Երևան
12 °C
Օպերատիվ մարտավարական իրավիճակը ներկա դրությամբ հարաբերական լարված է: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով սահմանային ներկա վիճակին:
«Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները փորձում են մի քանի ուղղություններում վարել իրենց սադրիչ հարկադրական գործողությունները, իսկ մեր ԶՈՒ-ն փորձում է նրանց վտարել մեր տարածքից՝ սահմանից այն կողմ: Իրավիճակը սկզբնական ժամանակահտվածում որոշակիորեն լարված էր Սեւ լիճ-Վերիշեն ուղղությամբ՝ Սիսիան-Գորիս տարածաշրջանում եւ գիշերվա ընթացքում նաեւ լարվել է Կութ-Նորաբակ ուղղություններում: Գիշերային իրավիճակը հատկապես լարվածության գագաթնակետին է հասել ժամը 05:00-ի դրությամբ, որովհետեւ մենք դիտարկել ենք, որ հակառակորդը փորձում էր իր ուժերը միավորել եւ ստեղծել ավելի նպաստավոր իրադրություն իրենց համար»,- ասաց ԳՇ պետի տեղակալը:
Ըստ նրա՝ գնահատելով այդ իրավիճակը՝ հրամանատարության կողմից որոշում է կայացվել տեղադրել 1 նոր մարտական դիրք, որն իր թեւահար դիրքով կարող է կասեցնել հակառակորդի գործողությունները:
Նա նշեց, որ նշված գործողության ընթացքում հակառակորդը իր օդային հետախուզության արդյունքում հայտնաբերել է մեր ստորաբաժանումը եւ նրան հաջողվել է գերեվարել մեր 6 զինծառայողի, բայց այնպես չէ, թե միայն այդ 6 զինծառայողն էին գործողություն իրականացնում: 4 զինծառայող անմիջական խնդիր էին կատարում, 2 զինծառայող էլ մոտեցել էին բանակցությունների համար, սակայն հակառակորդը գործել է դավադրաբար եւ մեր տարածքում գերեվարել է այդ 6 զինծառայողին:
«Կարող է ձեզ մոտ միանգամից հարց առաջանալ՝ ինչու գերեվարել, ինչու մեր զինծառայողները զենք չեն կիրառել: Արդեն իսկ 16 օր ձեզ հայտնի է, որ նշված իրավիճակը ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է լուծել առանց զենքի կիրառման: Գրանցվեծ ել մի շարք միջադեպեր, երբ մեր զինծառայողները ձեռնամարտի են մտել: Նույն վիճակը եղել է նաեւ այստեղ: Նրանք մոտեցել են մեր զինծառայողներին, զենք են ուղղել մեր զինծառայողների ուղղությամբ եւ հրամայել հանձնվել»,- մանրամասնեց Ասրյանը:
ԳՇ պետի տեղակալն ասաց, որ կապ ունեն Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի շտաբի հետ, եւ բանակցային գործընթացը շարունակվում է. «Հակառակորդը մի շարք պայմաններ է ներկայացրել՝ յուրային եւ իրենց ուժերի հետ քաշման պայմանով: Իսկ մենք մեր ներկայացրած պայմանն ենք առաջ քաշել, որ մեր ստորաբաժանումները հետ կքաշենք այն պայմանով, եթե իրենց հետ վերադարձնեն մեր գերեվարված զինծառայողներին: Մեր ստորաբաժանումները պատրաստ են իրենց առջեւ դրված խնդիրը կատարելու: Բոլոր դեպքերում ռազմական ղեկավարությունը, որպեսզի բարդ իրավիճակներ չստեղծվի, փորձում է բանակցային ճանապարհով լուծել այդ հարցը: Սա է ներկայիս իրավիճակը, որը ես գնահատել եմ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը
Վարդան Սարգսյանն առաջին անգամ հետեւորդներին ցուցադրել է որդու լուսանկարը
Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար
Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը
Գևորգ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր
Մտցրել են զուգարան, փոշին լցրել բերանը. թմրանյութերի խնդիրը դպրոցներում ահագնանում է. ինչ է ծրագրվում
Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան
Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար
Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները
«Հանգիստ գրեք, կինս գիտի». աքրոստիկոսներ ձոնող աղջիկն ու Կարոյի մեխակը՝ «ստարտ». գյումրեցի գծանկարիչը՝ KarVar
Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել
Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ
Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին
Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ
Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում
Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը
Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք. Սիմոնյան
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ
Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան
29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ
Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան
Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին
Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ
Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ
Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները
«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ
Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո
Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին
Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը
Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով
Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը
Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT