Հայաստանը ներկայացնում է իր զբոսաշրջային ներուժը Միջին Արևելքի առաջատար՝ ATM Dubai զբոսաշրջային ցուցահանդեսում

Հայաստանը 62 երկրների շարքում մայիսի 15-ից 19-ը մասնակցում է Միջին Արևելքի ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսին, որը տարածաշրջանում կազմակերպված ամենախոշոր ցուցահանդեսն է համավարակի ժամանակահատվածում։ Տեղեկացնում է էկոնոմիկայի նախարարությունը։

Դուբայի աշխարհի առևտրային կենտրոնում մայիսի 15-ին «Նոր լուսաբաց ճամփորդությունների և զբոսաշրջության համար» խորագրի ներքո պաշտոնապես բացեց իր դռները ATM Dubai 28-րդ զբոսաշրջային ցուցահանդեսը։ Չնայած համավարակով պայմանավորված ճամփորդական սահմանափակումներին՝ աշխարհի տարբեր երկրների կողմից մասնակցությունը ցուցահանդեսին աննախադեպ է, ինչը նոր ազդակ է ոլորտի վերականգնմանը։ Ցուցահանդեսում ներկայացված է 1300 տաղավար աշխարհի 62 երկրներից, այդ թվում՝ Իսրայելից, Սաուդյան Արաբիայից, Գերմանիայից, Հունաստանից, Իտալիայից, Հարավային Կորեայից, Եգիպտոսից, Թաիլանդից, Մեքսիկայից, ԱՄՆ-ից և այլն։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն պետական տաղավարով տեղական մի շարք զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ մասնակցում է ցուցահանդեսին։

«Հայաստանի ներկայացվածությունը ATM Dubai ցուցահանդեսին հենց այս ժամանակահատվածում չափազանց կարևոր է, քանի որ համաշխարհային զբոսաշրջությունը սկսել է առողջացման միտումներ արձանագրել, ինչի մասին էլ վկայում է բազմաթիվ երկրների ակտիվ մասնակցությունը»,- նշել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանը։

Զբոսաշրջության ոլորտի առաջատար այս ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը լավ հնարավորություն է ներկայանալու զբոսաշրջության ոլորտի առաջատար երկրների, տեխնոլոգիական նորարարության հսկաների հետ կողք կողքի՝ ցուցադրելով իր մշակութային, արկածային և գաստրո գրավչությունները։

Ավելի քան 145 միջազգային փորձագետներ հանդես են գալու ելույթներով հետևյալ թեմաների շուրջ՝ պատվաստումներ, շուկաների թիրախավորում և տեխնոլոգիական նորարարություններ, զբոսաշրջային արդյունքների բազմազանեցում, ճամփորդական միջանցքներ։ Վերջիններս կարևոր խթան են 2023 թվականին ոլորտի լիարժեք վերականգնման համար։ Այս տարի առաջին անգամ ATM Dubai-ի պատմության ընթացքում ցուցահանդեսը կունենա նոր ձևաչափ․ ցուցահանդեսի հիմնական օրերից բացի, մայիսի 24-ից 26-ն այն կշարունակվի նաև առցանց ձևաչափով՝ ներգրավելով 12,000 մասնակցի 140 երկրից։

Շատ երկրներ, որոնք մասնակցում են ցուցահանդեսին, արդեն իսկ նախատեսում են զբոսաշրջիկներ ընդունել այս տարվա երկրորդ կեսից, դրանց թվում են Մալազիան, Թաիլանդը, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Շվեյցարիան և Հայաստանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1358 դիտում

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը

Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք