Երևան
12 °C
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով ընտրախախտումների մասին, ասաց, որ իրենք տարբեր էսքիզներ են ստացել պաստառների, որոնք համարվում են ասոցացվող նախընտրական քարոզչության հետ:
«Բոլոր այն պաստառները, որոնք ասոցացվում են նախընտրական քարոզչության հետ, ենթակա են հանվելու»,- նշեց Մուկուչյանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի գրքի պաստառը հեռացնելու որոշմանը։
«Խոսքը վերաբերում է 5 քմ-ն գերազանցող պաստառներին: Մենք որոշումներ ենք կայացրել «Լուսավոր Հայաստանի» պաստառների հետ կապված, որոշումներ կան 5665 կուսակցության հետ կապված, որովհետեւ կային Մասիս սարի պատկերով պաստառներ, որոնց վրա կար այդ թիվը, Տիգրան Արզաքանցյանի պաստառներում կային: Հնարավոր է՝ լինեն այլ վահանակներ, որոնք շրջայցերով հնարավոր չի եղել հայտնաբերել, բայց ցանկացած նման դեպք հայտնաբերելու դեպքում միանշանակ դառնալու են քննարկման առարկա: Կա պաստառների որակի խմբաքանակ, որը բաշխվում է կուսակցությունների, դաշինքների միջեւ վիճակահանությամբ: Դրա նպատակն է հավասար մոտեցում ապահովել բոլոր թեկնածուների նկատմամբ: Այս քարոզարշավի ընթացքում մենք նկատեցինք, որ նման պաստառներ սկսեցին հայտնվել շատ ավելի շուտ, քան քարոզարշավը՝ հունիսի 7-ից շուտ»,- ասաց Մուկուչյանը:
Նրա խոսքով՝ բնավ կապ չունի, թե երբ են տեղադրվել այդ պաստառները, դրանք նախընտրական քարոզչության ժամանակ պետք է հեռացվեն։
Խոսելով ընտրությունների ժամանակ ծախսվող գումարների մասին՝ Տիգրան Մուկուչյանը նկատեց, որ միայն քվեաթերթիկների տպագրության համար ծախսվել է 460 միլիոն դրամ:
«Մեզ հատկացվող գումարի հիմնական մասը՝ 80 տոկոսը, ծախսվում է որպես աշխատավարձ՝ տեղամասային հանձնաժողովների անդամների և մյուսների։ Բացի այդ, մոտավորապես 70 մլն հատ քվեաթերթիկ է տպագրվելու»,- ասաց Մուկուչյանը։
ԿԸՀ նախագահն ընդգծեց՝ ԿԸՀ-ն գրանցել է ընտրություններին մասնակցող 26 սուբյեկտ, 22 կուսակցություն, 4 կուսակցությունների դաշինք, առանձին դեպքերում թեկնածուների հետ կապված ընդունվել են գրանցումները մերժելու վերաբերյալ որոշումներ:
Խոսելով ինքնաբացարկների մասին՝ Մուկուչյանն ասաց, որ առանձին թեկնածուների հետ կապված կան եզակի դիմումներ, որոնք ստացվել են ինքնաբացարկի վերաբերյալ։ ԿԸՀ նախագահը չմանրամասնեց, թե ում կողմից են ներկայացվել դիմումներ, սակայն նշեց, որ առաջիկայում նիստ կլինի, և դիմումներով որոշում կկայացվի։ Մուկուչյանի խոսքով՝ մինչև հունիսի 10-ը ինչպես ընտրապայքարին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները, այնպես էլ ցուցակում ընդգրկված թեկնածուներն իրավունք ունեն ներկայացնելու ինքնաբացարկի վերաբերյալ դիմումներ, որոնք քննարկվելու են հրապարակային։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT