Երևան
12 °C
Ռուս ֆուտբոլիստ Անտոն Կոբյալկոն հարցազրույց է տվել ռուսական Championat.com կայքին՝ պատմելով իր և Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի կոնֆլիկտի մասին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, համաձայն ռուսական մամուլի՝ Կոբյալկոն, հանդես գալով Երևանի «Փյունիկում», վիճել է թիմի գլխավոր մարզչի հետ մայիսի 17-ին տեղի ունեցած «Արարատ-Արմենիա» խաղի ժամանակ, ինչից հետո ակումբը որոշել է բաժանվել ֆուտբոլիստից։
Ավելի ուշ՝ մայիսի 20-ին, Կոբյալկոն ժամանել է ակումբի մարզաբազա, հրաժեշտ տվել թիմակիցներին, իսկ Մելիքյանից պահանջել, որ իրենից ներողություն խնդրի մորը վիրավորելու համար, ապա մերժում ստանալով՝ ապտակել է նրան և արագորեն հեռացել մարզաբազայից՝ մեկնելով օդանավակայան։ Այդտեղ ֆուտբոլիստի հետևից հասել են Մելիքյանն ու ակումբի գլխավոր տնօրենի տեղակալ Կիմ Առաքելյանը և ծեծել ֆուտբոլիստին։
Հետագայում Մելիքյանը հարցազրույց էր տվել Sport24-ին ու ասել, որ ինքն օդանավակայանում չի եղել, և, ընդհանրապես, այդ ամենը ներկայացվել է շատ ուռճացված՝ կարծես հոլիվուդյան ֆիլմ, չնայած Մելիքյանի՝ օդանավակայանում լինելու մասին փաստում է նաև այն, որ, Shamshyan.com-ի տեղեկություններով, մայիսի 20-ին «Զվարթնոց»-ից ոստիկանական բաժանմունք են բերման ենթարկվել Ռուսաստանի քաղաքացի Անտոն Կոբյալկոն և Ուկրաինայի քաղաքացի Եղիշե Մելիքյանը։
Կոբյալկոն նախ պատմել է, թե ինչպես է սկսվել իր և Մելիքյանի կոնֆլիկտը։ Ըստ ֆուտբոլիստի՝ պատճառն այն է, որ մարզիչն իրեն քիչ խաղաժամանակ էր տրամադրում։ Ֆուտբոլիստի նախկին թիմի՝ «Արարատ-Արմենիայի» հետ խաղում Մելիքյանը Կոբյալկոյին թողել է պահեստայինների նստարանին. «0-0 հաշվի ժամանակ՝ 88-րդ րոպեին, նա որոշում է ինձ դաշտ մտցնել։ Ես նման վերաբերմունքի արժանի չէի, ես արդեն տարիքով ֆուտբոլիստ եմ՝ 35 տարեկան։ Բայց 88-րդ րոպեին դաշտ դուրս գալ նախկին թիմի հետ խաղում․․․: Այո՛, մարզիչն ինքն է, իրավունք ունի։ Չեմ կարծում, որ միտումնավոր էր անում»։
Կոբյալկոն խոստովանել է, որ առանց մեծ ցանկության է պատրաստվել դաշտ դուրս գալ․ «Ինձ մոտեցան և ասացին՝ նախավարժանք արա, այդ պահին ես զրուցում էի ինչ-որ մեկի հետ։ Հետո մոտեցավ Մելիքյանն ու ասաց՝ էլ իմ թիմում չես խաղալու: Ես էլ պատասխանեցի՝ փառք Աստծո, չեմ էլ ուզում ձեզ մոտ խաղալ։ Եզրափակիչ սուլիչը դեռ չէր հնչել, նա սկսեց ինձ հայհոյել, ասում էր՝ ո՞նց ես ինձ հետ խոսում։ Ես էլ ասացի՝ լավ, կխոսենք։ Այդ պահին նա իմ մորը վիրավորեց։ Ես ասացի՝ լավ, սպասում եմ քեզ հանդերձարանում։ Երևի մինչև հիմա գալիս է։ Ես նրան 20-30 րոպե սպասեցի, բայց այդպես էլ չեկավ։ Երբ մարդը նման բան է ասում, կարծում եմ, դիմացինը պետք է ինչ-որ ձև պատժի»,- պատմել է ռուս ֆուտբոլիստը։
Դրանից հետո ակումբը որոշել է խզել ֆուտբոլիստի հետ պայմանագիրը, լուծել է բոլոր ֆինանսական հարցերը, և մայիսի 20-ին Կոբյալկոն եկել է մարզաբազա․ «Հրաժեշտ տվեցի թիմակիցներիս, մոտեցա Մելիքյանին, ասեցի՝ մենք դեռ չլուծված հարցեր ունենք։ Խոսեցինք, ասացի, որ կարող է ինձ չսիրել՝ որպես ֆուտբոլիստի, բայց իրավունք չունի վիրավորել իմ մորը։ Նա ասաց, որ ես եմ դրդել նրան՝ չուզենալով դուրս գալ խաղադաշտ, ես էլ ասացի, որ ինքն էլ է ինձ դրդել, ես մեծ մարդ եմ, ինքն էլ գիտի՝ ինչպես եմ մարզվում։ Այդ հարցով նա առարկություն չուներ։ Ասացի, որ պետք է ներողություն խնդրի, նա հրաժարվեց։ Ես էլ ապտակեցի։ Բավականին ուժեղ, նա դրանից հետո նստեց հատակին։ Մարդն իր մեղքը չի խոստովանում, վիրավորել է իմ մորը բոլորի աչքի առաջ, բայց համարձակություն էլ չունի ներողություն խնդրելու։ Էլ ինչպե՞ս վարվեի»։
Հետո Կոբյալկոյի վրա հարձակվել է մարզչի օգնականը, հետո նաև՝ Մելիքյանը, ակումբի աշխատակիցներ, փորձել են հասնել նրա հետևից, բայց Կոբյալկոն արագ նստել է տաքսի ու մեկնել օդանավակայան։ Այնտեղ նա անցել է ստուգում, և պայուսակները վերցնելուց հետո նրա վրա հարձակվել է Մելիքյանը՝ հարվածելով ականջին։ Ֆուտբոլիստն ու մարզիչը սկսել են պարզել հարաբերությունները, այդ պահին Կոբյալկոն հետևից հարված է ստացել գլխին, ժամանել են ոստիկանները և տարել նրանց բաժանմունք։ Ֆուտբոլիստի խոսքով՝ նա տեսել է միայն Մելիքյանին ու մարզչին, իսկ թե ով է հարվածել նրան հետևից, չգիտի։ Սակայն Կոբյալկոն հրաժարվել է ցուցմունք տալուց․ «Այնտեղ, որտեղ ես մեծացել եմ՝ Բարնաուլում, նման բաներ ընդունված չեն։ Ուզում էի տղամարդավարի հարցերը լուծել, երևի դա վիրավորեց Մելիքյանին, նա էլ որոշեց վրեժ լուծել։ Թող այդպես լինի։ Ես իմ հարցն այլ կերպ եմ լուծել, իսկ ցուցմունք տալն ինձ համար անընդունելի էր։ Ոչ մի առարկություն չունեմ»,- ասել է Կոբյալկոն։
Ինչ վերաբերում է ՀՖՖ գործկոմի անդամ Կիմ Առաքելյանի՝ օդանավակայանում գտնվելուն, ապա Կոբյալկոն նրան տեսել է միայն բաժանմունք գնալիս։ «Ասում են՝ նա էլ է հարվածել, բայց ես նրան այդ պահին չեմ տեսել, միայն Մելիքյանին եմ տեսել և նրա օգնականին։ Հարձակվողները, ըստ տեսախցիկների, երեքն են եղել։ Թե ով էր մեջքից հարվածողը՝ տնօրենի տեղակալը, թե վարորդը, չգիտեմ»։
Մելիքյանի այն խոսքերը, որ նա օդանավակայանում չի եղել, Կոբյալկոն որակել է որպես մաքուր սուտ․ «Նա իսկական սուտասան է։ Երբ կարդացի, միանգամից մտածեցի, որ նա տղամարդ չէ։ Տղամարդը նման բան չէր անի։ Երևի ուզում է իր մարզչական կարիերան փրկել։ Կարելի է նայել տեսախցիկների արձանագրությունները, այնտեղ ամեն ինչ երևում է։ Մի՞թե նա չի հասկանում»։
35-ամյա հարձակվողը նշում է, որ «Փյունիկի» հետ որևէ խնդիր չունի, ակումբը բոլոր իր պարտականությունները կատարել է։ Նա նաև մեծ հաճույքով նորից կխաղա Հայաստանում, եթե հրավիրեն․ «Ես տարի Հայաստանում եմ խաղացել, հիանալի հարաբերություններ են մնացել մյուս մարզիչների հետ։ Ոչ մի խնդիր, վիրավորանք, կռիվ չի եղել։ Ես հարգում եմ մեծերին։ Շատերն են ինձ աջակցող խոսքեր ասել, բայց ինձ դուր չի գալիս, թե այդ ամենը ինչպես է մատուցվում. իբր ինձ վրա երեք հայեր են հարձակվել։ Հասկացեք, վատ ազգեր գոյություն չունեն, պարզապես կան վատ մարդիկ։ Մելիքյանի հետ ես կոնֆլիկտ եմ ունեցել, բայց ազգը մեղավոր չէ։ Ես սիրում եմ Հայաստանը։ Երեք տարի ապրել եմ այդտեղ, ոչ մի խնդիր չի եղել։ Ես արդեն 35 տարեկան եմ, բայց դեռ ցանկություն կա ֆուտբոլ խաղալու։ Եթե Հայաստանից առաջարկ լինի, մեծ հաճույքով կընդունեմ այն։ Ես չեմ վախենում ու չեմ թաքնվում։ Ուզում եմ և, ամենակարևորը, կարող եմ խաղալ»,- եզրափակել է Կոբյալկոն։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT