Երևան
12 °C
Բրյուսելում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում այսօր կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի առաջին հանդիպումը: Այն տևել է մոտ 50 րոպե: Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, կողմերը բանակցությունների են գնացել պատվիրակությունների կազմի հետ միասին: Հանդիպումը կազմակերպվել էր Հյուսիսատլանտյան դաշինքի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում, մամուլի համար փակ ձևաչափով:
Չափազանց կարևոր բանակցությունները, ինչպես դրանք անվանում է թուրքական մամուլը, սկսվել են մեկ ժամ ուշացումով, բայց դա պայմանավորված էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակացույցով, որին մասնակցում էին երկու առաջնորդները: Մինչև ուշ գիշեր ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արվել 2 կողմից նախագահների զրույցի արդյունքների վերաբերյալ, սակայն հանդիպման օրակարգի ու քննարկվող թեմաների շրջանակի մասին խոսվել է քանիցս երկու կողմերում էլ:
Էրդողանը Բայդենի հետ հանդիպման ժամանակ նախատեսում էր բարձրացնել Անկարայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման հարցը, որի համար որոշ պատժամիջոցներ էին սահմանվել երկրի նկատմամբ, և Թուրքիան բացառվել ու դուրս էր բերվել հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների արտադրության ամերիկյան ծրագրից: Թուրքիայի նախագահը ևս մեկ անգամ մտադիր էր իր բարկությունն ու զայրույթը արտահայտել Թուրքիայում ահաբեկչական ճանաչված քրդական խմբավորումների՝ Միացյալ Նահանգների շարունակական աջակցությամբ և ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներից, ովքեր մեղադրվում են 2016 թ. հեղաշրջման փորձի մեջ: Ակնկալվում էր նաև, որ կողմերը կկարողանան քննարկել Սիրիայում և Լիբիայում առկա իրավիճակը՝ այն շրջաններում, որտեղ Անկարան ձգտում է մեծացնել իր ազդեցությունը և իրացնել իր, այդ թվում՝ տնտեսական շահերը:
Ավելի վաղ՝ գագաթնաժողովի անմիջական մեկնարկից առաջ, ղեկավարներին հաջողվել է կարճ զրույց անցկացնել նիստերի դահլիճում, հոտնկայս: New York Post-ը գրում է, որ զրույցը նախաձեռնել է Բայդենը, նա մոտեցել է առաջնորդների շարքում նստած Էրդողանին ու ի նշան ողջույնի՝ բռունցքը մեկնել: Բայդենի քայլից անակնկալի եկած Էրդողանն ի պատասխան մեկնել է բռունցքն ու ձեռքը պարզած բարձրացել տեղից, ողջունել ամերիկացի գործընկերոջը, այնուհետ՝ կարճ զրույց են ունեցել:

Դեռ ձմռանից Թուրքիան սպասում էր ընթացիկ բանակցություններին: Սա ղեկավարների առաջին նմանատիպ հանդիպումն է դեմ առ դեմ ձևաչափով:
Բանակցությունների ավարտից հետո կողմերը մեկնաբանություններում շռայլ չեն եղել, Բայդենը միայն հայտնել է, որ հանդիպումը համարում է «շատ դրական»:
New York Post-ը հիշեցնում է, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները վերջին տարիներին կտրուկ լարվել են՝ Սիրիայի և Լիբիայի շուրջ իրավիճակի պատճառով։ Բացի այդ, լարվածության առիթ է դարձել Թուրքիայի կողմից ռուսական զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը։
Վերջին ամիսներին երկու երկրների միջև լարվածությունն ավելի է աճել՝ այս տարվա ապրիլին ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Էրդողանը հայտարարել է, որ Բայդենի հետ անպայման կխոսի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, որովհետև այդ քայլը «վշտացրել և վրդովեցրել էր» Թուրքիային։
«Մեզ վշտացրել է նաև այն, որ մեր դաշնակից երկիրը նման դիրքորոշում է ընդունում ՆԱՏՕ-ի հետ առնչություն չունեցող հարցի վերաբերյալ։ Հնարավոր չէ քննարկում ծավալել՝ առանց Բայդենին այս մասին հիշեցնելու»,- ասել է Էրդողանը:
Չնայած զսպված լարվածությանը՝ Թուրքիայի պաշտոնյաները բարձր են գնահատել Բայդենի և Էրդողանի առաջին հանդիպումը: Էրդողանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Ֆահրեթին Ալթունը հայտնել է, որ անհատական հանդիպումից առաջ նախագահներն «ընկերական զրույց» են ունեցել:
Ավելի վաղ Բայդենը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ զրույցում ասել էր, որ Եվրոպային, Թուրքիային և Կանադային պաշտպանելը Միացյալ Նահանգների «սուրբ պարտավորությունն է»:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ավելի վաղ հայտնել էր, որ Բայդեն-Էրդողան հանդիպման ժամանակ քննարկում էր ծավալվելու նաև Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ:
Ըստ խորհրդականի, նախագահները քննարկելու էին «լայն և համապարփակ» օրակարգ՝ ներառյալ տարածաշրջանային այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են իրավիճակը Արևելյան Միջերկրական ծովում, Սիրիայում, Իրանում և Լեռնային Ղարաբաղում:
Այս հարցի շուրջ թե ինչ և ինչպես է քննարկվել՝ առայժմ հայտնի չէ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT