Երևան
12 °C
Հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ քաղաքական ուժերը տնտեսական մի շարք խոստումներ են արդեն տալիս:
Մեկը խոստանում է վարկերը ներել, մյուսը՝ շատ աշխատատեղեր ստեղծել: Կան նաեւ մեծ ներդրումներ եւ բարձր աշխատավարձ խոստացողներ, որոնք անգամ տարեկան մինչեւ 1 մլրդ դոլար ներդրում են խոստանում: Սրանք թերեւս ընտրությունների համար դասական դարձած խոստումներ են, իսկ թե դրանցից քանիսն են Հայաստանում կատարվել՝ դժվար է ասել:
«Հայկական ժամանակ»-ը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Գեւորգ Պապոյանի հետ զրուցել է նրանց կողմից առաջարկվող տնտեսական փոփոխությունների մասին:
- Պարո՛ն Պապոյան, «Քաղաքացիական պայմանագիր»-ը ի՞նչ տնտեսական բարեփոխումներ է ներառել իր նախընտրական ծրագրում:
- Ըստ ոլորտների՝ արդյունաբերության, շինարարության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիաների եւ այլն, կներկայացնենք մեր իրականացրած աշխատանքը եւ թե ինչ ենք պատրաստվում անել: Հավաստիացնում եմ ձեզ՝ բավականին մեծածավալ ծրագիր է:
- Մասշտաբային փոփոխություններ նախատեսվա՞ծ են:
- Այո, նախատեսվում են շատ կարեւոր ծրագրերի իրականացում, որոնք կբերեն տնտեսության կայուն, բարձր ծավալներով շարունակական զարգացման: Մենք ոչ միայն պարզապես ինչ-որ խոստումներ ենք տալու, այլ շատ կոնկրետ անելիքներ ենք նշելու՝ կոնկրետ ոլորտներում եւ այդ անելիքների արդյունքում է, որ լինելու է աշխատավարձի շարունակական ու պարբերաբար ավելացում, կենսաթոշակի շարունակական ու պարբերաբար ավելացում, աշխատատեղերի ավելացում, գործազրկության մակարդակի նվազում, աղքատության մակարդակի կրճատում եւ վերջնական հաղթահարում, նվազագույն աշխատավարձի բարձրացում, միջին աշխատավարձի բարձրացում, նպաստի բարձրացում եւ այլն:
- Այսինքն՝ ոչ թե ուղղակի թղթի վրա գրված ծրագրեր են, այլ այնպիսի ծրագրեր, որոնք իրակա՞ն են:
- Սրանք բարի կամքի ցանկություններ չեն, այլ հերթականությամբ՝ կետերով նշված կոնկրետ ծրագրեր են: Այդ ծրագրերի մի մասի մեկնարկն արդեն տրված է կամ պլանավորման, նախագծման փուլում է: Իրականացման արդյունքում շատ կոնկրետ փոփոխություններ են տեղի ունենալու Հայաստանում որակական առումով մարդկանց կյանքում: Ես շատ լավ ծանոթ եմ նախընտրական ծրագրին եւ դրա վրա աշխատող մարդկանցից մեկն: Հունիսի 5-ին կհրապարակվի մեր ծրագիրը, եւ բոլորն այդ մասին կիմանան:
- Ո՞ր ոլորտն է առաջնահերթ լինելու այս ծրագրով: Նախորդ ընտրություններին որպես առաջնահերթություն նշվում էր բարձր տեխնոլոգիական ոլորտը:
- Մի շարք ոլորտների վրա ենք ուշադրություն դարձնում: Այնպես չէ, թե կենտրոնանալու ենք 1-2 ոլորտի վրա: Այո, բարձր տեխնոլոգիաները առաջնահերթություն են, բայց առաջնահերթություն են նաեւ գյուղատնտեսությունը, մշակող արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, էներգետիկան, ենթակառուցվածքները: Այնպես չէ, թե մենք համարում ենք, որ Հայաստանում 1-2 ոլորտ պետք է ունենա ավելի ընդգծված տարբերություն: Այո, մենք ունենք գերակա ոլորտներ եւ բոլոր գերակա ոլորտներում տեսնում ենք, որ կա հսկայական աշխատանքի տեղ: Այդ աշխատանքն անելու դեպքում նույն զբոսաշրջության ոլորտում կանխատեսում ենք տասնյակ հազարավոր աշխատատեղերի ստեղծում, բարձր տեխնոլոգիաների ոլորտում մեր ծրագրերի իրականացման արդյունքում կհասնենք տասնյակ հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծման:
- Նախորդ ընտրությունների ծրագրով նախանշված խոստումները որքանո՞վ եք կատարել:
- Մենք ներկայացրել էինք 5 տարվա ծրագիր, բայց աշխատել ենք, կարելի է ասել՝ 2 տարի, այսինքն պետք չէ 5 տարվա ծրագիրը պրոյեկտել 2 տարվա վրա եւ ասել՝ չի արվել: Այդ ծրագրի այն դրույթները, որոնք հնարավոր էր անել 1-2 տարում՝ ամբողջությամբ արվել են: Մնացածն ավելի երկարաժամկետ ծրագրեր էին, որոնք հայտնի պատճառներով մասամբ ենք իրականացրել: Մենք իրականում աշխատելու համար 1 տարի ենք ունեցել՝ 2019 թվականը: 2020 թվականի 12 ամիսներից 10-ը եղել են կորոնավիրուսի դեմ պայքարի, պատերազմի եւ դրա հետեւանքների հաղթահարման ամիսներ: Եթե դիտարկենք, թե ինչ մարտահրավերներ ենք հաղթահարել՝ վերջնարդյունքում ես կարծում եմ նույնիսկ գերազանց ենք իրականացրել մեր անելիքը: Կորոնավիրուսի, պատերազմի միջով անցնելուց հետո, շատերը մակրոտնտեսական կայունության խաթարում էին կանխատեսում, բայց Հայաստանը շարունակել է 2 ոտքով մնալ կանգնած եւ չի ունեցել մակրոտնտեսական կայունության խաթարման փաստացի իրավիճակ: Դեռ մինչեւ պատերազմը խոսում էին երկնիշ տնտեսական անկման մասին՝ մենք ընդամենը 7.4 տոկոս անկում ունեցանք:
- 2018-ի ընտրություններին տրված խոստումներ կա՞ն, որոնք ներկայիս ծրագրում էլ եք ներառել:
- Մենք շատ խոստումներ իրականացրել ենք: Օրինակ՝ նվազագույն աշխատավարձը խոստացել էինք բարձրացնել՝ բարձրացրել ենք, թոշակները խոստացել էինք բարձրացնել՝ բարձրացրել ենք, աշխատավարձերի առումով՝ եկամտահարկն ենք նվազեցրել: Իհարկե, որոշ խոստումներ կան, որոնք չենք կարողացել ժամանակային առումով իրականացնել, բայց չիրականացված մասը կամ նրանք, որոնք իրականացման փուլում են՝ բնականաբար ներառվել են նոր ծրագրում: Գլոբալ առումով նախընտրական ծրագիրն էական փոփոխություն է կրել, որովհետեւ հասկանալի է, որ պատերազմն ու կորոնավիրուսը՝ նոր տնտեսական իրավիճակ է ստեղծել, նոր աշխարհաքաղաքական իրավիճակ է ստեղծել եւ բնականաբար մարտահրավերները էականորեն փոփոխություն են կրել:
- Ի՞նչ է առաջարկում իշխող ուժը ընտրվելու դեպքում, որը չեն առաջարկում այլ ուժեր:
- Ես չգիտեմ ով ինչ է առաջարկում, դրա համար չեմ կարող համեմատել: Մենք առաջարկում ենք Հայաստանում բարեկեցիկ ապագա, խաղաղության շրջան եւ այդ խաղաղության մեջ մեր պետության, մեր քաղաքացիների բարեկեցիկ ապագան կառուցելու հնարավորություն: Մենք առաջարկում ենք մեր նախընտրական ծրագրում դրան համապատասխան ոչ միայն խոստումներ, այլեւ կոնկրետ գործիքներ, որոնց միջոցով հասնելու ենք ծրագրերի իրականացմանը:
- Բիզնեսը կշարունակի ազատ եւ առանց խնդիրների աշխատե՞լ:
- Բիզնեսը ոչ միայն շարունակելու է ազատ աշխատել, այլեւ մենք երաշխավորում ենք, որ որեւէ մեկը չի կարող որեւէ քաղաքացու կամ որեւէ տնտեսվարող սուբյեկտի սահմանափակել ինչ-որ բան իրականացնել կամ փայ մտնել եւ այլն:
- Պարո՛ն Պապոյան, տարբեր ուժեր խոստանում են տարեկան 1 մլրդ դոլար ներդրում, վարկերի ներում եւ այլն, իշխող ուժը նմանատիպ խոստումներ տալո՞ւ է:
- Մենք իրատեսական ծրագրեր ենք առաջարկում եւ չենք առաջարկում բաներ, որոնք ոչ միայն հնարավոր չէ անել, այլեւ մեր պետության եւ տնտեսության հիմքերը կխարխլեն: Կարծում եմ՝ մեր քաղաքացիները շատ ավելի լավ են հասկանում ամեն ինչ: Ցավոք, այդպիսի առաջարկներ այսօր հնչում են, բայց եկեք իրատեսությունը չկորցնենք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԿրթվելը նորաձև է Տաթևում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Պայթյուն Այգեձորի գերեզմանատանը. մեքենան վերածվել է մոխրակույտի, վնասվել են գերեզմանաքարեր. լուսանկարներ
Եթե վիզա ստանալիս ստել եք, ժամկետից երկար մնացել, կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն
«Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին Գրիգորյանը խոսել է ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության մասին
Հրդեհ Արգավանդի բենզալցակայանի մոտակա շինությունում. այրվել են բենզինով տարաները և տանիքը
Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականի հետ
Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ պապի գահակալության արարողությանը. լուսանկարներ
Նուբարաշենի քաղաքային տրանսպորտի կանգառում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Զելենսկին փակ հանդիպում կանցկացնի Հռոմի պապ Լեո 14-ի հետ
Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը. լուսանկարներ
Մեքենան բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել մայթին, հրդեհ է բռնկվել. կան տուժածներ
Հաճելի էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տիրանայի գագաթաժողովին. Սվետլանա Տիխանովսկայա
Երևանում 32 և 24-ամյա ամուսինների մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հռոմի Պապի գահակալության արարողությանը
Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի նոր պապ Լեո 14-ի երդմնակալության արարողությունը. լուսանկարներ
Լեհաստանում նախագահական ընտրություններ են
Մարզերում և Երևանում սպասվում են կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. կտաքանա 2-3 աստիճանով
58-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած
Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող «8th Sharjah Masters 2025» միջազգային մրցաշարին
Լսել ենք «Քաղաքացիական պայմանագրի» Սպիտակի կուսակցականների դիտարկումները տարաբնույթ հարցերի շուրջ. Մանավազյան
Կրթվելը որևէ տարիքում չի կորցնում իր արդիականությունը. քաղցկեղը հաղթահարած և սիրելի զբաղմունքը գտած կինը
Տաթևիկ Գասպարյանն ու Արուսյակ Մանավազյանը եռօրյա աշխատանքային այց են կատարել Լոռու մարզ. լուսանկարներ
Ահաբեկչություն Կալիֆոռնիայում. կան տուժածներ և զոհ
Հայաստանը հետևողական քայլերով առաջ է մղում թանգարանային ոլորտի բարեփոխումները. ԿԳՄՍ նախարար
Ադրբեջանը և Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացնում ԼՂ-ում
Որոտանի կիրճում. վարչապետը Սյունիքից տեսանյութ է հրապարակել
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում բացվել է «Իսահակյանը և ժամանակը» ժամանակավոր ցուցադրությունը
Օտարերկրացի 26-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Tesla»-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում. կան տուժածներ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի հետ հետաքրքիր զրույց ունեցանք. Հարությունյան
Ճի՞շտ է, որ Քոչարյանն ուզում էր Ղարաբաղում ներդրում անել, բայց ստիպված Տանզանիայում արեց. Չախոյան
Գնում ենք Տաթև՝ «Կրթվելը նորաձև է» բանախոսության. վարչապետ
Ամեն անգամ մտածում եմ, որ անբարոյականությունն էլ պիտի սահման ունենա. Անդրեասյան
Փրկարարները Տավուշի ջրամբարն ընկած մեքենան հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել
«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներ
«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը
Վարդան Սարգսյանն առաջին անգամ հետեւորդներին ցուցադրել է որդու լուսանկարը
Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար
Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը
Գևորգ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT