Երևան
12 °C
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի վերաբերյալ:
Այն ներկայացնում ենք ստորեւ.
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքը և հարակից օրենքներն Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2021 թվականի մայիսի 12-ին:
Հանրապետության նախագահը բազմիցս նշել է, որ ճգնաժամը հաղթահարելուն ուղղված արտահերթ ընտրությունները կազմակերպելուն պետք է նախորդի Սահմանադրության, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Ընտրական օրենսգիրք) էական փոփոխությունների գործընթացը: Այդպիսի փոփոխությունների իրականացումը պահանջում է ողջամիտ ժամկետ և, ժողովրդավարության սկզբունքների համաձայն, պետք է իրականացվի միայն քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության և մասնագիտական հանրության կողմից լայն հանրային քննարկումների արդյունքում ձևավորված կարծիքները լսելով և հաշվի առնելով:
Փոխարենը օրենսդրի կողմից որդեգրվել է փոփոխությունների այլ ճանապարհ, որի արդյունքում վերջին մի քանի ամիսների ընթացքում պարբերաբար Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին տարբեր օրենքներ` հատվածական և հաճախ վիճելի կարգավորումներով: 2021 թվականի մայիսի 12-ին Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքում (այսուհետ՝ Օրենք) իրացված են առավելապես ընտրական գործընթացի կազմակերպման փուլի կարգավորմանն ուղղված հիմնականում ընթացակարգային բնույթի հատվածական փոփոխություններ: Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից իրականացված Օրենքի վերլուծության արդյունքում կարելի է գալ եզրահանգման, որ Օրենքն առերևույթ խնդրահարույց չէ սահմանադրականության տեսանկյունից և հաշվի առնելով Օրենքի ուժի մեջ մտնելու սահմանված ողջամիտ ժամկետը, Հանրապետության նախագահը ստորագրել է Օրենքը:
Միևնույն ժամանակ, այս համատեքստում Հանրապետության նախագահն անհրաժեշտ է համարում ևս մեկ անգամ ընդգծել Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի համապարփակ և համակարգային վերանայման անհրաժեշտությունը, մասնավորապես նպատակ ունենալով հնարավորինս լայն և համակողմանի քննարկումների հիման վրա լուծել երկու կարևորագույն խնդիր.
1. ներդնել Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի ընտրողների Ազգային ժողովում ավելի անմիջական ներկայացվածություն ապահովող ընտրակարգ և Ազգային ժողովի պատգամավորների՝ իրենց ընտրողների առջև հաշվետվողականության արդյունավետ և գործուն կառուցակարգ,
2. երաշխավորել, որպեսզի ընտրությունների ձայների ամփոփման արդյունքում ընտրողների կամարտահայտությունն Ազգային ժողովում արտացոլված լինի ճշգրիտ կերպով, մասնավորապես, որպեսզի յուրաքանչյուր կուսակցություն ունենա Ազգային ժողովում ճիշտ այնքան մանդատ որքան մանդատ տվյալ կուսակցությանը վստահել է ընտրողն ընտրությունների արդյունքներով:
Հանրապետության նախագահը կրկին ընդգծում է, որ առանց համակարգային լուծումների Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ճգնաժամը հաղթահարելուն ուղղված քայլերը չեն կարող լինել արդյունավետ և տալ ակնկալվող արդյունք:
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT