Երևան
12 °C
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներն այսօր անվասայլակով դուրս էին եկել փողոց՝ իրենց մաշկի վրա զգալու բոլոր այն դժվարություններն ու խոչընդոտները, որոնց հանդիպում են հաշմանդամություն ունեցող անձինք՝ ընդամենը փորձելով անվասայլակով զբոսնել մայրաքաղաքում:
Ֆլեշմոբն իրակացվում էր «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտների կողմից: Կազմակերպության ներկայացուցչի խոսքով՝ սա մեծ հնարավորություն է երաժիշտների միջոցով, ովքեր սիրված են հայ հասարակության կողմից, ցույց տալ հաշմանդմություն ունեցող անձանց առօրյա դժվարությունները:

«Որոշեցինք իրազեկման միջոցառում կազմակերպել, որ հասարկության լայն շերտը պատկերացնի՝ ինչպիսի խոչընդոտների են հանդիպում իրենց հետ նույն քաղաքում բնակվող կամ զբոսնել ցանկացող հաշմանդամություն ունեցող անձինք: Այսինքն՝ ցույց տանք անհարմարությունները կապված թեքահարթակների հետ, փողոցների հետ: Առաջարկեցինք, որ ֆլեշմոբին մասնակցեն ֆլիարմոնիկ նվագախմբի երաժիշտները, և դիմեցինք նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխվոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանին, ով էլ սիրով համաձայնեց մեր առաջարկին, և այսօր իրականացնում ենք իրազեկման մեր արշավը»,- մեզ հետ զրույցում ասաց Հույսի կամուրջ կազմակերպության ծրագրերի համակարգող Անի Միքայելյանը:
Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց՝ հաշմանդամություն ձեռք բերած անձանց թիվը արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով ավելացել է, ուստի այսօր ցանկացած մարդ պետք է մտածի՝ ինչ անել, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք ապրեն լիարժեք:
«Այս ֆլեշմոբը շատ կարևոր է, և ես երբ առաջարկը ստացա ուրախությամբ համաձայնեցի մասնակցել: Ես կողմ եմ, որ ոչ մի մարդ դժվարության մեջ չլինի, ես ընդհանրապես հավասարության կողմնակից եմ, անկախ որևէ ակցիայից, ամեն մեկս ինչ-որ մի բան կարող ենք անել, որ բոլոր մարդիկ, հատկապես հաշմանդամություն ունեցող, հաղթահարեն իրենց կյանքում հանդիպած դժվարությունները»,- ասաց Թոփչյանը շեշտելով՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար նաև «Արամ Խաատրյան» համերգասրահի դահլիճներում կկառուցվեն վերելակներ, որոնց միջոցով նրանք կկարողանան առանց որևէ խնդրի բարձրանալ համերգասրահի դահլիճներ:

Ֆլեշմոբի մեկնարկը տրվեց Ազատության հրապարակից, որտեղ մասնակիցները բախվեցին առաջին խոչընդոտին՝ մեքենաների սխալ կայանման պատճառով փակվել էր մուտքը անվասայլակով անձանց համար, մինչդեռ հաշմանդամություն չունեցող անձինք անխոչընդոտ անցան այդ տարածքով: Անվասայլակով մարդիկ հնարավորություն ստացան անցնել միայն այն ժամանակ, երբ վարորդը տեղափոխեց ավտոմեքենան:
Նվագախմբի կոնցերտմայստեր Արամ Ասատրյանը մեզ հետ զրույցում կիսվեց իր տպավորություններով՝ լինելով հաշմանդամություն չունեցող անձ և մեկ օր վարելով անվասայլակ, Ասատրյանը նշեց՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնական խնդիրը թեքահարտակների և փողոցների ոչ հարմարավետ լինելն է, մեքենայի սխալ կայանման դեպքը վառ ապացույցն էր այդ խնդիրների առկայության: Նա հույս հայտնեց, որ այս ակցիան կօգնի մարդկանց ուշադրություն դարձնել անվասայլակից օգտվող անձանց խնդիրներին:

Ֆիլհարմոնիկի մեկ այլ երաժիշտ Արթուր Հովհաննիսյանն էլ ասաց՝ հիմա է հասկանում, թե ինչ են զգում հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր ամենօր անվասայլակ են վարում: Հովհաննիսյանի խոսքով, եթե անձը լինի նաև ֆիզիկապես թույլ, անվասայլակից օգտվելը էլ ավելի բարդ խնդիրներ կառաջացնի:

Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն արձանագրելու համար ակցիային էին միացել նաև հենց իրենք՝ հաշմանդամություն ունեցող անձինք: Արևիկը, օրինակ, երկար տարիներ է անբաժան է իր սայլակից, այսօր եկել էր նվագախմբի երաժիշտներին սովորեցնելու՝ ինչպես պետք է վարեն և օգտվեն անվասայլակից:
«Հաշմանդամ անձինք միշտ բախվում են մատչելիության խնդրին, տանից դուրս գալու, շենք շինություն մտնելու համար չկա որևէ հարմարություն և այս ակցիայի միջոցով ուզում ենք ցույց տալ հենց այդ դժվարությնները: Մենք, ճիշտ է, նման ակցիաներ միշտ կազմակերպել ենք, մատչելիության հետ կապված խնդիրները ներկայացրել ենք քաղաքապետարան, բայց զգալի արդյունք մինչ օրս չունենք, միայն Երևանի փողոցներն են հարմարեցվել, բայց ոչ այքդքան լավ»,- ասում է հույսի կամուրջ կազմակերպության հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանը: Ըստ նրա՝ բացի քաղաքապետարանից, խնդիրները ներկայացվել են նաև տարբեր գերատեսչությունների, բայց միևնույն է որևէ փոփոխություն չի նկատվում:

Ակցիայի մասնակիցները օգտվեցին նաև «Քայլտեք» ընկերության հայկական արտադրության էլեկտրական կցորդիչից: Ընկերության հիմնադիր Դավիթ Արսենյանը մեզ հետ զրույցում նկատեց՝ անվասայլակին ամրացվող էլեկտրական շարժիչը որոշ առումներով կհեշտացնի հաշմանդամություն ունեցող անձանց կյանքը, և կօգնի նրանց էներգիա խնայելու հարցում. «Օրինակ՝ անվասայլակով թեքվելիս անձինք ձեռքերը պետք է անընդհատ շարժեն, երեք անգամ թեքեն, սա բերում է նրան, որ շուտ են հոգնում են և ի վիճակի չեն լինում այլևս շարժվել: Կամ նրանք շատ չեն զբոսնում, որովհետև նույն ձեռքերը հոգնելու խնդիր կա, անվասայլակը հրելուց հոգնում են և իրենք և ուղեկցողները, իսկ շարժիչը նրանց համար հաճելի զբոսանք կապահովի»:
Էլեկտրական շարժիչից օգտվող անձինք նշեցին՝ էլեկտրական կցորդիչը ավելի լայն հնարավորություն է տալիս առանց խոչընդոտի վարել անվասայլակը, բարձրանալ թեքահարտակով, մեծ ուժ և ջանք չի պահանջում ինչպես սովորական անվասայլակները:
Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբ երաժիշտները, անվասայլակով անցնելով Ազատության հրապարակից մինչև Կոմիտասի պուրակ, հանդիպեցին բազմաթիվ խնդիրների՝ սկսած թեքահարթակների բացակայությունից մինչև փողոցն անցնելը: Հետաքրքրիր էր նաև անցորդների արձագանքը, ովքեր հաշմանդամության սայլակին նստած անձանց նայում էին կամ խղճահարություն կամ կարեկցանք արտահայտող դեմքի արտահատությամբ: Անցորդները երբեմն չէին պատկերացնում, որ դա իրազեկման արշավ է: Նրանցից ոմանք, օրինակ, մեզնից հետաքրքրվում էին՝ ինչ ֆիլմ է նկարահանվում և ինչի մասին է:

Ֆլեշմոբի վերջում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մասին իրազեկող արշավի անդամները կարծիքներ փոխոնակեցին: Ընդգծեցին՝ հաշմանդամություն ունեցող անձինք Երևանի փողոցներում հանդիպում են բազմաթիվ դժվարությունների և խոչընդոտների, բացի դրանից դժվարությունները կապված են ինչպես փողոցների, այնպես էլ ֆիզիկական խնդիրների հետ:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT