Կան կազմակերպություններ, որոնք երկրում ապօրինությամբ են զբաղված. ԿԲ նախագահը՝ վարկային միջնորդների մասին

03/06/2021 schedule19:17

Այսօր Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին վարկային միջնորդների խնդրից, որոնց դիմելուց վարկը մինչեւ 200-300 տոկոս է դառնում քաղաքացու համար: Հարցին՝ լծակներ չկա՞ն այդ կազմակերպություններով զբաղվելու, ԿԲ նախագահն ասաց, որ դա իրենց ամենամեծ խնդիրներից մեկն է, որով անընդհատ զբաղվում են:

«Այդ կազմակերպություններից՝ 1-ին, 10-ին, 100-ին դաշտից հանելով, ստեղծվում են նորերը: Կենտրոնական բանկը մեր օրենսդրության շրջանակներում լիազորություն չունի այլ գործողություններ իրականացնել, քան պատկան մարմիններին իրազեկելն է: Մենք ինֆորմացիան հավաքում ենք, համակարգում ենք, հնարավորինս լավ կերպով ներկայացնում ենք մեր իրավապահ մարմիններին, որպեսզի շարունակություն տեղի ունենա»,- նշեց Գալստյանը:

Նրա խոսքով՝ իրենք վարկային կազմակերպություններին բերեցին ու հատուկ իրավական կարգավիճակ տվեցին, որ ԿԲ դաշտում գործեն, բայց կան կազմակերպություններ, որոնք ըստ էության երկրում ապօրինությամբ են զբաղված. «Մեր հայրենակիցներին էլ կխնդրեմ, որպեսզի այդպիսի բաներից զերծ մնան, այդտեղ ոչ մի լավ բան չկա: Հասկանում եմ, որ կա ծանր սոցիալական վիճակ մարդկանց մոտ, բայց դա լավ բան չէ: Մենք փորձում ենք հնարավորինս այդ երեւույթի դեմ պայքարել, բայց մենք օժտված չենք իրավապահներին բնորոշ ֆունկցիաներով, ուստի հիմնական ջանքը գնում է նրա վրա, որ այդ ինֆորմացիան այնպես հավաքենք, որ իրավապահներին ավելի հեշտ լինի հենց բուն գործողություն իրականացնել»:

ԿԲ ֆինանսական վերահսկողության եւ լիցենզավորման դեպարտամենտի տնօրեն Դանիել Ազատյանն էլ իր հերթին ասաց, որ իրենք մի քանի գործողություն են իրականացրել:

«Մենք 2019-ին օրենսդրական փոփոխություն ենք արել եւ կազմակերպություններին առանց ԿԲ-ի լիցենզիայի արգելվել է իրենց գործունեության մեջ նշել՝ վարկ, վարկային միջնորդություն, վարկային խորհրդատվություն տերմինոլոգիաները:

2-րդը՝ մեր ներսում փոփոխություններ ենք մտցրել եւ պարտադրել ենք բոլոր ֆինանսական կազմակերպություններին իրենց գովազդների վերջում անպայման նշել, որ վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից»,- նշեց Ազատյանը:

Նրա խոսքով՝ միայն 2020 թվականին իրենք 165 դեպքի մասին հաղորդել են իրավապահ մարմիններին. «Գիտենք, որ կան հարուցված քրեական գործեր: Անցած տարի նույնիսկ ստիպված եղանք մենք հայտարարություն տարածել՝ հրապարակելով այդ ցանկը, որպեսզի մեր քաղաքացիները այդ կազմակերպությունների առաջարկներին չմասնակցեն: Նրանք վարկ չեն տրամադրում, ընդամենը կազմակերպում են ֆինանսական կազմակերպությունից վարկ ստանալը: Եթե չի հաջողվում՝ չի հաջողվում, իսկ եթե հաջողվում է՝ կարծում եմ նրանք շատ ոչ արդարացի վարձատրություն են ստանում: Այո, մենք էլ ենք գտնում, որ ռիսկեր կան եւ հնարավորության սահմանում օգնում ենք»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1433 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ