Հարձակվեցին մեզ վրա, վիրավորեցին. ՀԱՊ կուսակցության նախագահն ասում է՝ անհայտ անձինք խոչընդոտել են իրենց քարոզարշավը

Հանուն ազգային պետականություն կուսակցությունը քարոշարշավը սկսել է այսօր՝ Երևանի Հաղթանակի զբոսայգուց, որն, ինչպես մեր զրույցում վստահեցրեց կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանը, այդքան էլ հարթ չի ընթացել։ Անհայտ անձինք, ըստ նրա, մտեցել են կուսակցության անդամներին և հարձակվել նրանց վրա, վիրավորել։  

«Սադրիչները առանց հաշվի առնելու, որ մեզ հետ կան նաև մեր կին թեկնածունները սկսեցին վիրավորել մեզ։ Ես կցանկանայի իմանալ, թե ում կողմից էին ուղղոդրված նրանք, որովհետև միանգամից եկան և հարցրին՝ դուք ՀԱՊ կուսակցությունից եք չէ։ Մոտավոր պատկերացում ունեմ, թե ով է նրանց ուղղորդել, բայց զերծ կմնամ նշել որևէ մեկի անունը։ Մենք կդիմենք իրավապահ մարմիներին այդ հարցով, կաշխատենք պարզել՝ ովքեր են։ Ըսստ էության այդ անձինք շատ ասելիք կունենան՝ ինչու են պատգամավորի թեկնածուններին վիրավորում»,- ասաց կուսակցության նախագահը, բայց միջադեպի մասին այլ մանրամասներ չհայտնեց։

Նրա փոխանցմամբ՝ պաշտոնական քարոզարշավը մեկնարկելու օրը՝ հունիսի 7-ին, կուսակցության անդամները հանդիպումներ են ունեցել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների հետ, նրանց ընտանիքների հետ, լսել նրանց խնդիրները։

Ըստ կուսակցության նախագահի՝ ՀԱՊ-ն  առաջարկում է նոր ուժ, նոր միտք, նոր գաղափարախոսություն, որը հիմնված կլինի  ազգային հիմունքների վրա։

«Շատ քաղաքական ուժեր ունեն իրենց նախընտրական ծրագրերը, մենք էլ ունենք, բայց ունենալ նախընտրական ծրագիր, տալ խոստումներ և լինել գործի մարդ՝ դրանք տարբեր երևույթներ են։ Ժողովուրդ շատ է հոգնել է այս քաշքշուկից և այս դեմքերից, քաղաքական ուժերից, որոնց ժամանակին հրաժեշտ է տվել և ովքեր ուզում են մտնել օրենսդիր։ Այսօր պետք է ունենանք մի քաղաքական ուժ, որը հանուն գաղափարախոսության, հանուն ժողովրդի դուրս է եկել պայքարի, այլ ոչ թե ուժ, որն ուզում է է զբաղեցնել աթոռ»,-  ասաց նա։

Վարդանյանի խոսքով՝  ՀԱՊ-ն այն այլընտրանքն է,  որին իր վստահությունն է տալու ժողովուրդը։ Խորհրդարան անցնելու կուսակցության շանսերը, ըստ նրա, բարձր են, քանի որ ժողովրդի մեծ մասը ցանկանում է տեսնել նոր ուժ։ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելուց և խորհրդարան անցնելուց հետո՝ կուսակցությունը միայնակ է գնալու դեպի ապագա։ Հետո՝ կորոշեն միայն, թե ինչ ձևաչափով են առաջնորդվելու։

«Մենք որոշել ենք, որ պայքարելու ենք միայնակ։ Ես համոզված եմ, որ այն ծրագրերը և այն մարդիկ ովքեր ներկայանցնում են մեր քաղաքական ուժը ժողովրդի մի մասնիկն են կազմում։ Մեզ փորձում են վարկաբեկել այլ ուժեր, որոնք իրենց համարում են էլիտար ուժեր, այդ մարդիկ մեզ քննադատում են, ասում են, որ մեր կուսակցության անդամները  բանվորներ, մարզիկներ, ուսուցիչներ և տարբեր ոլորտի մասնագիտության մարդիկ են, այսինքն՝ նրանք ուզում են ասել, որ ժողովուրդը չի կարող մտնել ԱԺ, ժողովուրդը չի կարող պայքարել ընտրական այս շրջջանում»,- նշեց նա։

Վարդանյանի խոսքով՝  արևմտամետ և ռուսամետ կուսակցությունների կողքին իրենց կուսակցությունը հայամետն է՝  «Ես ունեմ իմ երկիրը, իմ պետականությունը, իմ ազգը։ Ես սիրում եմ իմ ժողովրդին։ Այսօր միակ ուժը, որի  օգնության կարիքը մենք ունենք, դա ժողովուրդն է»։

ՀԱՊ կուսակցության նախագահը նշում է՝  իրենց կուսակցության անդամներն են 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների  ծնողներ, մարդիկ, ովքեր 44–օրյա պատերազմում պայքարել են հանուն հայրենիքի։ Կուսակցության ծրագրեր գրվել են հենց թեկնածունների կողմից, որպեսզի ստեղծեն այնպիսի ծրագիր, որը բխի  ժողովրդի սրտից։ Ըստ նրա՝ ժողովուրդը շատ իմաստուն է և կկայացնի ճիշտ որոշում։

Հանուն ազգային պետականություն համահայկական կուսակցության կարգախոսն է՝  «Մենք դա դուք եք սիրելի ժողովուրդ, դուք դա մենք ենք։ Մենք գալիս ենք մաքուր խղճով և մաքուր ձեռքերով»։

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2476 դիտում

Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն

ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը

Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը

Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է

Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար

Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել

Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ

Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո

Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ

Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան

Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել