Երևան
12 °C
Հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնների խախտմամբ ընդերքին պատճառվել է էական վնաս։
Այդ մասին դատախազության հաղորդագրությունը՝ ստորեւ․
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում իրականացվում են ուսումնասիրություններ հանրապետության տարբեր տարածքներում ընդերքօգտագործման հետ կապված օրենսդրության պահանջների պահպանության վերաբերյալ:
Մասնավորապես՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված նյութերի հիման վրա սկսված ուսումնասիրությամբ, որի շրջանակներում անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, պարզվել է, որ, ըստ տեսչական մարմնի աշխատակիցների կողմից 2021թ. փետրվարին ՀՀ Արարատի մարզի Շահումյան-Ռանչպար հատվածներում՝ Արաքս գետի ավազանում իրականացված չափագրման արդյունքների, արձանագրվել է, որ «Ա...» ՍՊԸ-ին տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությամբ նախատեսված Նորամարգի ավազի հանքավայրին հարակից տարածքում՝ 5.871,2 մ2 մակերեսից արդյունահանվել է 14.678 մ3 ավազ:
ՀՀ ՊԵԿ-ից ստացված տվյալներով՝ նախնական հաշվարկով՝ նշված ծավալով օգտակար հանածոյի արժեքը (առանց անուղղակի հարկերի) կազմել է ավելի քան 35 մլն դրամ, որի միայն բնօգտագործման վճարը կազմել է շուրջ 3 մլն դրամ:
Այսինքն՝ թույլտվածությամբ չնախատեսված տարածքում ընկերության կողմից հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնների խախտմամբ ընդերքի ապօրինի շահագործման՝ ընդհանուր առմամբ 14,678 մ3 ծավալով՝ 35 մլն դրամ արժեքով ավազի արդյունահանման արդյունքում ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին պատճառվել է էական վնաս:
Մեկ այլ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա կատարված ուսումնասիրությամբ՝ պարզվել է, որ «Ֆ...» ՍՊԸ-ն 31.03.2021թ. գրությամբ դիմել է նշված նախարարություն՝ ՀՀ Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հանքավայրի հարավային տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստանալու նպատակով:
Ընկերության կողմից ներկայացված նյութերում առկա են եղել էական անհամապատասխանություններ «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի ֆոնդային նյութերի հետ: Մասնավորապես՝ հանքավայրի հարավային տեղամասի շահագործման աշխատանքային նախագիծը կազմված է ստորգետնյա եղանակով արդյունահանման աշխատանքների համար, որին համապատասխան՝ ՍՊԸ-ն ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող քարտեզագրական նյութեր՝ առանց դրանց վրա արտահայտված բացահանքի եզրագծերի՝ հաստատված նշված ՊՈԱԿ-ի ֆոնդային կնիքով: Մինչդեռ ՊՈԱԿ-ի ֆոնդի քարտեզագրական նյութերում առկա են բացահանքի եզրագծեր:
Նշված ուսումնասիրությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է երկու առանձին քրեական գործ: Առաջին դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով և 291-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ երկրորդ դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT