Արմեն Ջիգարխանյանի գերեզմանին հուշարձան է տեղադրվելու. ՌԴ հայերի միությունը՝ արտիստի գերեզմանի անմխիթար վիճակի մասին

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան Արմեն Ջիգարխանյանի գերեզմանին հուշարձանի տեղադրման աշխատանքներ են ընթանում։ Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնում են Ռուսաստանի հայերի միությունից: Հուշարձանի տեղադրումը նախաձեռնել են արտիստի ընկերները:

Օրեր առաջ Ջիգարխանյանի գերեզմանի անմխիթար վիճակի մասին բարձրաձայնել էին արտիստի երկրպագուները, որոնք, այցելելով նրա շիրիմին, հայտնաբերել էին, որ հողաթումբը հավասարեցված է գետնին, անգամ ցանկապատ չկա: Նրանք լուսանկարներ էին հրապարակել եւ բարձրաձայնել հարցը, որից հետո խնդիրը հայտնվել էր ռուսաստանյան մամուլի ուշադրության կենտրոնում: 

«Հայկական ժամանակը» հարցում էր արել Ռուսաստանի հայերի միությանը: Հետաքրքրվել էինք՝ արդյոք միությունը տեղյա՞կ է խնդրից, եթե՝ այո, ապա այդ ուղղությամբ որեւէ քայլ ձեռնարկվե՞լ է, թե՞ ոչ:

Հայտնելով տեղադրվելիք հուշարձանի մասին՝ ՌԴ հայերի միությունից նաեւ մանրամասնել են, որ իրականացվելիք աշխատանքների պատճառով է արտիստի գերեզմանի հողաթումբը գետնին հավասարեցվել:

Միաժամանակ ՌԴ հայերի միությունը մեծ դերասանի ընկերների եւ բարեկամների անունից խնդրում է հագուրդ չտալ սադրիչ հրապարակումներին եւ զերծ մնալ այդ թեմայով շահարկումներից։

«Ցավոք սրտի, Արմեն Ջիգարխանյանի կյանքի վերջին տարիները մթագնած էին լրատվամիջոցների անհարկի ուշադրությունից։ Ցանկալի է, որ նրան գոնե մահից հետո հանգիստ թողնեն։ Արմեն Ջիգարխանյանի տաղանդի երկրպագուները միշտ էլ կարող են իրենց հարգանքի տուրքը մատուցել Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը գտնվող նրա շիրիմին»,- հավելել են ՌԴ հայերի միությունից:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանը կյանքից հեռացել է 2020 թվականի նոյեմբերի լույս 14-ի գիշերը, 86 տարեկան հասակում: 

Ընդհանուր առմամբ, Ջիգարխանյանը խաղացել է մի քանի հարյուր կինոդերեր՝ դառնալով ամենաշատ նկարահանվող ռուսական դերասաններից մեկը։ Նա մարմնավորել է բազմաբովանդակ դերեր լավագույն ռուսական եւ խորհրդային ռեժիսորների ֆիլմերում, տարբեր ժանրերի ժապավեններում, կատակերգական եւ արկածային կինոնկարներում, դրամաներում եւ երաժշտական ֆիլմերում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
40078 դիտում

Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր

Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ

Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ

ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ

Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան

Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները

ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ

Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն

24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը

ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ

Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու

Առևանգել են ՍՊԸ աշխատակցին, ազատելու դիմաց տնօրենից պահանջել ունեցած պարտքը․ քրվարույթի նյութերը դատարանում են