Երևան
12 °C
Նախընտրական քարոզարշավի համար հատկացված ժամանակն արդեն գրեթե կիսվել է, սակայն որոշ կուսակցություններ առայժմ պասիվություն են ցուցաբերում։ «Ազգային օրակարգ» կուսակցության կողմից հանրային միջոցառումներ, քաղաքացիների հետ լայնամասշտաբ հանդիպումներ չեն եղել։ Կուսակցության ֆեյսբուքյան էջում այս օրերին տարածվել են 1 րոպեանոց տեսանյութեր «Օրակարգում հայն է» կարգախոսով, որոնց միջոցով ներկայացվում են դիվանագիտության, գիտության, պետական կառավարման հարցերում մեծ դեր ունեցած հայ պատմական դեմքեր:
Կուսակցության էջում, սակայն, բացի այս հոլովակներից և կուսակցության ցուցակի թեկնածուների մի քանի հարցազրույցներից, տեղեկություն չկա, թե ինչ ձեւաչափով է կուսակցությունը պլանավորել կազմակերպել նախընտրական քարոզարշավը։ Նախընտրական քարոզարշավի ձեւաչափի, կուսակցության ծրագրերի մասին խոսել ենք «Ազգային օրակարգ» կուսակցության թեկնածու Հայկ Փայտյանի հետ:
Նշենք, որ վերջինս Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Խ․ Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի պատմություն առարկայի նախկին ուսուցիչն է, որը դպրոցի մի շարք ուսուցիչների հետ միասին գործադուլ ու բողոքի ցույցեր էր անում՝ կապված նոր տնօրենի նշանակման հետ։
- Պարոն Փայտյան, նախընտրական այս բուռն շրջանում կուսակցությունները քարոզչական ակտիվ գործունեություն են ծավալում, սակայն ձեր կուսակցությունը կարծես թե պասիվություն է ցուցաբերում. չկան հանրային հանդիպումներ, կուսակցության ծրագիր չենք տեսնում ֆեյսբուքյան էջում: Ընտրողը ինչպե՞ս կողմնորոշվի ձեզ ընտրելու հարցում:
- Իրականում ստանդարտային ֆորմատով չկան հանդիպումներ, բայց հիմա ակտիվ գործում են ե՛ւ ֆեյսբուքյան, ե՛ւ տելեգրամյան, ե՛ւ սոցիալական այլ էջերը, կուսակցության անդամները ամենօրյա ռեժիմով հարցազրույցների ու բանավեճերի են մասնակցում: Մեր տեսանյութերում, պաստառներում կուսակցության որեւէ դեմք չեք տեսնի: Մենք ներկայանում ենք «Օրակարգում հայն» է կարգախոսով: Կա միայն հայը, ինչպես, օրինակ, Աշոտ Առաջինն է, ով ծայրահեղ վտանգավոր վիճակում արեց այն, ինչ կարողացավ: Մեր կուսակցությունն իր հիմնադրման օրվանից իր առջև նպատակ է դրել ի վերջո դառնալ ամբողջ հայության կուսակցությունը: Իրականում այն վիճակը, որում մենք գտնվում ենք, մեզ կրկին տանում է սխալ, կործանարար ուղով, քանի որ նորից փրկիչներ ենք փնտրում, ամեն մեկը ինչ-որ մեկի մեջ է տեսնում այդ փրկչին, այնինչ փրկիչ իրականում չկա:
Յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ ինքն է փրկիչը: Ինչ վերաբերում է հանդիպումներին, ապա դրանք անպայման լինելու են, նստելու ենք դեմ դիմաց ու խոսենք, բոլորի պես չենք ասելու՝ եկել ենք՝ փրկենք, ոչ էլ՝ սրանից-նրանից վերցնենք, տանք ձեզ, ոչ էլ դրսից միլիարդներ են գալու ձեզ համար: Կպատասխանեմ Չերչիլի պես. «Մի բան ենք խոստանում՝ քրտինք ու երկաթ, որը Հայոց աշխարհին փառք է բերելու»: Մենք հիմա ասում ենք՝ մենք չենք փրկելու, փրկելու է հայը, ով իրեն համարում է հայկական ժառանգության կրողը, ով գիշերը չի կարողանում քնել, ինքն է այս հարցը լուծելու: Ուստի ասում ենք՝ ոտքի՛ կանգնեք, ձե՛ր մեջ փրկություն գտեք:
- Նկատեցինք, որ Ձեր ընտրական ցուցակում հանրության լայն շրջաններին հայտնի քիչ անդամներ կան: Քանի որ շատ դեպքերում ընտրողներն առաջնորդվում են հենց հայտնի դեմքերով, չե՞ք կարծում, որ սա ձեր կուսակցության ընտրվելու շանսերը նվազեցնում է:
- Մեր առաջին համարը՝ Արա Հակոբյանը, դիվանագետ է եղել, Հնդկաստանում Հայաստանի դեսպանն է եղել, երկրորդ համարը՝ Արա Գասպարյանը, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ է, անվտանգության համակարգում է աշխատել, ունենք կրթության ներկայացուցիչներ: Ու կարեւորն այն չէ, որ հայտնի լինես, այլ այն, որ անանցյալ չլինես: Եվ այստեղ էլ է դրված նույն սկզբունքը. մեր կուսակցությունը նախագահ չունի, այլ ունի խորհրդի նախագահ, այսինքն՝ բոլոր որոշումները ընդունվում են կոնսեսուսով:
- Որո՞նք են այն կարեւոր քայլերը, որոնք պատրաստվում եք անել խորհրդարանում հայտնվելուց հետո:
- Մեզ համար շատ կարեւոր է ներքին անվտանգության հարցը, ուստի պետք է բացահայտել գործակալական բոլոր ցանցերը, օտարի շահերը սպասարկողներին:
Բանակը արագ պիտի վերակազմավորվի: Մենք գիտենք, որ Հայաստանի բանակը այնքան կորուստներ չի կրել, որ համարվի ջախջախված: Պետք է հասկանանք մի բան, որ եթե պատերազմից վախենանք, միշտ ստանալու ենք այն: Առաջին բանը, որ հիմա պետք է անել, ազգայնական իշխանության գալն է, այսինքն՝ հայտարարում ենք՝ դեմարկացիա-դելիմիտացիա չենք ընդունում: Մենք հայտարարում ենք, որ Ադրբեջանը Արցախի տարածքային ամբողջականությունը խախտել է: Մեզ 30 տարի համոզեցին, որ պատերազմը վատ բան է, գնանք կեղծ խաղաղասիրության, զիջենք եւ այլն, այնինչ 30 տարի թշնամին որեւէ փոխզիջման մասին չէր խոսում, դեռ ավելին՝ հայատյաց սերունդ է մեծացնում: Նա նաեւ դեմարկացիա-դելիմիտացիա չարեց, կարողացավ պահել իրավիճակը՝ օգնելով, որպեսզի Հայաստանում 30 տարվա կտրվածքով ձեւավորվեն ապազգային իշխանություններ, այսինքն՝ մսխվեցին մեր հաղթանակի արդյունքները:
Միջանցքների, ճանապարհների բացումը եւս չենք ընդունում: Դա կնշանակի թուրքական աշխարհի միացում և որպես դրա հետևանք՝ թուրքական տնտեսական էքսպանսիա Հայաստանում: Միջանցքների, ճանապարհների բացման արդյունքում մի քանի միլիարդ դոլար կշպրտեն Հայաստանի կազմաքանդված տնտեսություն ու ամբողջը կվերցնեն, Էրդողանի թեթեւ ձեռքով մեկ միլիոն մահմեդական կհայտնվի այստեղ, ու դրա ֆոնին ահասարսուռ արտագաղթ կլինի եւ վերջ, ու առանց ջանքերի՝ մտնելու են Երեւան:
Կրթությունը մեզ համար եւս անվտանգային կարեւոր բաղադրիչ է: Ուստի կրթական համակարգը պիտի մաքրվի, ու վերականգնվի պետություն-եկեղեցի ներդաշնակ հարաբերությունը:
- Ձեր կարծիքով՝ ովքե՞ր են մեզ համար ռազմավարական լավագույն դաշնակիցները՝ Ռուսաստա՞նը, Եվրոպա՞ն…
- Մեզ համար անընդունելի է որեւէ հարաբերություն որեւէ ուժի հետ, եթե դրա արդյունքում մենք մեր սուբյեկտայնությունը կորցնելու կամ զիջելու ենք: Բոլոր հարաբերությունների վերջնարդյունքում մենք պիտի ապահովենք մեր անվտանգությունը: Դաշնակիցների առումով մենք պիտի ընկալենք մի բան. տարածաշրջան նոր ուժ է մտնում՝ Չինաստանը, որը Պարսկաստանի հետ պայմանագիր է կնքել եւ ուղղակիորեն ներկայացված է այստեղ. դեսպանատունն է ուզում մեծացնել, դպրոցներ է բացում: Սա չինական քաղաքակրթական մուտքն է: Մենք սրա հետ չենք կարող հաշվի չնստել: Չինացիների եւ մեր շահերը համընկնում են գրեթե 98 տոկոսով: Չինաստանն ու Պարսկաստանն են մեր հիմնական դաշնակիցները:
Այս պահի դրությամբ կա Պուտին-էրդողան համաձայնություն, եւ այդ համաձայնության մեջ մենք սուբյեկտ չենք: Եվ այդ երեք հայտարարությունները իրենք էլ որոշել են, իսկ մեր դժբախտաբար ներկայացուցիչը չի էլ մասնակցել, ուղղակի ստորագրել է, այսինքն՝ որոշումներն ընդունվում են մեր փոխարեն, մենք ուղղակի ստորագրում ենք: Մենք գտնում ենք, որ մեր դաշնակցային, ընկերական, ռազմավարական հարաբերություններում մենք լինելու ենք սուբյեկտ, որի հետ հաշվի են նստելու:
- Իսկ խորհրդարանում հայտնվելու շանսեր տեսնու՞մ եք: Եթե չանցնեք, թղթի վրա՞ կմնան այդ ծրագրերը:
- Մենք անկեղծ ենք առաջինը ինքներս մեզ հետ. մեր կուսակցությունը չի ստեղծվել որեւէ ընտրության համար, սա կուսակցություն է հավերժի համար: Հետեւաբար մենք այս ընտրությունները դիտարկում ենք որպես ազգային-ազատագրական պայքարի մի հերթական արարը: Բայց այս ընտրությունները մեզ համար ինքնանպատակ էլ չեն, այս ընտրությունների միջոցով մենք ասում ենք. «Հայաստանի փրկությունը ազգայնական իշխանությունն է, եւ մեր նպատակն է հավաքել ազգայնական գաղափարները կրողներին»: Մենք կամաց-կամաց պիտի ազգայնական ճաշակ թելադրենք, մենք պիտի իմանանք՝ մեր ինքատիպությունը որն է, մենք մեզ ոչ մեկից ցածր չհամարենք. «սա մեր մեծ ախպերն է, գնանք այնտեղ, սա մեզ կփրկի»: 100 տարի փրկիչներ ենք ման գալիս, հերիք է փրկիչներ փնտրենք մեզանից դուրս: Սա է ամբողջ գաղափարախոսությունը:
- Ո՞ր ուժերի հետ եք պատրաստ կոալիցիա կազմել:
- Ազգայնական իշխանություն կարող ենք բերել նաեւ մենք, բայց կարող են լինել այլ ուժեր, ովքեր այս կետերի տակ կստորագրեն: Իհարկե, կան ուժեր, որոնք մեզ համար պարզ են, նրանք ապազգային, գործակալական են եւ առաջնորդվում են օտարի շահերով: Բայց այն ուժերը, որոնք գործում են ազգայնական դաշտում, թող հստակ կարծիք արտահայտեն՝ կիսո՞ւմ են մեր գաղափարները առանցքային հարցերի շուրջ, թե՞ ոչ: Մեզ համար առանցքային կարմիր գծեր կան, որոնք պահելու ժամանակ հնարավոր են բանակցություններ եւ քննարկումներ այդ ուժերի հետ: Ես կարծում եմ՝ Հայաստանում կայուն իշխանություն չի ձեւավորվի, չի լինելու մի ուժ, որն ունենա ուժերի բացարձակ մեծամասնություն: Իսկ նկարելու դեպքում հետընտրական պրոցեսները կգնան այլ տրամաբանությամբ:
Մարիամ Գեւորգյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ
«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել
Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է
Հնարավոր է արդյոք լավ արձակուրդ անցկացնել Երևանում. վարչապետը կարևոր գործոններ է թվարկել. տեսանյութ
Իրանը կշարունակի hարվածներ hասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT