Երևան
12 °C
Վերջին մեկ տարում մասնագիտական տարբեր շրջանակների կիզակետում հայտնված առարկայական նոր չափորոշիչները և ծրագրերը այս տարվա սեպտեմբերից կփորձարկվեն Տավուշի մարզում: Փորձարկման արդյունքները հաշվի առնելով` չափորոշիչները կլրամշակվեն և 2023 թվականից կրկին փուլային տարբերակով մինչեւ 2026 թվականը կներդրվեն հանրապետության բոլոր դպրոցներում:
Նշենք, որ հանրային քննարկման ներկայացվել էր փաստաթղթի նախնական տարբերակը՝ ակնկալելով ուսուցիչների, մասնագետների դիտարկումները։ Ի վերջո, ընդհանրացնելով ստացված առաջարկությունները, փորձագիտական խումբը լրամշակել է փաստաթուղթը, որը վերջերս հաստատեց ԿԳՄՍ նախարարը։ Գրականության առարկայական չափորոշչում կատարված փոփոխությունների մասին զրուցեցինք «Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականության» առարկաների չափորոշիչը և ծրագրերը մշակող փորձագիտական խմբի ղեկավար Թամար Ալեքսանյանի հետ:
- Տիկին Ալեքսանյան, ի՞նչ առավելություն ունի առարկայական այս նոր չափորոշիչը: Ինչո՞վ այն կօգնի ուսուցչին, աշակերտին:
- Փաստաթղթի չափորոշչային բաժնում նշվում են «Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն» առարկաների ուսուցման նպատակները, սովորողներին ներկայացվող պահանջները և վերջնարդյունքները, թե ամեն դասարանի ավարտին ինչ պիտի իմանա և կարողանա անել աշակերտը։ Վերջնարդյունքները ձևակերպվել են ըստ Հանրակրթության պետական չափորոշչում ամրագրված կարողունակությունների և դպրոցի ամեն ծրագրի համար մշակված վերջնարդյունքների։ Կարծում եմ, կարիք կա անդրադառնալու կարողունակություն հասկացությանը։ Շատ հակիրճ եթե սահմանենք, ապա կարողունակությունը կամ կոմպետենցիան գիտելիքի, հմտությունների, վերաբերմունքի և արժեքային համակարգի ամբողջությունն է, որը մարդուն հնարավորություն է տալիս այս կամ այն ոլորտում հաջողությամբ լուծելու որոշակի խնդիրներ: Այսօր առավել քան երբևէ մեզ պետք են որոշակի կարողունակություններով զինված անհատներ, որոնք արագորեն և ճկուն ձևով կարձագանքեն սոցիալական կյանքում կատարվող փոփոխություններին, կկարողանան մշտապես սովորել, զարգանալ՝ ի նպաստ և ի բարօրություն թե՛ իրենք իրենց, թե՛ մեր հայրենիքի։
Փորձագիտական խումբն աշխատել է այնպես անել, որ այս ծրագիրն ամբողջությամբ դառնա ուսուցչի ուղեցույցը։ Այդ նպատակով ծրագրային բաժնում ամեն թեմայից առաջ ձևակերպվել են նպատակներ՝ ուսուցչի, ապա նաև վերջնարդյունքներ աշակերտի համար։ Իհարկե, սրանով միտք չունենք սահմանափակելու կամ կաղապարելու ուսուցչի ստեղծարարությունը և դասարանի համակազմին համապատասխան նպատակ և վերջնարդյունք ձևակերպելու գործընթացը։
Այս չափորոշչով հատկապես ընդգծվում է սովորողի դերը կրթական համակարգում. նա ուսուցչին հավասար պատասխանատվություն է կրում իր ուսումնառության համար, սովորում, ուսումնասիրում, հետազոտում է ուսուցչի ուղղորդումով և ղեկավարությամբ։ Աշակերտը սովորում է սովորել ողջ կյանքի համար, բացահայտել հիմնախնդիրներ, որոնել և գտնել դրանք լուծելու ուղիները։
Վերջնարդյունքների ինքնություն հասկացության շուրջ աշխատելիս սովորողը ձևավորվում է որպես որոշակի դիրքորոշում, վերաբերմունք և աշխարհայացք ունեցող հայ մարդ, պետականամետ մտածողությամբ օժտված քաղաքացի։ Մայրենի լեզուն և դրանով ստեղծված գրականությունը անգնահատելի դեր ունեն սովորողի անձի ձևավորման և զարգացման գործում։ Աշակերտը սոսկ սպառող կամ դիտորդ չէ, ոչ էլ դասագրքային մտքերը անվերապահորեն սերտող. նա հետազոտող է, որոնող է, աշխատում է դպրոցում, աշխատում է տանը, աշխատում է համայնքի համար իր ուժերի ներածի չափով։
Նոր չափորոշչում և ծրագրերում մանրակրկիտ աշխատանք է տարվել միջառարկայական կապերը նշելու համար։ Հայոց լեզվի, գրականության, հայ գրականության ցանկացած թեմա առնչվում է ազգային մշակույթին, արվեստի տարբեր ճյուղերին՝ երգ-երաժշտություն, կերպարվեստ, պար, կինո, թատրոն, ինչպես նաև հայոց պատմությանը, բնագիտությանը, մաթեմատիկային, ինֆորմատիկային և այլն։ Կուզենայի նշել, որ չափորոշիչը և ծրագրերը մշակելիս փորձագիտական խումբը, միջազգային փորձը ուսումնասիրելով հանդերձ, հենվել է Հայաստանի ուսուցչության կուտակած փորձի վրա։ Այսօր կրթության խնդիրն է զուգորդել ավանդականը և ժամանակակիցը՝ առանց ավելորդ ծայրահեղությունների, առանց նախորդ փորձն անտեսելու կամ ամբողջովին նորին տուրք տալու։
- Իսկ գրականության և հայ գրականության ծրագրերում բովանդակային ի՞նչ փոփոխություններ են կատարվել. նախնական տարբերակում ներառված ո՞ր հեղինակները և նրանց ո՞ր գործերն են հանվել առարկայական ծրագրից, որո՞նք ավելացվել:
- Նախնական տարբերակի «Գրականություն» առարկայի բովանդակային մասը բավական փոփոխությունների է ենթարկվել, այնպես որ հիմա կդժվարանամ նույնիսկ դրանք թվարկել։ Ասեմ, որ հայ դասական գրականությունը հիմնականում ներառված է։
Ծրագրում չենք նշել ժամանակակից հայ և սփյուռքահայ գրականության ներկայացուցիչների ստեղծագործությունները, դրանք թողել ենք դասագիրք կազմողներին, ինչպես նաև ուսուցիչներին և աշակերտներին։ Այս փորձը Հայաստանի դպրոցներում արդեն կիրառվում է, երբ ուսուցիչն իր աշակերտի հետ ընտրում և ուսումնասիրում է այս կամ այն հեղինակի ստեղծագործությունը։ Նախատեսվում են նախագծային և մոդուլային տեխնոլոգիաների կիրառություն, որոնք զարգացնում են աշակերտի ինքնուրույնությունը, ուսումնասիրելու, հետազոտելու, ինքնավերահսկողության և ինքնակառավարման կարողությունները։ Նախագծային աշխատանքի թեմաները ընտրելու է աշակերտը՝ առաջնորդվելով իր նախասիրություններով (իհարկե, ուսուցչի ղեկավարությամբ և խորհուրդներով), և դրանք կարող են նշված չլինել ծրագրերի բովանդակային բաժնում։ Ժամանակակից հայ, սփյուռքահայ, արտասահմանյան գրականության շատ երկեր նախատեսվում են որպես նախագծային հետազոտությունների թեմաներ։
-7-9-րդ դասարաններում թեմաները դասակարգվել են ըստ ժանրային տարբերակումների, իսկ ավագ դպրոցում՝ թեմատիկ բաժանումների, օրինակ՝ ինքնություն և մշակույթ, փոփոխություններ ու հեռանկար և այլն:
- Այս որոշումը բխել է գրական սեռերի, ժանրերի մասին առավել հիմնավոր պատկերացումներ ձևավորելու հիմնախնդրից, ինչպես նաև սովորողների տարիքային առանձնահատկություններից։ Հենց այդ պատճառով էլ, ինչպես նախորդ չափորոշչում էր նաև, խումբը 7-9-րդ դասարաններում չի նախատեսել հայ գրականության ժամանակագրական ուսուցում։ Պատկերացնո՞ւմ եք, եթե 7-րդ դասարանում (այսինքն 11-12 տարեկանում) սկսեինք ուսումնասիրել Ոսկեդարյան գրականություն, Գրիգոր Նարեկացու, Քուչակի, Սայաթ-Նովայի, Խաչատուր Աբովյանի ստեղծագործությունները։ Այդ պատճառով էլ 7-9-րդ դասարաններում ընտրվել է գրական երկերի ժանրային խմբավորումը, իսկ ավագ դպրոցում՝ երկերի գաղափարախոսությունը, վերլուծումը և արժևորումը արդի ժամանակաշրջանի պահանջների դիտանկյունից ։ Պիտի ասեմ նաև, որ ծրագիրն ընդհանրական բնույթ ունի, ամեն մանրամասն չէ, որ ներառում է. այս ծրագրի հիման վրա ուսուցիչը կազմում է թեմատիկ պլանավորում, որտեղ կարող է որոշակի փոփոխություններ կատարել նյութերի հերթագայության առումով։
- Նույն հեղինակի տարբեր ժանրերով ստեղծագործություններն անցնելիս ամեն անգամ ուսումնասիրվում է նաեւ այդ հեղինակի կենսագրությո՞ւնը, թե՞ միայն կոնկրետ տվյալ ստեղծագործությունը:
- Եթե նկատել եք, 7-12-րդ դասարանների գրականության և հայ գրականության վերջնարդյունքներում «գրական ստեղծագործություն» հասկացությունը ունի «երկի հեղինակ» ենթահասկացությունը, այսինքն՝ հեղինակի կենսագրությունն ուսումնասիրելը պարտադիր պահանջ է՝ իհարկե շեշտադրելով նրա գործունեության հայրենանվեր կողմը, գաղափարների արդիականությունը, ինչպես նաև չանտեսելով սովորողների տարիքային առանձնահատկությունները։
Սա արդեն դասագիրք կազմողների տիրույթում է․ նրանք պիտի որոշեն, թե,ասենք, ինչ ձևով կներկայացնեն Գրիգոր Նարեկացուն և նրա տաղերը 9-րդ դասարանում, իսկ ավագ դպրոցում ինչ մոտեցում հանդես բերեն նույն հեղինակին և նրա ստեղծագործությունը ներկայացնելու առումով։ Ամեն դեպքում գրողի կենսագրությունը լուսաբանվելու է ուսումնասիրվող ստեղծագործության լույսի ներքո։ Բացի դրանից՝ Ձեր հարցը նաև մեթոդական որոշակի մոտեցման է վերաբերում․ ուսուցիչն ինքը պիտի որոշի, թե 9-րդ դասարանում ինչ մեթոդ կիրառի Սայաթ-Նովայի մեկ խաղի ուսուցման ժամանակ՝ տվյալ ստեղծագործության միջոցով բացահայտելով բանաստեղծի կենսագրության այս կամ այն կողմը, իսկ ավագ դպրոցում ինչպես առավել ամբողջական ներկայացնի հեղինակի կենսագրությունը և նրա ստեղծագործությունը։
- Կարո՞ղ ենք ասել, որ փորձակվող այս տարբերակն էլ վերջնական չէ, և ուսումնասիրության արդյունքում հնարավոր է դարձյալ կատարվեն որոշակի փոփոխություններ:
-Այո՛, այդպես էլ նախատեսված է. դպրոցներում փորձարկելու արդյունքում անշուշտ կլինեն դիտարկումներ, որոնց հիման վրա փաստաթղթում կկատարվեն փոփոխություններ։
- Գնահատման ի՞նչ մեխանիզմեր են կիրառվելու այս նոր չափորոշիչներով:
- Չափորոշչային վերջնարդյունքներն են հենց գնահատման մեխանիզմները․ ուսուցիչները սրանց հիման վրա պիտի կազմեն սանդղակներ և գնահատեն աշակերտի ձեռքբերումները։ Գնահատման որոշակի մոտեցում նշվում է Հանրակրթության պետական չափորոշչում․ 1-4-րդ դասարաններում, ինչպես նաև 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի նախատեսվում։ Գնահատումը լինելու է ձևավորող, և ամեն աշխատանքի տրվելու է խոսքային բնութագրում։
Փորձարկման ընթացքում մենք ուսուցիչների հետ աշխատում էինք ձևավորող գնահատման շուրջ․ սա կարևոր է, քանի որ պիտի շեշտադրվի ուսուցումը կամ գիտելիքի, կարողության ձևավորումը, նկատվող բացթողումների գրանցումը, սրա հիման վրա հետագա քայլերի պլանավորումը։ Այսօրինակ մանրակրկիտ աշխատանքից հետո միայն միավորային գնահատում է կատարվում։ Այսինքն, եթե միավորային գնահատումը հիմնականում թեմայի ուսումնասիրության ավարտին է իրականացվում, ապա ձևավորող գնահատումը տվյալ թեմայի ուսուցման ողջ ընթացքում է կիրառվում։
Ինչ վերաբերում է 9-րդ և 12-րդ դասարաններում հայոց լեզվի և գրականության ավարտական գնահատմանը, ապա փորձագիտական խումբն առաջարկել է հնարավորինս հրաժարվել թեստից և ստուգել աշակերտի՝ բանավոր և գրավոր խոսք կազմելու կարողությունը։ Գնահատման հանձնաժողովն առայժմ աշխատում է․ տեսնենք…
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT