Ֆրանս-հայկական արվեստանոցում անվճար դասընթացներ կվարեն նշանավոր արվեստագետները. Սերժ Ավետիքյանը նոր նախագիծ է բերել

Ֆրանսահայ կինոռեժիսոր, դերասան Սերժ Ավետիքյանի նախաձեռնությամբ Հայաստանում բացվելու է Դրամատիկական արվեստանոց, որի նպատակն է սկսնակ դերասաններին ու ռեժիսորներին հնարավորություն տալ՝ զարգացնելու իրենց մասնագիտական որակներն ու հմտությունները: Արվեստանոցում դասավանդելու են ե՛ւ հայերեն, ե՛ւ ֆրանսերեն լեզուներով:

Դասընթացներին մասնակցությունը անվճար հիմունքներով է լինելու, սակայն տեղերը սահմանափակ են, ընդամենը՝ 25 հոգու համար: Հայտ կարող են ներկայացնել Հայաստանի ու Արցախի երիտասարդները: Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 24-ն է:

Նախագծին մասնակցության հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է տիրապետել ֆրանսերենին կամ պատրաստակամ լինել կարճ ժամանակում սովորել այն: ֆրանսերեն դասընթացները, սակայն, լեզվին բավարար չափով չտիրապետողների համար անցկացվելու են հայերեն համաժամանակյա թարգմանությամբ: Հայտ ներկայացնելու նախապայմաններից մեկն է նաեւ ունենալ թատերական կրթություն կամ ծավալել սիրողական գործունեություն կինոյի կամ թատերարվեստի ոլորտում: Գործում է նաեւ տարիքային սահմանափակում. մասնակիցները պիտի լինեն 20-30 տարեկան:

Դասընթացներն անցկացվելու են Երեւանում: Դասավանդելու են Սերժ Ավետիքյանը, ինչպես նաեւ Ֆրանսիայից ժամանած նշանավոր բեմադրիչներ ու դերասաններ, ինչպիսիք են՝ Ստեֆան Բրոնշվեյգը, Քլոե Ռեժոնը, Արիան Ասկարիդը, Ռոբեր Գեդիկյանը, Պիեր Պրադինասը, Սիմոն Աբգարյանը, Կաթրին Շոբ-Աբգարյանը, Պասկալ Լեժիտիմուսը:

Նշենք, որ Արվեստանոցում դասընթացները մեկնարկելու են այս տարվա աշնանը՝ հոկտեմբերից, կտեւեն մինչեւ 2022 թվականի մարտը ներառյալ՝ վեց ամիս, ամիսը երկու շաբաթ տեւողությամբ:

Իսկ ոչ ֆրանսախոս մասնակիցները, որոնց թեկնածությունը կհաստատի հանձնաժողովը, կմասնակցեն ֆրանսերենի դասընթացների 2021 թվականի հունիս-հոկտեմբեր ամիսներին՝ Արվեստանոցի մեկնարկին պատրաստ լինելու, ինչպես նաեւ դասընթացի ֆրանսերեն տեքստերը ընկալելու համար:

Դասընթացի ավարտին ուսանողներից 3 լավագույնին հնարավորություն է տրվելու մասնագիտական պրակտիկա անցնել Ֆրանսիայի դրամատիկական արվեստի կոնսերվատորիաներում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
34470 դիտում

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել