Երևան
12 °C
2020-21 մրցաշրջանի սկիզբն անհաջող էր հայկական ֆուտբոլային ակումբների համար: Բոլոր 4 թիմերը պարտվեցին որակավորման առաջին իսկ փուլում: Միասին վերցվախ բաց թողեցին 7 ու խփեցին ընդամենը 1 գոլ: Երեկ՝ օգոստոսի 27-ին, Եվրոպա լիգայում իրենց պայքարն սկսեցին ու միանգամից ավարտեցին Հայաստանի Պրեմիեր լիգայի 3 թիմեր՝ «Նոան», «Ալաշկերտը» եւ «Շիրակը»:
Առաջինը տեղի ունեցավ ՀՀ գավաթակիր ու սուպերգավաթակիր «Նոայի» հանդիպումը: Հայկական միակ թիմը, որն այս փուլում առանց գոլ խփելու չհեռացավ, մրցակցի հարկի տակ 1:4 հաշվով զիջեց ղազախական «Կայրաթին», սակայն խաղով ու տրամադրվածությամբ արժանի չէր այդ հաշվին:
Հաջորդն «Ալաշկերտն» էր: Մրցակիցն ամենեւին էլ անհաղթահարելի չէր, մանավանդ որ հայկական թիմը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում առավելություն ուներ: «Ալաշկերտը» չօգտագործեց իր հնարավորությունները, իսկ մակեդոնական թիմն օգտագործեց: 58-րդ րոպեին գնդակը հայտնվեց «Ալաշկերտի» դարպասում, եւ դա վճռորոշ եղավ:
Վերջինը «Շիրակն» էր, որը նույնպես դրսում էր խաղում: Մրցակիցը ռումինական «Ստյաուան» էր, որն անկասկած խաղի ֆավորիտն էր: Այդ հանդիպումից առաջ գյումրեցիները մի քանի օրով վարձավճարով հետ էին բերել այն խաղացողներին, որոնք ընթացիկ մրցաշրջանից առաջ «Շիրակից» «Արարատ» էին տեղափոխել: Հայկական թիմը համառ պայքար մղեց ու չէր զիջում: Ինչպես «Նոայի» դեպքում, այնպես էլ՝ «Շիրակի», կարելի է ասել, որ արժանի չէր այն հաշվին, որը հանդիպման վերջում վառվում էր լուսատախտակին՝ 0:3: Բոլոր 3 թիմերի մեջ, թերեւս, ամենահաջողը «Շիրակի» խաղն էր:
Ավելի վաղ Հայաստանը եվրագավաթներում ներկայացրել էր «Արարատ-Արմենիան»: Թիմը որպես երկրի չեմպիոն մասնակցել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլին: Մրցակիցը Կիպրոսի «Օմոնիան» էր: Օգոստոսի 19-ին Երեւանի ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցած խաղում ոչինչ չկարողացավ անել, պարտվեց 0:1 հաշվով ու դուրս մնաց Չեմպիոնների լիգայից:
Ճիշտ է, «Արարատ-Արմենիան» դեռ չի ավարտել ելույթները եվրագավաթներում: ՈՒԵՖԱ-ի կանոնակարգի համաձայն՝ հայտնվել է Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում: Մրցակիցը հայտնի է դառնալու օգոստոսի 31-ին կայանալիք վիճակահանության ժամանակ:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերն առայժմ անցկացվում են առանց հանդիսականների: Երկրպագուների մուտքը փորձնական կթույլատրեն Սուպերգավաթի խաղարկությունում, որտեղ տիտղոսի համար պայքարելու են Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Բավարիան» ու Եվրոպա լիգայի հաղթող «Սեւիլիան»: Խաղը կայանալու է սեպտեմբերի 24-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդաբեշտի «Պուշկաշ արենա» մարզադաշտում: ՈՒԵՖԱ-ն թույլատրելու է երկրպագուների սահմանափակ քանակով ներկայություն՝ դրա տարողության 30%-ի չափով: Այդպիսով փորձելու է հասկանալ, թե կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում ինչպես կարող է փոփոխել երկրպագուների ներկայության վերաբերյալ հակահամաճարակային կանոնակարգը: Մարզադաշտը տեղավորում է 67 հազարից քչի ավելի հանդիսական, ու խաղին կկարողանան ներկա լինել շուրջ 20 հազար երկրպագուներ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT