Երևան
12 °C
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետության Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում բժիշկների կարիքը նորից գլխավոր խնդիրներից մեկն է: Պատերազմի ավարտից հետո հիվանդանոցի մոտավորապես 15 մասնագետներ հեռացել են Արցախից և բնակություն հաստատել Հայաստանում: Նրանցից ոմանք մտադրված են արտերկիր մեկնել՝ մշտական բնակության համար:
Արցախի առողջապահության նախարարության ընդհանուր բաժնի վարիչ Մերի Զաքարյանի խոսքով՝ սա Արցախի համար մեծ թիվ է կազմում: Հիվանդանոցը հիմա բժիշկների կադրային խնդիր ունի:
«Պատերազմի ավարտից հետ ունենք աշխատանքից ազատված բժիշկներ, որոնք դժվար հետ վերադառնան: Բժիշկներ կան, որ պայմանագրային բժիշկներ են եղել, այսինքն՝ եկել էին Արցախ՝ հստակ ժամանակահատվածում աշխատելու համար, բայց հիմա մտադրություն ունեն արտերկիր մեկնել: Պատերազմի ժամանակ այն բժիշկները, որոնց կարիքը խիստ ունեինք, կային, չնայած կային նաև բժիշկներ, որոնք պատերազմի ժամանակ դուրս եկան Արցախից, բայց մենք այնպիսի օգնություն ենք ստացել Հայաստանից և արտերկրից, որ բժշկի պակաս չենք զգացել»,- մեզ հետ զրույցում ասաց նա:
Ըստ բաժնի վարիչի՝ Արցախից դուրս եկած բժիշկները ունեն նաև կեցության խնդիրներ, այսինքն՝ նրանց բնակավայրերը անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ:
«Այս պահին կան բժիշկներ, որոնք բնակարանի խնդիր ունեն, հիմա ուսումնասիրվում է իրենց հարցը: Եթե բնակարան լինի, հետ կգան: Արցախ կվերադառնան, օրինակ, Շուշիի բժիշկները: Հադրութի, Քաշաթաղի, Շահումյանի բժիշկները մտադրված չեն հետ վերադառնալ»,- ասաց Զաքարյանը:
Հիմա Արցախը կարիք ունի անեսթեզիոլոգ մասնագետների, անոթային բժիշկների և տարբեր այլ նեղ մասնագետների: Արցախի առողջապահության նախարարության ընդհանուր բաժնի վարիչ Մերի Զաքարյանը նշեց՝ փորձ է արվում հիվանդանոցի կադրային խնդիրները լրացնել տարբեր ծրագրերի միջոցով. «Հայ օգնության ֆոնդը իրականացնում է ծրագիր, լրավճար տրամադրում տարբեր մասնագետների, որոնք գալիս են մեզ մոտ, երկու-երեք ամիս աշխատում, բայց դա մշտական հարցի լուծում չէ, մշտական բժիշկների կարիք կա»:
Առողջապահության ոլորտի մասնագետը վստահ է՝ եթե Արցախում թշնամին նորից պատերազմ հրահրի, մասնագետների խնդիր չի լինի, քանի որ ռազմաբժիշկները կմիավորվեն բժիշկների հետ: Բացի դրանից՝ նա վստահ է՝ Հայաստանում աշխատանք գտած Արցախի տղամարդ բժիշկները անհրաժեշտության դեպքում անպայման կվերադառնան Արցախ:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք
Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան
Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը
ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը
Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին
«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր
Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT