Երևան
12 °C
Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած 20-ամյա Արամ Ասծատրյանն արդեն 8 ամիս է՝ Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է: 4 ամիս կոմայի մեջ մնալուց հետո Արամը գիտակցության է եկել: Բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն:
Հոկտեմբերի 28-ին Արցախի Կարմիր Շուկայում մարտի դաշտից վիրավոր ընկերներին դուրս բերելու ժամանակ հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից Արամը ծանր վիրավորում է ստացել գլխի շրջանում: Հոկտեմբերի 30-ին նրան Ստեփանակերտից տեղափոխել են Երևան: Որդու վիրավոր լինելու մասին լուրը մայրն իմացել է հոկտեմբերի 30-ին, իսկ պատերազմի ընթացքում որդու հետ վերջին հեռախոսազրույցը դրանից օրեր առաջ է եղել:
«Պատերազմի ժամանակ ամեն օր Արամս զանգում էր, ասում էի՝ զգույշ կլինես, ասում էր՝ լավ, մամա ջան: Ես ու ամուսինս Ստեփանակերտում էինք, նկուղում էինք մնում: Հոկտեմբերի 28-ին չզանգեց, չնայած ասել էր՝ մամ, եթե չզանգեմ, ուրեմն կապը կտրվել ա, բայց ինքը չէր ասել, որ թեժ տեղում է պայքարում: Միշտ գաղտնապահ էր, մենակ ասում էր՝ լոխ լավ ա: Մյուս օրն էլ՝ 29-ին, էլ չզանգեց, գիշերը չքնեցի, վատ էի զգում ինձ, ասում էի՝ լավ, ինչի տղես չի զանգում, հաջորդ օրը ծանոթներիս զանգեցի, լուր եկավ, որ Արամս վիրավորվել է, տարել են Երևան»,- մեզ հետ զրույցում պատմեց նրա մայրը՝ Ռուզաննա Ասծատրյանը ու հավելեց. «Հրամանատարն է տեսել, որ Արամս շնչում է, իր հրամանատարը փորձել է մոտենալ, տեսնել՝ հարվածից հետո տղաները ողջ են, ցավոք բոլորը մահացած են եղել, բայց Արամս շնչել է»:
Առաջին օգնությունը Արամին ցուցաբերել են Ստեփանակերտում, հետո՝ սանավիացիայի միջոցով տեղափոխել Երևան: Երևանում նրան երկու անգամ վիրահատել են, գլխից բեկորներ են հանել, որոշ բեկորներ էլ բժիշկները չեն հեռացրել, ասել են՝ եթե հեռացնենք, կարող է բացասական հետևանք ունենալ իր համար: Մոր խոսքերով՝ չնայած նրան, որ Արամը գիտակից է, դեռևս անշարժ է ու չի խոսում: Իր խոսքերին տղան արձագանքում է, բայց մայրը կարծում է՝ իրեն չի հիշում:
«Որ ասում եմ՝ խմի՛ր, խմում է, կե՛ր, ուտում է: Կարծես լսում է մեզ: Որոշ բաներ ասում է, օրինակ՝ «հա» է ասում, բայց չգիտենք՝ գիտակցելով է ասում, թե ուղղակի ասում է: Իմ ասածներին արձագանքում է, բայց որ ասում եմ՝ Արամ, ես ո՞վ եմ, նայում է ու բան չի ասում, ասում եմ՝ ձեռքս բռնի, չի կարողանում: Մտածում եմ՝ ինձ էլ չի հիշում: Ապրիլի 16-ին իր ծննդյան օրն էր, քույրը եկավ, եղբայրը եկավ հիվանդանոց, տորթ էին բերել, որ նշեինք, բայց դա էլ չհասկացանք՝ ինքը հասկանում էր, որ իր ծննդյան օրն է, ես մեծ հույս ունեմ, որ գիտակցում էր»,- ասաց մայրը:
8 ամսվա բուժման ընթացքում բժիշկները ծնողներին ասել են՝ Արամի վիճակը կայուն է, հիմա պետք է, որ նրա օրգանիզմը պայքարի, որ ուղեղի աշխատանքը վերականգնվի: Անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով Արամի գլխուղեղի բջիջները դեռևս չեն գործում: Մոր խոսքով՝ բժիշկներն ասում են՝ իրենք ամեն ինչ արել են, մնացածն Արամի ձեռքերում է. պատերազմում մեկ ամիս թշնամու դեմ պայքարած Արամը իր մեջ ուժ պետք է գտնի, որ այս փուլն էլ հաղթահարի:
«Ասում են՝ մենք մեր անելիքը արել ենք, հիմա իր ուղեղը պետք է վերականգնվի: Իր առողջական վիճակի վերաբերյալ բժիշկները վատը չեն տեսնում, բայց չգիտեն՝ ուղեղը ինչքանով կվերականգնվի: Գլխի երկու կողմերի ոսկորները չկան, փոսիկներ են: Չգիտեմ՝ ինքն է պայքարել, որ գիտակցության է եկել, բժիշկների շնորհիվ է եղել, բայց հույս ունեմ՝ տղաս կվերականգնվի»,- լավատեսությունը չի կորցնում մայրը:
Արամին բուժման նպատակով արտերկիր տեղափոխելու հարցով ծնողները դիմել են նաև Հայաստանի պաշտպանության նախարարությանը, ներկայացրել որդու առողջական վիճակի մասին տվյալները, հիմա սպասում են պատասխանի: «Երեք ամիս ես ու ամուսինս վարձով էինք ապրում Երևանում, հետո դիմում գրեցինք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ասացին՝ վիրավոր զինվոր ունեցող ընտանիքներին օգնում են, մեզ Ծարավ Աղբյուրում հանրակացարան տրամադրեցին, թաղապետարանից օգնություն էլ ենք ստացել»,- ասաց Ռուզաննա Ասծատրյանը:
Որդու առողջանալուն անհամբեր սպասող ընտանիքը օրեր առաջ դիմել է նաև Մոսկվայի «Три сестры» վերականգնողական բուժհաստատությանը: Ուղարկել են Արամի անալիզների պատասխանները, հետազոտության բոլոր փաստաթղթերը, այնտեղից դրական պատասխան են ստացել, ասել են՝ հինգ ամսում հնարավոր կլինի վերականգնել 20-ամյա երիտասարդի առողջությունը: Բուժումը, տեղափոխելը, վիրահատությունը միասին արժեն 5 միլիոն 250 հազար ռուբլի։ Ֆինանսական բավարար միջոցներ չունենալով՝ ընտանիքը հանրությունից օգնություն է խնդրում: Մայրն ասում է՝ չնայած դիմել են պաշտպանության նախարարությանը, բայց դեռ չգիտեն՝ իրենց դիմումին երբ կարձագանքեն: Իրենց որդուն մեկ օր շուտ առողջացած տեսնելու համար ընտանիքը կազմակերպել է հանգանակություն: Արցախի և Հայաստանի առողջապահության նախարարություններին ընտանիքը չնայած չի դիմել, բայց, մոր խոսքերով, վերականգնողական կենտրոնից և պաշտպանության բանակից պարբերաբար այցելում են Արամին և Արամի հետ նույն պալատում գտնվող զինվորներին, հետաքրքրվում նրանց առողջական վիճակի մասին:
Ասծատրյանների ընտանիքի հաշվեհամարներն են.
Ասծատրյան Հրահատ
24151012335903 - եվրո
24151012335901 - դոլար
АВВ
4722142001558120 - դրամ
4722142300002515 - ռուբլի
Ասծատրյան Ռուզաննա
Արցախբանկ
9051350200816054 - դրամ
Сбербанк
4276550087771104
Арминэ Граатовна Асцатрян
Մայրը վստահ է՝ «Մոշնին» (այդպես են նրան դիմում հարազատները, բարեկամներն ու ծանոթները -հեղ.) ուժեղ տղա է, եթե իր մեջ ուժ է գտել ու մեկ ամիս պայքարել թշնամու դեմ, հիմա նաև կհաղթահարի այս փուլը. «Իր մականունը Մոշնի է, 5 տարեկան էր, երբ մեծ քար ընկավ ոտքի վրա, բայց ինքը չլացեց, հարևաններից մեկի երեխան կողքին կանգնած էր, ասաց՝ վայ արա, դու ինչ մոշնի բալա ես, էդ ժամանակվանից իր անունը Մոշնի մնաց, շատերը չգիտեն, որ իսկական անունը Արամ է: Դրա համար ասում եմ՝ ինքը մոշնի է, սա էլ կհաղթահարի»:
Հայտնի է, որ պետությունը պարտավորություն է ստանձնել այն զինծառայողների հանդեպ, որոնց բուժումը Հայաստանում հնարավոր չէ, բյուջեի միջոցներով ուղարկել արտերկիր՝ անհրաժեշտ բուժօգնություն ստանալու համար:
Առողջապահության նախարարությունից մենք փորձեցինք պարզել՝ գերատեսչությունը ի՞նքն է գտնում դրա կարիքն ունեցող անձանց, թե՞ նրանք պետք է այդ նպատակով դիմեն:
Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության գլխավոր կազմակերպիչ Արմինե Աղաջանյանը պարզաբանեց. «Երբ զինծառայողը վնասվածքի պատճառով բուժման կարիք ունի արտերկրում, նրա ծնողները դիմում են գրում պաշտպանության նախարարությանը, ներկայացնում իրենց զավակի կամ հարազատի առողջական տվյալները: Նախարարությունը մեզ է ուղարկում նրանց դիմումը, և 15 օրվա ընթացքում հանձնաժողովը քննարկում է նրանց դիմումը: Որպեսզի նախարարությունը աջակցի նրանց արտերկրում բուժում ստանալու համար, մի քանի պայման կա. պետք է զինծառայողը փաստաթուղթ ներկայացնի, որ վնասվածքը ստացել է մարտական գործողությունների ընթացքում, վնասվածքը պետք է լինի կա՛մ որովայնի խոռոչի օրգանի, կա՛մ գանգուղեղի, կա՛մ ողնուղեղի և կա՛մ վնասվածքային անդամահատում: Անհրաժեշտ է նաև տեղեկանք, թե օտարերկրյա բուժհաստատությունը ինչ բուժում է առաջարկում, ու ինչքան գումար է պետք: Հանձնաժողովը քննարկում է դիմումը և տալիս է եզրակացություն»:
Ըստ Աղաջանյանի, եթե եզրակացությունը լինում է նաեւ այն, որ զինծառայողը չի կարող տվյալ բուժօգնությունը ստանալ Հայաստանում, նշանակում է՝ նախարարությունը կաջակցի և կհոգա բոլոր ծախսերը, որ զինծառայողը բուժումը ստանա արտերկրում:
Անդրադառնալով Արամի հետ կապված խնդրին՝ նախարարության մասնագետը ասաց հետևյալը. «Ծնողները, եթե այդ հարցով դիմել են պաշտպանության նախարարությանը, ապա դիմումը նախարարությունը կուղարկի մեզ: Այս պահին չեմ կարող ասել՝ մենք դիմում ստացել ենք, թե ոչ: Բայց ծնողները, եթե դիմել են, անպայման օգնություն կստանան»:
Պատերազմից հետո հանձնաժողովը արդեն 4 դիմում է քննարկել, ևս մեկը ընթացքի մեջ է: Մի դեպք էլ մերժվել է, քանի որ մասնագետները եկել են այն եզրակացության, որ բուժումը Հայաստանում հնարավոր է:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵրևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Վարչապետը հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ. տեսանյութ
Եվս մեկ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպում Երևանում. լուսանկարներ
Վարչապետն այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. լուսանկարներ, տեսանյութ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Էստոնիա. լուսանկարներ, տեսանյութ
Հայտնաբերվել է գետն ընկած երեխան. հոսպիտալացման ճանապարհին 4-ամյա փոքրիկը մահացել է
2 օր է գտնվում եմ Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում, բնականոն կյանքը շարունակվում է. Դանիելյան. տեսանյութ
Փակում են աչքերը, կատարում հրահանգներ. ՀՀ դպրոցներում տարածված խաղը վտանգավոր հետևանքներ կարող է թողնել
Կրթվելը նորաձև է Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Արմատախիլ եղած ծառը փակել է ճանապարհը
Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
Պատմությունը վերաշարադրելու ձեր փորձերը դատապարտված են. ժողովուրդը հիշողություն ունի. Հասմիկ Հակոբյան
Իրանում ապրիլի 28-ն ազգային սգո օր է հայտարարվել
Աշխարհի գավաթ. մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել
17-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
Վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն. ինչ հանդիպումներ են նախատեսված
Բուդապեշտում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո է տեղի ունեցել
Թարմացվել է 2025-ի մայիս-հունիս-հուլիս ամիսների գլոբալ սեզոնային կանխատեսումը. ինչ է սպասվում
Պուտինը կարգադրել է ԱԻՆ ինքնաթիռներ ուղարկել Իրան՝ միանալու նավահանգստում հրդեհի մարման աշխատանքներին
Բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը
Վանկուվերում մեքենայի՝ ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով 9 մարդ է զոհվել
Չարենցավանում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը
ԱԳՆ-ն Հարավաֆրիկյան Հանրապետությանն Ազատության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել
Հրապարակվել է Հռոմի պապի վերջին ծածկագրված ուղերձը. ունեցած 200 հազար եվրոն ինչի վրա է նա ծախսել մահից առաջ
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին. ԱԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով, այնուհետ կբարձրանա. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
ՀՀ-Նիդերլանդներ ռազմավարական գործընկերության հռչակագրով մեր հարաբերությունները թևակոխել են նոր շրջան. վարչապետ
Ասորական համաշխարհային համաժողովը կանցկացվի Երևանում. վարչապետն ընդունել է Ջորջ Մարկուսին
Երևանի մանկասայլակների խանութներից մեկում բռնկված հրդեհը մարվել է. լուսանկարներ
Հայտնի են «Կրթվելը նորաձև է» շարժման առաջիկա հանդիպումների օրերն ու վայրերը. ժամանակացույց
«Ազատության» համար այլևս «նոր նորմա» է ՀՀ իշխանություններին ուղղված անհիմն քննադատությունները. Խաչատրյան
«Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով. ով է հեղինակը և ինչ է գրված
Կոտրել են ավտոտնակի երկաթե ճաղավանդակի փականը և թալանել «Chevrolet Volt»-ը. վնասի չափն անցնում է 1 մլն դրամից
Ուժի մեջ է մտել կաթնամթերքի վաճառքի նոր կարգը. օրինազանց տնտեսվարողները տույժի կենթարկվեն
ԱՍՀ նախարարությունը կհամագործակցի Չժեցզյանի անկախ կյանքի կենտրոնների համակարգման կենտրոնական գրասենյակի հետ
Երևանի մանկասայլակների խանութներից մեկում հրդեհ է բռնկվել
Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է, 1000-ից ավել վիրավոր կա
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել ապրիլի 27-ին
ՀՀ նախագահը մասնակցել է Հռոմի պապի հուղարկավորության արարողությանը. լուսանկարներ, տեսանյութ
Արման Խոջոյանը Վաղարշապատի երիտասարդների հետ գյուղատնտեսության և այլ ոլորտներին առնչվող հարցեր է քննարկել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT