Երևան
12 °C
Ես չեմ կարծում, որ մենք ունենք մի իրավիճակ, որտեղ նմանատիպ խնդիր ընդհանրապես գոյություն ունի: Բնականաբար, բոլորիս համար առաջնային են ազգային շահերը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով Արա Այվազյանի այն հայտարարությանը, թե իր հրաժարականը պայմանավորված է նրանով, որ որեւէ կասկած չլինի, թե ԱԳ նախարարությունում կարող են համաձայնություն տալ այն գաղափարներին, որոնք դեմ են պետականությանն ու ազգային շահերին:
«Այնուամենայնիվ, եթե կա նման միտք, ապա ճիշտ կլինի, որ հարցը ուղղեք Արա Այվազյանին»,- ասաց Գրիգորյանը:
Դիտարկմանը՝ տեսակետներ են հնչում, որ կան նաեւ այլ՝ ոչ հրապարակավ նախաձեռնություններ, Մհեր Գրիգորյանն արձագանքեց. «Բացառեք դա, ուղղակի բացառեք, եկեք հասկանանք պահի լրջությունը: Ընդհանրապես ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է անվերջ լուրեր տարածել առ այն, որ կա ինչ-որ գաղտնի փաստաթուղթ: Չկա նման բան, ինչ քննարկվում է, մաքսիմալ հրապարակային է: Ես ձեզ վստահեցնում եմ, որ չի էլ կարող լինել գաղտնի փաստաթուղթ, որը չհրապարակվի կամ հանրայնորեն չքննարկվի: Ուղղակի չկա նման բան, եւ ես կարծում եմ՝ ավելորդ են նման շահարկումները»:
Հարցին՝ երբ Ադրբեջանն այս պահին խախտել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանը, եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները շարունակվո՞ւմ են, փոխվարչապետի պաշտոնակատարը բացասական պատասխան տվեց. «Այսօրվա դրությամբ աշխատանքները չեն շարունակվում: Այդ աշխատանքները արդյունքներ կտան մի դեպքում, եթե ընդհանուր իրավիճակը լինի առնվազն կայուն: Այս իրավիճակում, սահմանում այս իրադրությունների պարագայում ես չեմ կարծում, որ հնարավոր է կոնստրուկտիվ աշխատանքը այդ հարթակում: Վերջին շրջանում կոնտակտներն ընդհատվել են այդ հարթակի առումով»:
Խոսելով Ալիեւի՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ հայտարարությունների մասին՝ Գրիգորյանը եւս մեկ անգամ ընդգծեց՝ միջանցքային տրամաբանությամբ հարցեր հայկական կողմը չի քննարկել, չի քննարկելու եւ հնարավոր էլ չի քննարկել նման հարց. «Եթե միջանցք անվանելով ինչ-որ մարդիկ նկատի ունեն տրանսպորտային ուղիներ, դա մի հարց է, բայց եթե միջանցք ասելով մարդիկ նկատի ունեն սուվերենության հետ կապված որեւէ հանգամանք, կրկին վստահեցնում եմ ձեզ, որ դա բացառվում է իմ քննարկումների օրակարգում»:
Նա ընդգծեց՝ աշխատանքային խմբի քննարկումներում միայն հունվարի 11-ի հայտարարության շրջանակում է քննարկում լինում, դրանից դուրս ուղղակի հնարավոր չէ բան քննարկել:
Հարցին՝ իր համար ընդունելի՞ է Նիկոլ Փաշինյանի այն առաջարկը, որ զորքերը հայելային տարբերակով հետ քաշվեն սահմանից եւ այդտեղ տեղակայվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի կամ ՌԴ միջնորդ ներկայացուցիչների ուժերը, նա պատասխանեց. «Ես կարծում եմ, որ առաջարկի ոչ բոլոր բաղադրիչներն եք դուք թվարկում ձեր հարցում, ինչը նշանակում է, որ միանգամից ձեր հարցին պատասխանելը կդեֆորմացնի ձեր հարցն ու իմ պատասխանը: Ես կարող եմ մի բան ասել. այո՛, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի խնդիրը լուծվի խաղաղ, դիվանագիտական ճանապարհով, ու կարծում եմ, որ դա ճիշտ մոտեցում է»:
Դիտարկմանը՝ կարծես ԵԱՀԿ երկրներից արձագանք չկա, Գրիգորյանն արձագանքեց. «Ես կարծում եմ՝ բոլորիս համար ավելի կարեւոր կլինեն արդյունքները, այլ ոչ թե արձագանքները: Ինչո՞ւ եք դուք պնդում, որ արձագանք չկա»:
Փոխվարչապետի պաշտոնակատարի կարծիքով՝ մոտակա ժամանակներում կլսենք բոլոր արձագանքները: Նա ընդգծեց՝ չեն կարող չլինել արձագանքներ եւ գործողություններ:
Հարցին՝ Ադրբեջանին անկլավներ հանձնելու քննարկում կա՞, Գրիգորյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ չկա նման քննարկում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT