Երևան
12 °C
2020 թվականի օգոստոսին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը զարմացրեց բոլորին՝ հայտարարելով կորոնավիրուսային հիվանդության դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը ստեղծվելու մասին: Որոշ փորձագետներ, սակայն, թերահավատորեն էին մոտենում պատվաստանյութի այդքան արագ ստեղծմանն ու ՌԴ-ում գրանցմանը: Հիմա էլ, երբ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 6 պատվաստանյութ թույլատրել է կիրառել արտակարգ իրավիճակներում, դեռևս չի քննարկում Սպուտնիկ Վ պատվաստանյութի հարցը:
Ինչպես այդ ժամանակ, այնպես էլ հիմա որոշ մասնագետներ խոսում են, թե ԱՀԿ-ն գուցեև չգրանցի Սպուտնիկ Վ-ին, այսինքն՝ չթույլատրի այն կիրառել արտակարգ իրավիճակներում (համաճարակը հենց համարվում է առողջապահական արտակարգ իրավիճակ): Դրան զուգահեռ Սպուտնիկ Վ պատվաստանյութով պատվաստված քաղաքացիները մտավախություններ ունեն, որ ԱՀԿ-ն օգոստոսին սպասվող քննարկումների արդյունքում որոշում կկայացնի չգրանցել այդ պատվաստանյութը, և որոշակի սահմանափակումներ կլինեն, օրինակ՝ Սպուտնիկ Վ-ով պատվաստված անձանց թույլ չի տրվի այցելել եվրոպական երկրներ:
Այդ մտավախություններից ելնելով՝ շատերը սկսել են պատվաստվել մյուս՝ ԱՀԿ հաստատած պատվաստանյութերով: Հետաքրքիր է, որ այդպես է վարվել նաև Հայաստանի առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը: Երկու դեղաչափ Սպուտնիկ Վ պատվաստանյութը ստանալուց մի քանի ամիս անց նախարարի տեղակալը պատվաստվել է նաև Աստրազենեկա-ով:
ԱՀԿ-ն այժմ հաստատել է COVID-19-ի դեմ օգտագործվող հետեւյալ 6 պատվաստանյութերը՝ Պֆայզր, Մոդեռնա, Աստրազենեկա, Նովովաքս, Կորոնավակ, Ջոնսոն և Ջոնսոն:
Չնայած ԱՀԿ կողմից Սպուտնիկի Վ-ի գրանցումը դանդաղում կամ գոնե առայժմ տեղի չի ունեցել՝ առողջապահական խնդիրներ լուսաբանող մոլորակի ամենաազդեցիկ գիտական հանդեսներից մեկը՝ բրիտանական The Lancent-ը, հրապարակել էր, որ կորոնավիրուսի դեմ Սպուտնիկ Վ ռուսական պատվաստանյութը 91.6 տոկոսով արդյունավետ է, ինչն ապացուցում են գիտական հետազոտությունների արդյունքները:
Պատվաստանյութի արդյունավետությունը 91.6 տոկոսի է հասել առաջին ներարկումից 21 օր անց երկրորդ դեղաչափը ներարկելուց հետո: Պատվաստանյութը շուկայահանող Ռուսաստանի ներդրումների ֆոնդի (RDIF) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը Reuters-ի հետ զրույցում հույս է հայտնել, որ ԱՀԿ-ն երկու ամսվա ընթացքում կհաստատի Սպուտնիկ Վ պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ:
Նա ասել է, որ Եվրոպական դեղերի գործակալությունը (EMA), որը նույնպես ուսումնասիրում է Սպուտնիկ Վ-ի պատվաստանյութին վերաբերող տվյալները, «տրամադրվել է առկա բոլոր հիմնական տեղեկությունները, և առայժմ քննադատական դիտողություններ չկան պատվաստանյութի վերաբերյալ»: Դմիտրիևը չի նշել, սակայն, թե երբ կարող է EMA-ն իր որոշումը կայացնել՝ խնդրելով հարցերը ուղղել գործակալությանը և նշելով, որ ԱՀԿ-ն էլ չունի էական քննադատական դիտողություններ՝ հիմնված մի քանի ստուգումների վրա, որոնք արդեն իրականացվել են: Դմիտրիևը հրաժարվել է նշել նաև, թե պատվաստանյութի որ արտադրամասեր են այցելել ԱՀԿ ներկայացուցիչները ստուգման ընթացքում: «Մենք տեսնում ենք, որ տեսուչները պահպանում են մասնագիտական վերաբերմունքը: ...գոնե առայժմ նշանակալից քննադատական դիտողություններ չկան: Եթե մենք միանգամայն համոզված չլինեինք գործընթացի թափանցիկության մեջ, ոչ մեկին չէինք հրավիրի»,- ասել է նա:
Սպուտնիկ Վ պատվաստանյութը կիրառվում է Բելառուսում, Մոլդովայում, Ադրբեջանում, Հայաստանում և Կենտրոնական Ասիայի մի քանի հանրապետություններում:
Հայաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետ Պիրիջիդա Սիմոնյանը, անդրադառնալով ԱՀԿ-ի կողմից Սպուտնիկ Վ-ն արտակարգ իրավիճակներում կիրառելու թույլտվություն դեռևս չտալուն, մեզ հետ զրույցում ասաց.
«Այդ գործընթացը, նախնական տվյալներով, կսկսվի օգոստոսին: Ամբողջ աշխարհը հիմա սպասում է ԱՀԿ-ի պատասխանին: Շատ երկրներ կան, որոնք դեռ չեն օգտագործում այդ պատվաստանյութը՝ մտածելով, որ ԱՀԿ-ն չի տա թույլատվությունը, բայց մի օր գուցե Սպուտնիկն էլ ստանա ԱՀԿ-ի կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն»: Ըստ մասնագետի՝ եվրոպական տարբեր երկրներում Սպուտնիկ Վ պատվաստանյութի վերաբերյալ տարբեր կարծիքներ կան: Կան երկրներ, որոնց առանձին քաղաքներում կիրառում են Սպուտնիկ Վ-ին, կան երկրներ, որոնք ընդհանրապես չեն ընդունում. «Աշխարհը դեռ չգիտի՝ ինչ պետք է ընդունի, ինչը՝ ոչ: Շատ բազմազան են պատվաստանյութերը: Արդեն 10 պատվաստանյութ կիրառվում է, 160 պատվաստանյութ էլ կլինիկական փորձարկումների փուլում է: Հիմա աշխարհի շատ երկրներ ու պատվաստանյութեր արտադրողները իրենց առջև տարբեր խնդիրներ են դնում: Արտադրողը ուզում է ամենորակյալը և արդյունավետը արտադրել, իսկ ամբողջ աշխարհն ուզում է ազատվել կորոնավիրրուսից»:
Խոսելով նաև այն մասին, որ շատ մարդիկ, չնայած նրան, որ պատվաստվել և ստացել են Սպուտնիկ Վ-ի երկու դեղաչափը, հիմա նաև պատվաստվում են Աստրազենեկա-ով, Սիմոնյանն ասաց. «ԱՀԿ-ն երկու տարբեր պատվաստանյութ ընդունելու վերաբերյալ որևէ բան չի նշել, սակայն այն որևէ վտանգ չի ներկայացնում: Աստրազենեկան և Սպուտնիկ Վ-ին նույն տեխնոլոգիայով արտադրված պատվաստանյութեր են, երկուսն էլ վիրուսային վեկտոր պատվաստանյութեր են, այսինքն՝ միանման են: Բոլոր պատվաստանյութերի հիմնական բաղադրիչը սպիտակուցն է, որը օրգանիզմում պետք է պաշտպանություն առաջացնի, վերջնական արդյունքում օրգանիզմը պետք է ճանաչի սպիտակուցային մասնիկը, դրա համար տարբերություն չի կարող լինել, երբ ընդունում ես երկու տարբեր պատվաստանյութեր: Պարզապես ԱՀԿ-ն ունի խիստ մոտեցում, որևէ բան ուսումնասիրելուց հետո միայն նա Է խոսում այդ հարցի շուրջ»,- ընդգծեց նա:
Մասնագետը շեշտում է՝ հիմա Հայաստանում մարդիկ այլևս ուշադրություն չեն դարձնում, թե որ պատվաստանյութն են ընդունում, քանի որ նկատել են, որ մեզ մոտ օգտագործվող որևէ պատվաստանյութի հետևանքով առողջական խնդիր չի առաջացել ինչ-որ մեկի մոտ:
Հիշեցնենք՝ Հայաստանում այժմ կիրառվում է երեք պատվաստանյութ՝ Սպուտնիկ Վ-ի, Աստրազենեկա և չինական Կորոնավակ: COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր՝ հունիսի 6-ի դրությամբ, ըստ առողջապահության նախարարության՝ պատվաստվողների թիվը հատել է 50 հազարի շեմը:
Նշենք նաև, որ բացի Սպուտնիկ Վ պատվաստանյութից, Ռուսաստանը արտադրել է ևս երկու պատվաստանյութ՝ ԷպիվակԿորոնա և ԿովիՎակ: ԷպիՎակԿորոնա պատվաստանյութը գրանցվել է Ռուսաստանի իշխանությունների կողմից 2020 թվականի հոկտեմբեր ամսին, իսկ ԿովիՎակը՝ նույն թվականի փետրվարին: Ռուսաստանը այս պատվաստանյութերի հարցով նույնպես դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ ստանալու թույլտվությունը՝ դրանք արտակարգ իրավիճակներում օգտագործելու համար:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՏիբեթում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 100-ից. տեսանյութ
Երևանում մեքենաներ են բախվել. վիրավորներից 3-ը երեխաներ են
Ժամանցի վայրի վերածված Մարզահամերգային համալիրի գետնանցումը կբարեկարգվի. տեսանյութ
Մազութի բծերը հասել են Եվպատորիայի ափերին
Բախվել են «Օպել»-ն ու մարդատար «Գազել»-ը, կարճ ժամանակ անց վերջինին հարվածել է «BMW»-ն. կան վիրավորներ
Հայաստան-Ադրբեջան պատերազմի վտանգ չկա, Եվրամիության դիտորդները պաշտպանում են. Սուքիասյան. տեսանյութ
Ալիևն ասել է՝ երբ տեղի կունենա սահմանազատման հարցերով հանձնաժողովների նոր հանդիպումը
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության 2025-ի երկրորդ նիստը. տեսանյութ
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ, աշխատանքային խորհրդակցություն անցկացրել աշխատակազմի հետ
Էջմիածնում ավտոմեքենաներ են բախվել. կա 5 վիրավոր
360 ալիքի հաղորդավարուհին եթերում հայտնվել է անհարմար իրավիճակում. տեսանյութ
Վարչապետը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը». «Ազատություն»
Մարդը կարող է չիմանալ, որ վարակված է. ինչ վտանգներ ունի մետապնևմովիրուսը, և ինչպես պայքարել դրա դեմ
Շիրակի մարզպետը հանդիպել է տեսչական մարմինների մարզային կառույցների ղեկավարների հետ. ինչ է քննարկվել
Թուրքիան ռազմածովային զորավարժություն է անցկացնում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
ՌՈ-ն զորակոչիկների ծնողներին հորդորում է զերծ մնալ ապօրինություններից, չփոխանցել սմարթֆոն և այլ իրեր
Դեսպան Սողոյանը հավատարմագրեր է հանձնել Իրաքի նախագահին, վերահաստատել համագործակցության ՀՀ պատրաստակամությունը
Մահացու ձնաբուք ԱՄՆ-ում. կան զոհեր, չեղարկվել կամ հետաձգվել է ավելի քան 23 հազար չվերթ
Վիճաբանություն-ծեծկռտուք հանդիսությունների սրահում․ կան վիրավորներ
Նարեկ Մկրտչյանը կմեկնի արձակուրդ. ով կփոխարինի նախարարին
Միշտ հիշեք՝ ձեզ տանը սպասում են. ինչ տրամադրությամբ բանակ մեկնեցին գյումրեցի նորակոչիկները. տեսանյութ
Արարատ Միրզոյանը կամփոփի 2024-ին իրականացված աշխատանքները. հայտնի է ասուլիսի օրը
Սանկտ Պետերբուրգ-Սամարղանդ չվերթն իրականացնող Boeing 737-ը վթարային վայրէջք է կատարել
Արարատի մարզում կատվի նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրեական գործը դատարանում է
Աշխատանքային հանդիպում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն կա. արձանագրվել է կորոնավիրուսի 34 դեպք
Պարզվել են մասնակիցների, վիրավորի և կրակողի ինքնությունները. մանրամասներ Վանաձորի կրակոցների դեպքից
Meta-ն կդադարեցնի փաստերի ստուգման ծրագիրը, Ցուկերբերգն ասել է՝ ինչով դրանք կփոխարինվեն. տեսանյութ
Ծեծել են իրենց 27-ամյա համերկրացուն, հափշտակել 200 հազար դրամ և փախել. ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի
Վարչապետը հանձնարարականներ է տվել. քննարկվել է Հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը
Մահացել է Ֆրանսիայի ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը՝ Ժան Մարի Լը Պենը
Իրանում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Մասուդ Փեզեշքիանին
Մարգարիտայի ուղին. կրկեսից՝ գերություն, այնուհետ՝ փրկություն. ինչպես է ազատվել հանգստյան գոտում պահված արջը
Հրդեհ է բռնկվել ավտովերանորոգման կետում. կայանված մեքենան դարձել է ոչ շահագործելի
Հայտնաբերվել են մեթամֆետամին, հերոին և մարիխուանա․ 3 անձ ձերբակալվել է. տեսանյութ
Հեղեղվել են Սաուդյան Արաբիայի սուրբ քաղաքներ համարվող Մեքքան և Մեդինան. վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 7-ին
3450 խախտում Երևանում, ևս 11 հազար 955-ը՝ մարզերում. տոնական օրերին պարեկների ծառայության արդյունքները
Նոր պաշտոնանկություն. վարչապետը որոշում է ստորագրել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT