Երևան
12 °C
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այսօր երեկոյան նախընտրական քարոզչության շրջանակներում «Հայկական ժամանակի» խմբագրության մոտ էին: Քարոզարշավին որեւէ հանրահայտ ԲՀԿ-ական չէր մասնակցում, սակայն հաշվի առնելով, որ քարոզչությունը իրականացվում էր փոքր ինչ օրիգինալ ձեւով (ԲՀԿ-ի երիտասարդ քարոզիչները մեքենայի թափքում էին), որոշեցինք լուսաբանել:
Նկարահանման ընթացքում ԲՀԿ ներկայացուցիչներից մեկը ակնհայտ ագրեսիվ պահվածք դրսեւորեց, սկսեց «հրահանգել», որ չնկարենք, որոշեց հեռախոսով նկարել մեզ՝ «պատճառաբանելով», որ «շառերի» հետ գործ ունի եւ այլն:
Այս բանավեճի ընթացքում մեր տեսախցիկն արձանագրեց, որ տվյալ անձը զենք է կրում գոտկատեղին, ընդ որում ամեն կերպ փորձելով այն ի ցույց դնել: Հասկանալով, որ զենքն ենք նկարում, նա գրպանից հանեց ինչ-որ վկայական՝ ասելով, որ զենքն օրինական է: Նկարելով նաեւ վկայականը, ըստ որի վրա առկա տվյալների տվյալ անձը Գարեգին Լոպոյանն էր, մտնում էինք խմբագրություն, երբ ԲՀԿ ներկայացուցիչը սկսեց սադրել՝ մեր ետեւից բղավելով «հող հանձնողներ», «էսօր էլի գերի եք տվել», «ադրբեջանցիներ» եւ այլն:
Սրանով նա ակնհայտ դարձրեց, որ ակցիայի նպատակն իրականում ոչ թե քարոզչությունն էր, այլ իրենց հարազատ մեթոդներով ՀԺ-ին ինչ-որ բան հասկացնելը: Ի դեպ, նշենք, որ թեեւ մեր խմբագրության մոտ «Հայկական ժամանակ» գրությամբ որեւէ տեսանելի ցուցանակ չկա (բացի դռան վրայի փոքրիկ գրությունից, որն իրենց համար տեսանելի վայրում չէր), բայց ԲՀԿ-ականները ի սկզբանե շատ լավ գիտեին, թե ուր են եկել:
Մեր խմբագրության հարեւանությամբ գործող ԲՀԿ նախընտրական շտաբում գտնվող Վահե Էնֆիաջյանին ներկայացրինք տեղի ունեցածը եւ փորձեցինք հասկանալ այս ակցիայի նպատակը.
- Պարոն Էնֆիաջյան, այս ակցիան հատուկ «Հայկական ժամանակի» համա՞ր էր, թե՞ իրականում այն ամբողջ քաղաքում է իրականացվում: Եվ արդյո՞ք հատուկ էր զենքի ցուցադրումը:
- Ես չգիտեմ՝ ինչ միջադեպի մասին է խոսք գնում, բայց ձեզ վստահաբար ասում եմ, որ ոչ միայն մայրաքաղաք Երեւանում, Կենտրոն վարչական շրջանում, բոլոր 10 մարզերում ԲՀԿ-ն իրականացնում է քարոզչությունը՝ ներկայացնելով մեր դիրքորոշումը, ակնկալելով քաղաքացիների վստահության քվեն: Մնացած ինչ միջադեպ է եղել, ով է եղել, պարզապես զերծ կմնամ մեկնաբանություններից՝ մի պարզ պատճառով, որովհետեւ ոչ տեսել եմ, ոչ գիտեմ ում մասին է խոսք գնում:
- Գարեգին Լոպոյան. Նա էր զենք կրող անձը: Դա մեզ ուղղված ազդա՞կ էր:
- Բնականաբար չի կարող նման բան լինել, ես առաջարկում եմ մեկ բաժակ ջրում փոթորիկ չփնտրել: Այսօր մեր երկրում պետք է լինի համերաշխություն, բաժանանար գծերը անթույլատրելի են, այս համատեքստում պետք է ամեն բան նայել:
Արձանագրենք, որ ամբողջ զրույցի ընթացքում տեղի ունեցածի վերաբերյալ որեւէ զարմանք չարտահայտած ԱԺ փոխնախագահը վերջում միջադեպը փորձեց հարթել հետեւյալ բառերով. «Բայց ձեր վրա ինչ-որ զենքի կիրառո՞ւմ է եղել, սպառնացե՞լ է...Հիմա ինչ-որ մեկի վրա ստեղ զենք կա, ես չգիտեմ...»: Ասել է թե՝ կարեւորը չեն կրակել, չեն սպանել, ինչից եք նեղվում:
Ընդգծենք՝ Կառավարության որոշման համաձայն, եթե նույնիսկ զենքն օրինական է, այն պետք է հանրային վայրերում քողարկված լինի: Իսկ այս դեպքում, ինչպես նշեցինք քարոզիչն այն հպարտորեն ցուցադրում էր:

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT