Իսրայելի վարչապետը:
Ամերիկացի առաջնորդը հեռախոսային բանակցություններ է վարել նաեւ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ: Բայդենը կոչ է արել կարգավորել հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով, ինչի մասին:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր կհանդիպի ՝ քննարկելու Իսրայելում և Գազայում տիրող իրավիճակը:








ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT