Հավասարում՝ 4 անհայտով․ Հայաստանի առաջնությունների պատմության ամենահետաքրքիր շաբաթներից մեկը

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգան մոտենում է եզրագծին, իսկ թե ով է լինելու չեմպիոնը՝ դեռ պարզ չէ։ Հայաստանի հերթական առաջնությունն անցնում է չափազանց լարված պայքարում, մնացել է ընդամենը մեկ տուր, իսկ չեմպիոնությանը հավակնում են միանգամից 4 թիմեր։ Ընդ որում, պայքարը միայն չեմպիոնության համար չէ։ Ուժեղ մրցակցություն է սպասվում նաև եվագավաթների գոտում տեղ գտնելու համար․ 4 տեղին հավակնում են 5 թիմեր, և նրանցից մեկն ամռանը մնալու է առանց եվրոպական ֆուտբոլի։

Պայքարն ավելի է հետաքրքրիր դարձնում այն, որ աշնանը բազմաթիվ հանդիպումներ հետաձգվում էին կորոնավիրուսի պատճառով, և թիմերից մի քանիսը վերջին տուրից առաջ՝ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում մի քանի հետաձգված հանդիպում են անկացնելու։ Ճակատագրի բերումով այդ թիմերը հենց չեմպիոնության և եվրագավաթների համար պայքարող թիմերն են։ Բայց ամեն ինչի մասին՝ ըստ հերթականության։

Մրցաշարային աղյուսակը

Այս պահին մրցաշարային աղյուսակի վերնամասում հետևյալ պատկերն ՝

1․ «Նոա»՝ 23 խաղից հետո 41 միավոր
2․ «Արարատ-Արմենիա»՝ 22 խաղից հետո 38 միավոր
3․ «Արարատ»՝ 21 խաղից հետո 37 միավոր
4․ «Ալաշկերտ»՝ 21 խաղից հետո 37 միավոր
5․ «Ուրարտու»՝ 22 խաղից հետո 35 միավոր

Ինչպես տեսնում ենք, «Ուրարտուն» դուրս է մնացել չեմպիոնական պայքարից, բայց դեռ շանսեր է պահպանում եվրագավաթների ուղեգիր նվաճելու։ 

«Նոան» այս պահին գլխավորում է աղյուսակը, բայց մրցակիցներից մեկի համեմատ մեկ, մյուս երկուսի համեմատ՝ երկու խաղ ավել է անցկացրել։ «Նոային» մնացել է ընդամենը մեկ հանդիպում անցկացնել առաջնությունում․ վերջին՝ 25-րդ տուրում այդ թիմը կհանդիպի Չարենցավանի «Վանին»։ Հաղթելու դեպքում «Նոան» կվաստակի 44 միավոր։ Մյուս թիմերի նշաձողը պետք է լինի հենց այդ ցուցանիշը։ «Արարատ-Արմենիան» դեռ երկու հանդիպում պետք է անցկացնի, մաթեմատիկորեն կարող է վաստակել նույն 44 միավորը։ Ընդ որում, «Արարատ-Արմենիան» «Նոայի»  նկատմամբ առավելություն ունի, քանի որ իրար մեջ երեք խաղերից երկուսը հաղթել է։ Սակայն, կարող է այնպես ստացվել, որ առաջնության վերջում միանգամից երեք թիմ կարող է 44 միավոր ունենալ, այդ դեպքում պետք է հաշվել այդ երեք թիմերի միջև խաղերում որ թիմն է ամենաշատ միավորներն ունեցել։

Հանդիպումները

Շատ բան կարող է պարզ դառնալ արդեն այս շաբաթ օրը․ մայիսի 22-ին տեղի կունենան առաջնության աշնանային հատվածից հետաձգված երկու հանդիպումներ․ «Ուրարտուն» սեփական հարկի տակ կընդունի «Արարատին», իսկ «Արարատ-Արմենիան» կհանդիպի «Ալաշկերտի» հետ։ Միավորների կորուստը ակումբներից որևէ մեկի համար կնշանակի՝ գրեթե դուրս մնալ չեմպիոնական պայքարից։ Իսկ արդեն հաջորդ շաբաթվա ընթացքում՝ երեքշաբթի օրը, տեղի կունենա «Արարատ» - «Ալաշկերտ» հետաձգված հանդիպումը։ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակիցներն իրար մեջ հանդիպման ժամանակ կպարզեն, թե որ թիմն է վերջին տուրում պայքարելու չեմպիոնության համար, իհարկե՝ այն պայմանով, որ նրանք միավորներ չկորցնեն շաբաթ օրվա խաղերում։ Իսկ արդեն վերջին տուրում «Արարատը» կընդունի «Շիրակին», և մեծ հավանականությամբ, այդ խաղում հաղթանակ կտոնի։ Իսկ «Ալաշկերտն» ու «Արարատ-Արմենիան» վերջին մեկ շաբաթվա ընթացքում կհանդիպեն երկրորդ անգամ։ 

Թիմերը

Այս թիմերից վերջին շրջանում «ամենահամոզիչ» տեսքն ունեն «Նոան» և «Արարատը»։ «Նոան», Պետրոս Ավետիսյանի՝ թիմին միանալուց հետո շատ լավ թափ է հավաքել, բայց 24-րդ տուրում «Ուրարտուն» կարողացավ կոտրել այդ թափը։ Այժմ թիմը մեկ շաբաթից ավել ժամանակ ունի վերականգնվելու ու պատրաստվելու «Վանի» հետ խաղին։ Սակայն ամեն ինչ չէ, որ «Նոայից» է կախված։ Եթե «Արարատը» կամ «Ալաշկերտը» կարողանան իրենց երեք խաղերում երեք հաղթանակ տանել, ապա «Նոան» լավագույն դեպքում երկրորդը կլինի։ «Արարատը» նույնպես շատ լավ մարզավիճակում է, նվաճեց գավաթը, բայց «Արարատ-Արմենիայի» հետ խաղում կորցրած միավորները կարող են թանկ նստել թիմի վրա․ վերջին երեք հանդիպումներից երկուսը շատ ծանր են լինելու։

«Ալաշկերտը», իր հերթին, հոգեբանական դժվար վիճակում է․ թիմը պարտվեց գավաթի եզրափակչում, հետո անզոր տեքս ուներ «Վանի» հետ խաղում․․․ Պատահական չէ, որ պարտություններ չսիրոս Բագրատ Նավոյանը՝ ակումբի նախագահը, այս կարևոր պահին փոխեց թիմի գլխավոր մարզչին։ Այժմ Ալեքսանդր Գրիգորյանը կարող է ընդամենը երեք խաղ հաղթելով դառնալ Հայաստանի չեմպիոն։ Բայց այդ երեք խաղերից երկուս՝ «Արարատ-Արմենիայի» հետ, մեկը՝ «Արարատի»։ Գրիգորյանի առջև գրեթե անհնարին նպատակ է դրված, բայց ռուսաստանահայ մարզիչը հայտնի է դժվար պահերին բարդ լուծումներ գտնելով։ 

Ինչ վերաբերում է «Արարատ-Արմենիայի», ապա այս թիմին երկու խաղ է մնացել՝ երկուսն էլ «Ալաշկերտի» հետ։ Անատոլի Բայդաչնու գլխավորությամբ՝ թիմը լավագույն խաղը չի ցուցադրում, և, անկեղծ ասած, նշված թիմերի մեջ ամենաքիչ շանսերն ունի։ Բայց երբեք չի կարելի թերագնահատել չեմպիոնի հոգին․ «Արարատ-Արմենիան» վերջին երկու տարիների Հայաստանի չեմպիոնն է, և թիմի ֆուտբոլիստները գիտեն՝ ինչպես հաղթել կարևոր խաղերում։

Այս պայքարում իր ուրույն մասն ունի «Ուրարտուն»: Թիմը, որը համալրված է որակյալ լեգիոներներով և հայ երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստներով, չի պայքարում չեմպիոնության համար, բայց կարող է խառնել «Արարատի» խաղաքարտերը: «Ուրարտուին» անհրաժեշտ է երկու հաղթանակ տանել, որպեսզի հույսեր ունենալ եվրագավաթներում հանդես գալու, և «Արարտի» հետ խաղում թիմն ամեն ինչ անելու է հաղթելու համար: Իսկ վերջին տուրում «Ուրարտուն» հանդիպելու է «Փյունիկին», որը երկրորդ շրջանում շատ լավ է հանդես գալիս:

Այնպես որ, առաջիկա մեկ շաբաթը «սպառնում» է դառնալ հայկական ֆուտբոլի ամենահետաքրքիր շաբաթներից մեկը։ Մնում է հետևել խաղերին ու սպասել հանգուցալուծմանը, որը կարող է շատ անկանխատեսելի լինել։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1604 դիտում

Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ

Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է

Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ

46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով

Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ

Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր

Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին