Երևան
12 °C
Երեւանի ավագանու նիստում ելույթների համար նախատեսված ժամանակահատվածում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը թղթերի տրցակով էր: Նա ելույթից առաջ ասաց, որ դրանք քաղաքացիներից ստացված ու քաղաքապետարանի կողմից անպատասխան թողնված դիմում-բողոքներն են:
«Այս քաղաքացիները մեծ բան չեն ուզել՝ Գետառի վրա ծածկել, որ գարշահոտություն չզգան, բակերը բարեկարգել եւ այլն: Սաղ հարցերը մերժված են: Սիրելի երեւանցիներ, ուզում եմ ձեզ ցույց տալ, որ 2.5 տարի դիմել եմ, գնացել եմ ձեր դիմում-բողոքների հետեւից, չեմ հուսահատվել, սպասել, որ կլինի, բայց բոլորը քաղաքապետարանի կողմից մերժվել են: Միլիարդավոր փողեր եք ծախսում անխնա կերպով, այդ մարդկանց ուզածը մեծ գումարների հետ կապված էլ չէ, բայց չեք անում»,- ասաց Ներսիսյանը:
Ըստ ավագանու ԲՀԿ-ական անդամի՝ նման ձեւով աշխատանքը սխալ է, պետք է քաղաքացիների խնդիրներին ու հարցերին հետամուտ լինել: Մինչեւ Ներսիսյանի ելույթն էլ քննարկվում էր ավագանու նիստին ներկա լինելու, քվորում ապահովելու մասին, ավագանու անդամն ասաց. «Ջղայնանում եք, որ նիստերին քիչ մարդ է գալիս: Գա՝ ի՞նչ անի, իմ նման ջղայնանա՞: Գա, որ տեսնի՝ ինչ նամակներ ուղղում ենք՝ բոլորն անպատասխա՞ն են մնում: Դրա համար էլ էսքան սակավաթիվ են»:
Ավագանու անդամը հարցադրում արեց քաղաքապետ Մարությանին, թե՝ ի՞նչ են արել նիստերին մշտապես ներկա գտնվողների համար. «Անգամ մեզ նորմալ բաժակ չեք տրամադրում: Մի հատ ջուր եք տվել, աթոռներն էլ ամենաչոր աթոռներն են: Դուք՝ փափուկ տեղ նստած, իսկ մենք՝ չոր աթոռներին: Մեզ չեք գնահատում, չեք հարգում»: Երբ ավագանու անդամները սկսեցին ծիծաղել Ներսիսյանի՝ վերջին ասածների վրա, նա դրանից ջղայնացավ ու դիմեց ներկաներին. «Անարգանք չէ՞, որ ձեր դիմաց նորմալ բաժակներ էլ չկան, պլաստիկից են»:
Եզրափակիչ խոսքում Ներսիսյանը քաղաքապետին առաջարկեց վերցնել վարկեր եւ լուծում տալ քաղաքացիների խնդիրներին:
Հայկ Մարությանն էլ արձագանքելով Արմեն Ներսիսյանի՝ պլաստիկից բաժակների հետ կապված բողոքին՝ ասաց, որ դրանք պայմանավորված են համավարակով, ու իրենք հետեւում են հակահամաճարակային կանոններին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT