Երևան
12 °C
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը իտալական «Ռոմայի» հետ: Իտալական մամուլը գրում էր, որ նոր համաձայնագիրը նախատեսված կլինի երկու տարվա համար, սակայն «Ռոմայի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2022թ.-ի հունիսի 30-ը: Երկու տարվա ընթացքում Հենրիխը «Ռոմայի» կազմում մասնակցել է 73 հանդիպման, որոնցում դարձել է 23 գոլի հեղինակ:
«Ռոման» շատ էր հետաքրքրված Մխիթարյանի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում, սակայն ինքը ֆուտբոլիստը կարծես հակված էր հեռանալուն, հատկապես այն բանից հետո, երբ պարզ դարձավ՝ գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան չի շարունակելու աշխատանքը «Ռոմայում» հաջորդ մրցաշրջանում: Խոսվում էր մի շարք թիմերի հետաքրքրվածության մասին, նշվում էին «Յուվենտուսի» և «Միլանի» անունները, բայց իրական առաջարկներ եղան միայն ֆրանսիական «Մոնակոյից» և ռուսական «Զենիթից»: Մամուլը գրում էր, որ Մխիթարյանն ու իր գործակալ Մինո Ռայոլան անգամ եղել են Մոնտե Կառլոյում, բաց «Մոնակոյի» առաջարկած պայմանները ձեռնտու չեն եղել ֆուտբոլիստին: Ռուսական կողմի առաջարկի մասին մանրամասներ չեն հաղորդվում, սակայն Մխիթարյանը բազմիցս նշել է, որ եվրոպական որևէ առաջատար ակումբում խաղալ իր համար ավելի նախընտրելի է Ռուսաստանի առաջնությունից:
Թվում է՝ Մխիթարյանի հետ պայմանագրի երկարաձգումը Ժոզե Մոուրինյուի առաջին նպատակներից էր «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնում: Պետք է ընդգծել, որ հայ ֆուտբոլիստը «Ռոմայում» փայլում էր պորտուգալացի մեկ այլ մասնագետի՝ Պաուլու Ֆոնսեկայի գլխավորությամբ, բայց Մոուրինյուի և Ֆոնսեկայի ֆուտբոլային հայացքները բավականին տարբեր են: Ֆոնսեկայի օրոք Մխիթարյանը կատարյալ ազատություն ուներ խաղադաշտում, թիմի հարձակողական ոճը հարմար էր Մխիթարյանին, նա բավականին հաճախ էր ազատ տարածություններ ստանում, իսկ դրանք հայ ֆուտբոլիստը գերազանց է օգտագործում:
Մոուրինյուն ավելի «փակ» ֆուտբոլի կողմնակից է, դժվար թե նրա օրոք Մխիթարյանն այդքան ազատություն ունենա խաղադաշտում: Մյուս կողմից պորտուգալացու համար շատ կարևոր է խաղադաշտում ունենալ Մխիթարյանի պես «ֆուտբոլային ուղեղի»: Մարզչի և ֆուտբոլիստների հարաբերությունները բավականին փչացել էին «Մանչեսթեր Յունայթեդում» համատեղ աշխատանքի ժամանակ, և թվում էր՝ Մխիթարյանն այլևս չի խաղա Մոուրինյուի գլխավորությամբ: Բայց երբեք մի ասա երբեք: Թեև Հենրիխը մամուլի միջոցով մի քանի անգամ շեշտել էր, որ «Յունայթեդից» հեռանալու իր գլխավոր պատճառը մարզչի հետ հարաբերությունն էր, սակայն Մոուրինյուի հետ օրեր առաջ տեղի ունեցած հանդիպումը փոխել է իրավիճակը: Հավանաբար Մխիթարյանը կարողացել է որոշակի երաշխիքներ ստանալ պորտուգալացուց: Հենրիխն այն ֆուտբոլիստն է, որը սիրում է, երբ իրեն վստահում են: Հուսանք, որ Մխիթարյան - Մոուրինյու համագործակցության երկրորդ փուլը ավելի հաջող կլինի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT