«Կենդանու «հարձակումը» երբեք հենց այնպես չի լինում»․ Ռուբեն Խաչատրյանը՝ քոթոթի սպանության դեպքի մասին

01/06/2021 schedule16:42

Օրերս տեղի ունեցած արջի քոթոթի սպանության դեպքը պետք է մանրամասնորեն ուսումնասիրել և պարզել, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) թիմը և հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը լիահույս են, որ դեպքի մանրամասները կբացահայտվեն։

FPWC հիմնադիր Ռուբեն Խաչատրյանն ասել է․ «Այս և նմանատիպ մյուս դեպքերը պետք է մանրամասնորեն ուսումնասիրել, որպեսզի հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել։ Անհրաժեշտ է մասնագիտական մոտեցում ցուցաբերել, քանի որ մի շարք անհասկանալի հանգամանքներ կան։ Օրինակ՝ ես կարդացի, որ լուսանկարի տղամարդկանցից մեկն ասել է, թե արջը հարձակվել է, և տեղանքում բազմաթիվ մարդիկ են եղել։ Ես չեմ ուզում կասկածի տակ դնել ասվածը, եղելությունը, հուսով եմ, քննության արդյունքում պարզ կլինի, սակայն դա առնվազն տարօրինակ է, որ արջի քոթոթը կհարձակվեր մարդկանց վրա, քանի որ նրանք սովորաբար նման վարք չեն դրսևորում։ Այլ կլինի, եթե արջը պաշտպանվել է, դա ամեն ինչ փոխում է։

Բացի այդ, չենք կարող բացառել նաև իրավիճակը, որ արջը եղել է անպաշտպան վիճակում, օրինակ՝ հայտնվել է թակարդում կամ խճճվել է ցանցավանդակում և այլն, որից հետո նոր սպանվել է։ Առնվազն տարօրինակ է տեղի ունեցածը, և պետք է հասկանալ, թե ինչո՞ւ է արջն այդքան մոտեցել մարդկանց։ Յուրաքանչյուր դեպքում տեղի ունեցածը ցավալի է, բնության և մեր էկոհամակարգի մասնիկ հանդիսացող յուրաքանչյուր էակի կորուստն անդառնալի է, հատկապես՝ կարմիրգրքյան կենդանատեսակի»։

Ըստ Ռուբեն Խաչատրյանի՝ միանշանակ է, որ կենդանու «հարձակումը» երբեք հենց այնպես չի լինում, իսկ հաճախ մարդու գործոնի ազդեցությամբ է լինում։ «Այդտեղ հավանաբար կա մարդկային գործոն, որը պետք է բացահայտի ոստիկանությունը։ Դատապարտելի է նաև այն, որ այդ մարդիկ չեն կարողացել քոթոթից իրենց պաշտպանելու այլ միջոց գտնել և դանակով սպանել են կենդանուն, եթե իսկապես դեպքն այդպես է պատահել։ Բացի այդ, նրանք շրջանառել են այդ լուսանկարը, ինչը միանշանակ անընդունելի է»,- եզրափակել է Ռուբեն Խաչատրյանը։  

Հիմնադրամը հիշեցնում է, որ օրեր առաջ Արմավիրում արջի սպանության դեպք է արձանագրվել, ինչը լայն տարածում և դատապարտում է ստացել հասարակության կողմից։ Դեպքին արձագանքել է նաև շրջակա միջավայրի նախարարությունը՝ գրելով․ «Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը, քանի որ Հայաստանի բնաշխարհը բնակեցնող յուրաքանչյուր կենդանի մեր երկրի էկոհամակարգի անքակտելի մասն է, կենսաբազմազանության պահպանության կարևորագույն օղակ»։

ՀՀ-ում հանդիպում է գորշ արջերի /Ursus arctos/ տեսակը, որն ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում։ Հանդիպում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Երբեմն կարող է մտնել Շիրակի և Արագածոտնի մարզեր: Գրանցվել է ծ.մ. 400-500 մինչև 3000 մ բարձրություններում: Վտանգման հիմնական գործոններն են որսագողությունը, բիոտոպերի ոչնչացումը, մարդու կողմից անհանգստություն պատճառելը: 

Կենդանիների կարմիր գրքի տվյալների համաձայն՝ գորշ արջերի թվաքանակը հայտնի չէ, սակայն հավանաբար կայուն է: Այն, որ արջերը հաճախ մտնում են գյուղեր՝ վնաս հասցնելով պտղատու այգիներին և փեթակներին, դրանց մեծ թվաքանակի վկայություն չի կարելի համարել: Ավելի հավանական է, որ դա բիոտոպերի քայքայման և կերային ռեսուրսների անբավարարության հետևանք է, որը բերում է պոպուլյացիայի մասնատմանը: Վտանգման հիմնական գործոններն են որսագողությունը, բիոտոպերի ոչնչացումը, մարդու կողմից անհանգստություն պատճառելը:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ևս մեկ անգամ կոչ է անում բոլորին զերծ մնալ ցանկացած վայրի կենդանու հետ անմիջական շփումից, ապօրինի որսի բոլոր տեսակներից և դրսևորումներից։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1133 դիտում

Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել

Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ

Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո

Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ

Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան

Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է