Այժմ Հայաստանի դիահերձարաններից միայն հինգում դեռեւս կան արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների աճյուններ ու մասունքներ

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչ օրս Հայաստանում կատարվել է 3500-ից ավելի զոհված զինծառայողների մարմինների և մասունքների փորձաքննություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ Արմեն Գևորգյանը:

Նա նշեց, որ Արարատի մարզում այժմ կան 10 մարմին և մասունք, որոնք պահպանվում են Մասիսի բժշկական կենտրոնի հարեւանությամբ գտնվող դիահերձարանում: Արարատի մարզում աճյունները և մասունքները պահվել են Արտաշատում գտնվող սառնարանային համալիրում, այն դադարել է գործել մեկ ամիս առաջ: Մինչ այդ մարզում սառնարանային համալիրներ են գործել Արտաշատ, Արարատ, Վեդի քաղաքներում: Այժմ Հայաստանի միայն հինգ դիահերձարաններում դեռեւս կան արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած անձանց աճյուններ՝ Ստեփանակերտի, Գորիսի, Արմավիրի, Մարտունու և Երևանի հինգ սառնարանային համալիրներում:

Փորձագետը նշեց՝ զոհվածների մարմինների նորմալ պահպանման ջերմաստիճանը +2 +6 աստիճանն է, ընդհուպ կարող է պահվել մինչև +10 +11 աստիճանում՝ կախված դիակի վիճակից: 

Ըստ Գևորգյանի՝ շատ հաճախ ծնողները հրաժարվում են դիահերձարաններից վերցնել իրենց որդիների մարմինները, քանի որ կասկածներ ունեն, որ դա իրենց որդու աճյունն է: Շատ հաճախ հույս ունեն, որ իրենց տղան գերեվարված է, քանի որ ինչ-որ ժամանակ նրան տեսել են ադրբեջանական կողմի տարածած տեսանյութերում և մարմնի նույնականացումից հետո չեն հավատում, որ իրենց որդին զոհվել է: Եղել են դեպքեր, երբ ծնողները իրենց զավակների դիերը կամ մասունքները տարել են այլ երկրներ՝ փորձաքննության, այնտեղ նույնպես գենետիկ համընկնումից հետո հրաժարվում են վերցնել մասունքը կամ դիակը: 

Արմավիրի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ Սերգեյ Աբգարյանն էլ նշեց՝ Արմավիրի մարզի դիահերձարանում այժմ կա արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների 87 մարմին և 58 մասունք:  

Մասնագետներն ասուլիսի ընթացքում անդրադարձան նաև դատաբժիշկներին ուղղված վիրավորանքներին, որոնք սկսվեցին, երբ համացանցում տարածվեցին առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղում պահվող զինծառայողների դիերի լուսանկարները, որոնք, տոպրակներով փաթաթված, դրված էին գետնին: Ըստ մասնագետների՝ սառնարանային պայմանները, կամ արտաքին միջավայրի որոշակի ջերմային պայմանները էական նշանակություն չեն կարող ունենալ, քանի որ իրենց մոտ տեղափոխված դիերն արդեն իսկ թարմ չեն եղել:

Նրանց խոսքով՝ պատերազմի մասնակիցների մարմինների փորձաքննությունները «սովորական» փորձաքննություններ չէին: Հոգեբանական առումով դա անչափ ծանր աշխատանք էր, ու այսօր, երբ հանրության շրջանում կամ Ազգային ժողովի ամբիոնից իրենց քննադատում ու վիրավորում են՝ ընդհանրացնելով մեկ կենտրոնում տեղի ունեցածը, դա իրենց ցավ է պատճառում: Ասուլիսի բանախոս կանանցից մեկը, ի դեպ, պարբերաբար չէր կարողանում զսպել արցունքները:

Մերի Խաչատրյան 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1125 դիտում

Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը

Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ

Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն

Նոր նշանակումներ ՊՆ-ում

ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու

ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել

Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը

Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի

Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ

Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ

Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական

Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան

ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր

Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար

Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է

Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները

Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ

Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել

Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին

Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար

Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ

ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը

Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ

Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

Ինչ է IMEI համարների գրանցման համակարգը․ Կառավարությունը մանրամասնել է՝ ինչ է փոխվելու, և ինչու է դա կարևոր

Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կստեղծեն համատեղ կոմիտե հրադադարի պահպանման համար. Ղալիբաֆ

Արթուր Հովհաննիսյանն առաջադրվել է որպես ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է խոշոր չափի հափշտակության մեջ. 30 մլն դրամը վերականգնվել է

ՌԴ-ն դադարեցնում է Ֆինլանդիայի, Էստոնիայի և Լատվիայի հետ սահմանի երկաթուղային անցակետերով երթևեկությունը

Սպիտակ տունը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմն արժեցել է մոտ 30 միլիարդ դոլար

Արտադրվել է վտանգավոր սննդամթերք. Հագվիում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը

Դեսպան Բաղդասարյանը և Լիբանանի ԱՍՀ նախարարն անդրադարձել են երկրում պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին

Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ

Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները

Հասմիկ Ավագյանն ու Դանիել Դանիելյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոններից

Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՀՀ պարեկային ծառայություն և օպերատիվ կառավարման կենտրոն. տեսանյութ

Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը. Փաշինյան

Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի պաշտոնում