Երևան
12 °C
Բելառուսի նախագահն առաջին անգամ մեկնաբանել է մայիսի 23-ին Մինսկում հարկադիր վայրէջք կատարած Ryanair ինքնաթիռի հետ կապված իրավիճակը և Nexta տելեգրամ-ալիքի խմբագիր Ռոման Պրոտասևիչի ու նրա ընկերուհու ՝ ռուս Սոֆյա Սապեգայի կալանավորումը:
Լուկաշենկոյի ելույթը ուղիղ հեռարձակմամբ չի հեռարձակվել: Նրա խոսքերը փոխանցել են բելառուսական լրատվամիջոցները և նախագահականին մոտ կանգնած տելեգրամ ալիքները:
Սկզբում Լուկաշենկոն ասել է, որ ինքնաթիռը ականապատ լինելու մասին ազդանշանը եկել է Շվեյցարիայից, և այս մասին հաղորդագրությունը միաժամանակ հասել է Աթենք, Վիլնյուս և Մինսկ: Շվեյցարիան, սակայն, անմիջապես հայտարարել է, որ ինքնաթիռի վիճակի մասին որևէ տեղեկություն չունի և չի էլ փոխանցել:
Ավելի վաղ Բելառուսի տրանսպորտի նախարարության պաշտոնյան՝ Արտեմ Սիկորսկին ասել էր, որ օդանավում ականի առկայության մասին հաղորդագրությունը տարածել են «ՀԱՄԱՍ-ի զինվորները»:
«ՀԱՄԱՍ-ն է, ՀԱՄԱՍ-ը չէ, նշանակություն չունի: Անձնակազմը ժամանակ ուներ որոշում կայացնելու: Թռիչքի տարածքում էր բելառուսական ատոմակայանը, որի մոտ էլ ինքնաթիռը շրջվեց: Եվ եթե հանկարծ մի բան այն չլինե՞ր. Չեռնոբիլը մեզ բավարար չէ՞. իրավիճակին ինչպե՞ս էր արձագանքելու այդ դեպքում ԱՄՆ-ը», - հարցնում է Լուկաշենկոն Pul Pervyi հեռագրային ալիքի հրապարակած տեսանյութում:
Լուկաշենկոն բացատրել է նաև Ryanair- ին ուղեկցելու համար կործանիչ օդ բարձրացնելու անհրաժեշտությունը ատոմակայանի հարևանությամբ: Նախագահն ասել է, որ չէր կարող թույլ տալ, որ ինքնաթիռն ուղղակի «ընկնի մարդկանց գլխին»:
Բացի այդ, ըստ Լուկաշենկոյի, Ryanair ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինսկում, քանի որ Վիլնյուսի, Վարշավայի, Լվովի և Կիևի օդանավակայանները չէին ցանկացել ընդունել այն:
BBC- ի ռուսական ծառայությունը հարցում է ուղարկել այս օդանավակայաններին: Կիևի «Ժուլյանի» օդանավակայանից ասել են, որ Ryanair ինքնաթիռից մայիսի 23-ին իրենց հետ չեն կապվել, ահազանգ չի եղել: Նմանատիպ հայտարարություն է տարածել նաև Վարշավայի Ֆրեդերիկ Շոպեն օդանավակայանի ներկայացուցիչը:
«Հենց ինքնաթիռը վայրէջք կատարեց Մինսկում, անմիջապես տարածվեցին մեղադրանքները Արևմուտքից ու դրան հաջորդեց թռիչքների արգելքը: Նրանք շատ արագ արձագանքեցին, բայց Արևմուտքը հրաժարվեց մասնակցել ինքնաթիռի հետ կապված միջադեպի հետաքննությանը»,- Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերը մեջբերում է BELTA գործակալությունը:
Բացի այդ, Լուկաշենկան հայտարարել է, որ Բելառուսի և Արևմուտքի միջեւ «հիբրիդային ժամանակակից պատերազմ» է ընթանում: «Մենք նրանց համար մարզադաշտ ենք նախքան Արևելք դուրս գալը: Մեզ հետ փորձարկումներից հետո նրանք կգնան այնտեղ», -նկարագրել է Լուկաշենկոն:
Նա ավելացրել է, որ բելառուսական տելեգրամ հայտնի մի ալիք «արդեն աշխատում է հզոր և հիմնական Ռուսաստանի դեմ» և ցույց է տալիս «արևմտյան ստրատեգների իրական նպատակը»:
Այս խոսքերից հետո Լուկաշենկան խոստացել է հանրաքվե անցկացնել նոր Աահմանադրության վերաբերյալ «ամենաբարձր մակարդակով» ու փոխել Սահմանադրությունը:
Բելառուսի նախագահը մեկնաբանել է նաև եվրոպական շատ ավիաընկերությունների կողմից Բելառուսի վրայով չվերթ իրականացնելուց հրաժարվելն ու «Բելավիա»-ին եվրոպական երկրների օդային տարածք չթողնելու մասին հայտարարությունները:
Նա նշել է, որ եթե այդ երկրները չեն ցանկանում թռչել անվտանգ Բելառուսի վրայով, թող թռչեն վտանգավոր երկրների օդային տարածքում: Լուկաշենկոն հավելել է, որ «Բելավիա»-ն թռչելու է Միջերկրական ծովի չեզոք տարածքում ՝ Բալթյան օդում, ու կարող է անգամ «թռչել Հյուսիսային բևեռի վրայով»:
Իր ելույթի ժամանակ Լուկաշենկոն ասել է, որ շուտով Բելառուսը կներկայացնի իր բոլոր ասածների ապացույցները՝ նկատի ունենալով Ռոման Պրոտասևիչին և նրա ընկերուհուն ՝ Սոֆտիա Սապեգային ձերնակալելու մոտիվները:
Պրոտասևիչը, ըստ Լուկաշենկոյի, պատրաստվում էր կազմակերպել «ջարդեր ու արյունալի ապստամբություն» երկրում: «Հիմա թող նրա բազմաթիվ արևմտյան պաշտպանները պատասխանեն այն հարցին, թե ո՞ր հատուկ ծառայության համար է աշխատել այդ մարդը: Ոչ միայն նա, այլև նրա հանցակիցը», - ասաց նա:
Բելառուսի Հատուկ ծառայությունների ղեկավարն ասել է, որ Պրոտասևիչը ցուցմունք է տալիս «իր հովանավորների ու հաճախորդների» մասին:
Լուկաշենկոյի վարչակազմին մոտ տելեգրամ ալիքներում նախօրեին հայտնվել էին տեսանյութեր, որոնցում Պրոտասևիչը խոստովանում էր անկարգությունների կազմակերպման մասին, իսկ Սապեգան ասում էր, որ ինքը ղեկավարում էր Telegram ալիքը:
Բելառուսը տեղեկացրել է Ռուսաստանի արտգործնախարարությանը, որ ռուս կնոջ՝ Սոֆիա Սապեգային մեղադրանքներ են առաջադրվելու տասն օրվա ընթացքում:
Սոֆիա Սապեգայի փաստաբան Ալեքսանդր Ֆիլանովիչը BBC- ին հայտնել է, որ Բելառուսի քննչական կոմիտեում բողոք է ներկայացրել Սոֆիայի ձերբակալման վերաբերյալ:
Բելառուսի քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, բողոքը ենթակա է քննարկման դատարանում `երկու օրվա ընթացքում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT