Երևան
12 °C
ՕԵԿ-ի, այնուհետ «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ իրեն և թիմակիցներին հաճախ են հարցնում, թե ինչո՞ւ չեն մասնակցում հունիսի 20-ի համապետական ընտրություններին։
Բաղդասարյանը պատասխանել է այդ հարցերին ու նշել, որ իրենց կուսակցությունը դեռ ասելու է իր խոսքը:
Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.
«1. Բազմիցս հայտարարել եմ իմ հրապարակային դիրքորոշումները երկրում ատեղծված ծանրագույն իրավիճակի կապակցությամբ և ոչ միայն ես, այլ նաև շատ այլ փորձառու և խելացի մարդիկ ևս:
2. Ցավոք, իրեն ամենագետ համարող այս իշխանությունը ոչ միայն ականջալուր չեղավ, այլ նաև երբևէ հարկ չհամարեց խորհրդակցել նույնիսկ քաղաքական դաշտում լոյալ, բայց փորձառու անձանց հետ, ականջալուր լինել նրանց խորհուրդներին, տեսակետներին, կապերին ու հնարավորություններին, որոնք, ի վերջո, ձևավորվել են երկար տարիների պետականաստեղծ աշխատանքի արդյունքում:
3. Նույնիսկ իմ քաղաքական ընդդիմախոսները և ինձ չհամակրողները ընդունում են, որ ես գրագետ և փորձառու գործիչ եմ, ինչը բազմիցս ապացուցվել է նաև թե՛ որպես ԱԺ պատգամավոր և ԱԺ հանձնաժողովի նախագահ, թե՛ որպես Աժ նախագահ և որպես ԱԽ քարտուղար իմ պաշտոնավարման ընթացքում՝ համաձայն հրապարակված բազմաթիվ հաշվետվությունների և փաստերի։
4. Ապացուցվեց, որ ո՛չ ես և ո՛չ էլ իմ քաղաքական զինակիցները երբևէ որևէ առնչություն չունեն և չեն ունեցել ո՛չ գողության, ո՛չ կոռուպցիայի, ո՛չ թալանի և ո՛չ էլ արյան հետ։
5. Ապացուցվեց, որ երբեք կառչած չեմ եղել պաշտոնից և ոչինչ չեմ արել հանուն պաշտոնի և Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին և վերջին պաշտոնյան եմ եղել, որ կամովին հրաժարական է տվել երկրի երկրորդ ԱԺ նախագահի և չորրորդ ԱԽ քարտուղարի պաշտոններից Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ ունեցած սկզբունքային տարաձայնությունների պատճառով և դա արել եմ քաղաքակիրթ և հրապարակային։
6. Այս ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել Հայաստանի զարգացման տարբեր փուլերում իրենց ավանդը բերած Հայաստանի երեք նախագահները և նրանց համախոհ ուժերը։ Ըստ էության՝ այդ ուժերի շարքում է նաև Նիկոլ Փաշինյանը, ով մի քանի տարի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանի դաշնակիցն էր, այսօր արդեն՝ ոխերիմ թշնամին։ Այնպես որ քաղաքական դաշտում երկրի չորս առաջին դեմքերի նման մենամարտն առաջինն է մեր նորագույն պատմության մեջ և նաև անխուսափելին քաղաքական դաշտի հստակեցման և հայկական մի նոր վերածննդի մեկնարկի համար։ Ես այդ հստակության մեջ դերակատրում ունենալու ցանկություն չունեմ, քանի որ ետպատերազմյան այս անցումային ընտրափուլը պետք է կայանա, առուները պետք է զուլալվեն, ինչը, ցավոք, հնարավոր չէ՝ մինչև այս պայքարը տեղի չունենա, պայքար, որտեղ միաձուլվել են հայրենիքի նկատմամբ սերը, սևերի և սպիտակների բաժանումը խորացնելը, անձնական վրեժխնդրության ու ցասումի մոտիվներն ու «ես»-ի գոյության կռիվը:
7. Ես դեմ եմ և՛ քաղաքական վենդետաներին, և՛ քաղաքական ատելությանը, քաղաքական թշնամանքին ու տհասությանը, քաղաքական ընդդիմախոսներին ամեն գնով ոչնչացնելու գործելաոճին, իսկ այս ընտրափուլը տեսնում ենք, որ, ցավոք, հենց այս մոտիվներով է ընթանալու։
8. Այն հարցին, թե ինչպե՞ս քվեարկեն իմ հազարավոր թիմակիցները, ներկա ու նախկին կուսակցական ընկերները, ասեմ, որ դա թող լինի յուրաքանչյուրի խղճի գործը՝ ելնելով երկրի զարգացման իր տեսլականից։
9. Չմասնակցելու այլ պատճառներ ևս կան. միմյանց նկատմամբ անթաքույց ատելությամբ և վրեժի մոլուցքով լցված քաղաքական դաշտից՝ մինչև հավատը կորցրած հասարակություն, բայց այդ մասին կխոսենք թերևս հաջորդիվ։
10. Հարցին, թե արդյոք ավարտված համարո՞ւմ եմ իմ քաղաքական և պետականաստեղծ գործունեությունը, բոլոր հետաքրքրվողներին, ընկերներիս ու համախոհներիս ասեմ՝ դեռ ոչ։
ԱՍՏԾՈ ԿԱՄՈՔ, իհարկե, մենք դեռ կասենք մեր խոսքը, և վստահ եմ, որ մեր հասարակությունը կարիք ունի գրագետ, կիրթ, փորձառու և պատասխանատու գործիչների և առաջնորդների։ Բայց ինչպես ասում են՝ ամեն ինչ իր ժամանակին։ ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT