Մհեր Գրիգորյան. Հայաստանի Հանրապետության երեք փոխվարչապետներից տարիքով ամենամեծը

Հայաստանի Հանրապետության երեք փոխվարչապետից տարիքով ամենաավագը 46-ամյա Մհեր Գրիգորյանն է: ՀՀ նորանշանակ փոխվարչապետը Հայ-ռուսական համալսարանի Էկոնոմիկայի և բիզնեսի ինստիտուտի դասախոս է, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի պահեստազորի սպա:

Մհեր Հերբերտի Գրիգորյանը ծնվել է 1972 թվականին, Աշտարակ քաղաքում:

1989 թվականին Մհեր Գրիգորյանն ընդունվել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, ապա ավարտելուց հետո՝ 1991 թվականից սովորել է ԵՊՀ իրաբանական ֆակուլտետում` ստանալով իրավագետի որակավորում: 1997-1998 թվականներին անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց:

Մհեր Գրիգորյանը 1994-ից երկու տարի շարունակ Ռուսաստանում զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ, 1996 թվականից սկսել է աշխատել ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան, ապա ավագ իրավաբան-խորհրդատու, իսկ 1997-1999 թվականներին զբաղեցրել է Իրավաբանական վարչության ղեկավարի պաշտոնը:
1999–2005 թվականներին աշխատել է Հայներարտբանկում (այժմ՝ Ամերիաբանկ)՝ որպես իրավաբանական ծառայության ղեկավար եւ գործառնական տնօրեն:

Բանկային համակարգում Գրիգորյանն իր աշխատանքը շարունակել է 2002-2006 թվականներին Համաշխարհային բանկին իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ մատուցելով՝ միեւնույն ժամանակ 2004-2005 թվականներին աշխատել նաեւ «HSBC բանկ Հայաստան»-ում՝ որպես իրավաբանական ծառայության ղեկավար:

Այնուհետեւ 2005-2007 թվականներին եղել է «Ինեկոբանկ»-ի գործադիր տնօրեն, 
2007-2011-ին աշխատել է «ՎՏԲ-Հայաստան» բանկում՝ արդեն գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում: 2006-2018 թվականներին զբաղեցրել է «Առկա Կրեդիտ Ռեփորթինգ»-ի խորհրդի անդամի պաշտոնը:

2017 թվականին Գրիգորյանը Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգեւատրվել է Անանիա Շիրակացու մեդալով՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար:

Սերժ Սարգսյանն ու Մհեր Գրիգորյանը

Մհեր Գրիգորյանը 2011 թվականին նշանակվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ, այս պաշտոնում աշխատել մինչև 2018 թվականի մայիսի 12-ը՝ ՀՀ փոխվարչապետ նշանակվելը:

Գրիգորյանը «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահի պաշտոնին զուգահեռ եղել է նաեւ «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերության խորհրդի նախագահ՝ կրկին մինչեւ ՀՀ փոխվարչապետի պաշտոնը ստանձնելը:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9451 դիտում

Երևանի Վարդաշենի շենքերից մեկից 1,5-ամյա երեխան ընտանիքի անդամների հետ տեղափոխվել են հիվանդանոցներ

Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՝ ոչ․ տեսանյութ

Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան

Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց

Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի

Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին

Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ

ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ

Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ

Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ

Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը

Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում

«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ

Ավետիք Չալաբյանը կալանավորվել է

«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս

Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի

Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ

AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները

Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել

Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք

Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին

Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ

Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը

ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes

ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը

Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ

Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար

Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը

ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով

Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ

Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը