«Պատիվ ունեմ» դաշինքը ԿԸՀ-ում գրանցել է ամենամեծ ցուցակը՝ 230 անձ. ովքե՞ր են ցուցակի հայտնիները

Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ի ու Արթուր Վանեցյանի «Հայրենիք»-ի համատեղ «Պատիվ ունեմ» դաշինքը ԿԸՀ-ում գրանցել է թերեւս ամենամեծ ցուցակը՝ կազմված 230 անձից:

Ցուցակում ընդգրկված են ՀՀԿ գրասենյակի հաշվապահից սկսած, վերջացրած ՀՀԿ-ականներից ոմանց որդիներով:

Ինչպես տեղեկացրել ենք, Սերժ Սարգսյանը ցուցակում չկա: Այն գլխավորում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Նրան հաջորդում է Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ապա նաեւ ՀՀԿ երիտասարդական միության անդամ Աննա Մկրտչյանը, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը, ՀՀԿ երիտմիության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Ցուցակի առաջատար տասնյակում են նաեւ «Ժողովուրդ» օրաթերթի նախկին խմբագիր, «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Թագուհի Թովմասյանը, հայտնի ռազմական փորձագետ, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, Հանրապետություն կուսկացության նախկին անդամ, Երեւանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին, պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը:

Այնուհետեւ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն է: Վերջինս հայտնի է «Քեթրինի Միհրան» անունով: Երկար ժամանակ նրա անվան հետ էր կապվում Հայաստան բանանի ներկրման մենաշնորհը: 2019-ին Միհրան Պողոսյանին մեղադրանք առաջադրվեց: Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու եւ պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքով Պողոսյանը ձերբակալվեց ՌԴ-ում, որից հետո ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարողը քաղաքական ապաստան խնդրեց Ռուսաստանից:

Պողոսյանը պատգամավորի թեկնածու լինելու համար պահանջվող վերջին 4 տարում ՀՀ-ում բնակվելու մասին տեղեկանքը ստացել է այն հիմքով, որ արտերկրում ուսանում է:

«Պատիվ ունեմ»-ի ցուցակում է նաեւ նախկին դատավոր Կարինե Պետրոսյանը, որը վերջերս անդամագրվել է «Հայրենիք» կուսակցությանը: Պետրոսյանը հայտնի է որպես մի դատավոր, որի վերաբերյալ բազմիցս կարգապահական վարույթներ են հարուցվել: Նա վերջին շրջանում պայքարում էր ԲԴԽ անդամի պաշտոնում Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնավարման դեմ, սակայն չհասավ իր նպատակին:

Այս դաշինքի ցուցակում ներկայացված են նաեւ Աջափնյակի նախկին թաղապետ Արտավազդ Սարգսյանը, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, Մասիսի գործող քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը, Մալաթիա Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ, ՀՀԿ-ական Դավիթ Օհանյանը, Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանը: Վերջինս Արտաքին գործերի նախկին փոխնախարար է:

«Հայրենիք» կուսկացությանն անդամագրվել եւ այս դաշինքի ցուցակ է մտել նաեւ իրանագետ Վարդան Ոսկանյանը: Այստեղ է նաեւ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանը:

Դաշինքի մշակութային ներկայացուցիչը Հ.Պարոնյանի անվան թատրոնի դերասանուհի Ժասմեն Ասրյանն է:

Դաշինքի բժիշկ ներկայացուցիչը ընդդիմադիր քաղաքական ակտիվ գործունեությամբ հայտնի, Միքայելյանի անվան հիվանդանոցի ուրոլոգ Գեւորգ Գրիգորյանն է:

«Պատիվ ունեմ» դաշինքի այս մեծ ցուցակում տեղ են գտել նաեւ Արարատի մարզի մի շարք համայնքապետեր, այդ թվում Վեդի համայնքի ղեկավար Վարուժան Բարսեղյանը, Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը, Փոքր Վեդի, Լուսառատ, Վանաշեն, Այգավան համայնքների ղեկավարները:

Ցուցակում է նաեւ «Ավշարի գինու գործարան»-ի գործադիր տնօրեն Սարգիս Միրզոյանը, Փարպի համայնքի Գ․ Յոլչյանի անվ․ մանկապարտեզի դաստիարակներից մեկը, Գառնառիճի միջնակարգ դպրոցի տնօրենը, «Ջրվեժ 1» համատիրության նախագահը եւ վերջապես թոշակառու Սամվել Ղումաշյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5332 դիտում

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով