Երևան
12 °C
Լոռու մարզի Ալավերդու բժշկական կենտրոնում արդեն երրորդ անգամ կփորձեն տնօրեն ընտրել: Հերթականը մրցույթը նախատեսված է հունիսի 22-ին։ Տնօրենի պաշտոնի հավակնորդները երեքն են՝ ԲԿ-ի տնօրենի ներկայիս պաշտոնակատար Ստեփան Մոսինյանը, Վանաձորի բժշկական կենտրոնի վիրաբույժ Գևորգ Ազարյանը և Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրենի ներկայիս պաշտոնակատար Անուշ Իսպիրյանը։ Բոլոր երեք թեկնածուները մասնակցել են նաեւ նախորդ մրցույթներին:
Անգամ ընտրապայքարին չի մասնակցում «Ալավերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի փոխտնօրեն Հովիկ Ավետիսյանը, ով դիմել էր տնօրենի թափուր պաշտոնի առաջին մրցույթին մասնակցելու համար։
Բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի թեկնածուները, գործող կարգի համաձայն, մրցույթին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերից բացի, մարզպետարան պետք է ներկայացնեն կազմակերպության զարգացման նախնական ծրագիր, որը, ըստ մազրպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ Լուսինե Վարդանյանի, հավակնորդները դեռևս չեն ներկայացրել, քանի որ այն ներկայացնելու վերջնաժամկետը մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ է։
Հիշեցնենք՝ Ալավերդու բժշկական կենտրոնում առաջին մրցույթն անցկացվել էր 2019 թվականի հոկտեմբերի 8-ին, բայց արդյունքները չեղյալ էին համարվել, քանի որ մրցույթի 3-րդ փուլ անցած միակ մասնակիցը՝ Ստեփանավանի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժնի վարիչ, Վանաձորի բժշկական կենտրոնի վիրաբույժ Գևորգ Ազարյանը, չէր ստացել հանձնաժողովի անդամների բավարար ձայները և հաղթող չէր ճանաչվել։ Հաջորդ մրցույթը, որ պետք է անցկացվեր 2020 թվականի փետրվարի 20-ին նույնպես չի կայացել, քանի որ Ազարյանը մրցույթի արդյունքները չընդունելով դիմել էր դատարան՝ բողոքարկելով մրցույթի արդյունքները և պահանջելով՝ քանի դեռ արդյունքները բողոքարկվում են, նոր մրցույթ չանցկացնել։
Ազարյանը, սակայն, ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր, որ դատարանում իր հայցն անցել էր երկու փուլերը, բայց նա հետ էր վերցրել այն․ «Այդ տեմպերով եթե գնար, երկու, երեք տարի շարունակվելու էր։ Այլ մանրամասներ չեմ ուզում հայտնել»,- մեզ հետ զրույցում ասել էր նա։
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք
Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան
Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը
ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը
Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին
«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր
Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT