Երևան
12 °C
Սկիզբը` «ՀԺ» 25.06.2008թ. համարում 3. Օդային երկխոսություն Թբիլիսիի օդակայան դեռ նոր հասած` մի սարսափելի փոթորիկ սկսվեց։ Չնայած իրական վտանգին` ինքնաթիռը օդ բարձրացավ եւ ողջ բարձունքի ընթացքում այնպես էր ցնցվում ու ցատկոտում, թվում էր` քիթը ետ պտույտ է տալու։ Մենք էլ ջերմեռանդորեն այնպես էինք աղոթում, ինչպես երեւի ժամանակին ծովային փոթորիկների մեջ նավերի վրա գալարվող հին ուխտագնացները։ Օդային չվերթի մեծ մասը Թուրքիայի վրայով էր։ Կարծում եմ` յուրաքանչյուր հայ, ով կտրում է Թուրքիայի տարածքը օդով թե ցամաքով, չի կարող ակամա չմտածել երբեմնի պատմական հայրենիքի, լքված հուշարձանների եւ անէացած փառքի մասին։ Ազգային հիվանդություն է, հիշողության խոց։ «Ինչպե՞ս եւ ինչո՞ւ եղավը» դեռեւս պտտվում էր մեր մտքում, երբ մթնշաղի միջից աչքով արեցին մերձափնյա առաջին լույսերը։ «Ցամա~ք...»,- բացականչեցինք մենք ժպտալով` ի հիշատակ հազարավոր հին ուխտագնացների հրճվագին զգացողությանը, երբ շաբաթների տանջալից ալեբախումներից հյուծված տեսնում էին, թե ինչպես է ծովային աղջամուղջի խորքերից Սուրբ հողը դիմավորում իրենց։ Ցամաքի առաջին տպավորությունը թռչունի թռիչքի բարձրությունից սփռվող գեղեցիկ ու լուսավոր քաղաքի պատկերն էր։ Անգամ գիշերային լույսերի դասավորությունից նշմարվում էր կանոնավոր ու ներդաշնակ հատակագիծ, քաղաքաշինական բարձր մշակույթ, մեքենաների առատ հոսք, որոնցով Թել-Ավիվը չէր տարբերվում դարերի պատմություն ունեցող եւ զարգացած եվրոպական քաղաքներից։ Մինչդեռ այն ընդամենը 60 տարեկան է։ Իսրայելում ամեն ինչն է այդ տարիքին, նույնիսկ պետական լեզուն, որ աշխարհում միակ հարություն առած մեռած լեզուն է։ Տարիքային բացառություն են կազմում միայն պատմահնագիտական վայրերը, ավետյաց երկրի երազը, պետություն ունենալու կամքը, Գեթսեմանիի ձիթենիները եւ... համալսարանը։ Երուսաղեմի Եբրայական համալսարանը ծնվել է մի անապատ բլուրի վրա, մի քանի լուսավոր հրեաների մտքում, 1925 թվականին։ Հիմա այնտեղ ուսանողական դրախտ է, մտքի պարտեզ` «պարտեզ» բառի դրախտային եւ «դրախտ» բառի պարտեզային իմաստով։ Ճիշտ է, մուտքը համալսարանի պատերից ներս բավական դժվար է եւ հույժ խստացված հսկողությամբ, ինչպես երկրում բազմաթիվ այլ հաստատությունների դեպքում, բայց դա հասկանալի է` երկիրը ռազմա-քաղաքական խնդիրներ ունի հարեւանների հետ։ Օրինակ` Փարիզում էլ Սորբոնի մուտքը նույն խստությամբ պահպանվում է ոստիկանների կողմից, չնայած ֆրանսիացիները այդպիսի խնդիր չունեն, բայց նրանք էլ վախենում են «միջազգային ահաբեկչությունից»։ «Բեն-Գուրիոն» օդակայանը իմ տեսածների մեջ երեւի թե ամենացնցողն էր։ Հսկայական տարածության վրա կողք կողքի շարված էին մտքովդ անցնող ու չանցնող բոլոր երկրների ինքնաթիռները։ Իսկական միջազգային քարվանսարայ։ Հիշեցի մի քանի ժամ առաջ թողած Թբիլիսիի միջազգային օդակայանը, որտեղ երկու ինքնաթիռ էր կանգնած թռիչքի։ Հիշեցի նաեւ մեր «Զվարթնոցը»։ Դե, իհարկե, իհարկե, կասեք, որ Իսրայելից դուրս երկու անգամ ավելի հրեա կա, քան ներսում, որ հրեաները ապրում են աշխարհի գրեթե բոլոր մատչելի երկրներում, որ նրանց սփյուռքը հարուստ է, որ Իսրայելում, համենայնդեպս, միջազգային կրոնական նշանակության ուխտատեղիներ կան։ Բայց լա՛վ էլի։ Ասենք թե վրացիները շոշափելի սփյուռք չունեն եւ դեռ նոր են «Europe» դարձել, բա մե՞նք։ Մի՞թե մենք էլ նույնպիսի քանակությամբ եւ կարողություններով աշխարհասփյուռք չունենք։ Բա ո՞ւր են հայրենի հող «ուխտի», աշխատանքի կամ հանգստի բերող ինքնաթիռների երամները։ Ինչո՞ւ է մեր օդակայանն այդքան չնչին ու ողորմելի, նույնիսկ նորը։ Չփորձեք արդարացումներ գտնել մեր «օբյեկտիվ» իրականությունից... 1948 թվականին պետության հռչակումից հետո երկրորդ օրվանից պատերազմի մեջ քաշված եւ անապատներում բուսնած կիբուցներում ծնվող Էրեց Իսրայելը մինչեւ այսօր էլ գոյատեւման սպառնալիքի տակ է։ Բայց պետք է տեսնեիք, թե հենց ա՛յդ սպառնալիքի գիտակցությամբ եւ հրամայականով ինչպիսի երկիր են սարքել 60 տարում։ Ինչպիսի կազմակերպվածություն, հնարամիտ համակարգեր, խելացի ենթակառույցներ։ Նրանք հայրենաշեն աշխատանքի են հրավիրել ողջ աշխարհի սփյուռքահրեաներին, օգտագործել են նրանց մտավոր ու ստեղծագործական ներուժը, պայմաններ ստեղծել, որ մնան երկրում, ու չեն «քցել»։ Կարծում եք` նրանք էքզիստենցիալիստական խնդիրներ չունե՞ն իրենց սփյուռքի հետ։ Այնքա~ն։ Էլի կասեք` Իսրայելը 60 տարեկան է, մենք` ընդամենը 15։ Բայց այսօր մեզանից ո՞վ կարող է երաշխավորել եւ հավատացնել, թե 60 տարի հետո մեր երկիրը ոչ միայն այսպես քաղաքակիրթ, զարգացած ու կազմակերպված կլինի, այլ դեռ մի բան էլ հակառակը, թե ընդհանրապես գոյություն կունենա որպես պետություն։ Չէ՞ որ մեզ համոզում-պարտադրում են գաղութաբնակի հատուկ մենթալիտետով ապրել ու գործել։ Դարձյալ կպնդեք, թե «աշխարհի փողերը» տարիներով հոսել են Իսրայել։ Ինչ է, մեզ մոտ չե՞ն հոսել։ Այն էլ ինչքան։ Ուղղակի Իսրայելի հիմնադիրները եւ նրանց հետեւորդները երկրի կայացման համար ստացած միլիարդները չեն կերել եւ անմնացորդ նվիրումով երկիր են սարքել, դարավոր երազ են իրականացրել։ Իսկ սփյուռքահայերն այսօր այլեւս վարանում են ոչ միայն օգնություն բերել, այլեւ ներդրումներ անել։ Վաղն էլ երեւի դադարեն ընդհանրապես Հայաստան գալ։ Վստահություն չկա, հավատ չկա, երազ չկա։ Միակ մնացած բանը ցեղասպանության միջազգային ճանաչման մարմաջն է։ Բայց ըստ վերջին լուրերի` պատրաստվում ենք պաշտոնապես սա էլ դեն գցել, որպեսզի անկաշկանդ նետվենք ու լխճվենք ռուս-թուրքական հերթական գրկախառնության մեջ։ Ու երբ որ Հայաստանը վերջնականապես կդադարի գոյություն ունենալուց, կտեսնեք, թե ինչպես այդ ճանաչումը համատարած կդառնա։ Ախր չենք կարողանում հասկանալ ու տարբերակել, որ հրեաների դեպքում հոլոքոստը ճանաչեցին, նոր հող տվեցին ու պետություն հռչակեցին, իսկ մեր երկրորդ անկախ հանրապետությունը կրկին անգամ ծնվեց առանց այդ ճանաչման։ Ուրեմն մեծ քաղաքականության հաշվարկներում ինչ-որ բան ուրիշ կերպ է... Բայց դա չի նշանակում, որ ցեղասպանության ճանաչումը պետք է ջնջել որպես քաղաքական խնդիր, բայց ոչ էլ նշանակում է, որ այն պետք է լինի համահայկական, ազգաստեղծ, միավորիչ գաղափար եւ պետության կայացման առաջին անհրաժեշտ պայման։ Մենք ամեն ինչ հակառակն ենք անում։ Իսկ գիտե՞ք, թե Իսրայելում բնիկ հրեաները ընդամենը քանի հոգի են, եւ թե բնակչության 20%-ն էլ ռուսախոս է։ Կարեւոր չէ, նրանք ազգ են կերտում, հող բնակեցնում, երկիր շենացնում եւ աշխարհի տարբեր ռասայական, գունային, քաղաքակրթական, աշխարհագրական ու եսիմ էլ ինչական տարբերություններով անհատներին միավորում են ավելի մեծ գաղափարների շուրջ, քան հոլոքոստն է։ Իսրայելի տարածքը Հայաստանի տարածքից փոքր է։ Իսրայելը Հայաստանից ավելի շատ է շրջապատված թշնամիներով։ Այնտեղ հինգ ճակատ կա եւ միայն մի ափ, բայց «Բեն-Գուրիոնը» աշխարհի ամենահզոր օդակայաններից մեկն է։ 4. Դեպի Սուրբ քաղաք Տաքսին մեզ սպասում էր օդակայանի ելքի մոտ։ Բարի ու ժպտադեմ վարորդը չէր զլանում գիդի դեր կատարել, մինչ մեքենան սլանում էր դեպի Երուսաղեմ հարթ, կոկիկ ու հարմարավետ մայրուղով։ «Արեւելյան աշխարհի ծանր շնչի» կարծրատիպերը հերթով հալում էին մեր աչքերում ու մտքում։ «Իսրայելն այսօր ամենաապահով երկիրն է»,- կես-կատակ, կես-լուրջ ասում էր վարորդը, բայց ավելի շատ` ճիշտ էր ասում։ Դե, իհարկե, ունենալով անկաշառ, չեզոք ոստիկանական համակարգ, երկսեռ, պրոֆեսիոնալ սպառազինված բանակ եւ Մոսսադի նման հզոր անվտանգության ծառայություն, որոնք ուժերը կենտրոնացնում են ոչ թե ներսում ժողովրդի թշնամիներ որսալու, այլ արտաքին վտանգները կանխելու վրա, ինչո՞ւ պիտի Իսրայելը ամենաապահով երկիրը չլինի։ Մենակ չասեք` նրանց թիկունքին ԱՄՆ է կանգնած։ Էհ, մեր թիկունքին էլ ոնց որ թե Ռուսաստանն է կանգնած, թե՞ այդպես չէ։ Ցանկացած տերություն, հատկապես` գերտերություն, առաջին հերթին իր պետական ազգային շահերի պաշտպանությունն է հետապնդում։ Ուրեմն ինչ-որ տեղ Իսրայելի ու ԱՄՆ-ի շահերը համընկել են։ Իսկ մենք մեր շահերը ոչ թե համընկեցնում, այլ թույլտվություն խնդրելով հարմարացնում, փեշքեշ ենք անում Ռուսաստանի շահերին` «Ժիռաֆ բալշոյ, յամու վիդնեյ» խոր իմաստությամբ։ Իսկ Ռուսաստանն էլ առիթը բաց չի թողնում ու չի թողնելու առաջին անհրաժեշտության դեպքում մեզ հանձնելու, եթե դիմացը լավ տոկոս տան։ Ահա երեւացին Երուսաղեմի լույսերը։ «Բրուխի հաբայիմ»` «Մեծ Բարի գալուստ»-ի ցուցանակը դիմավորեց մեզ, եւ նորակառույց Երուսաղեմը մեքենան առավ իր փողոցների եռուզեռի մեջ։ Այ քեզ զարմանալի քաղաք։ Մեր պատկերացրած ու ճանաչած ոչ մի ոճի չէր ենթարկվում։ Ե՛ւ միջերկրածովյան էր, ե՛ւ արեւմտաեվրոպական, ե՛ւ արեւելաեվրոպական, ե՛ւ միջինարեւելյան, ե՛ւ ամերիկյան, բայց դրանցից ոչ մեկն էլ չէր զատվում։ Բոլոր օտարական շունչերը ձուլվել էին մի յուրօրինակ ներդաշնակ շնչառության մեջ։ Նրանք էլ էին փորձ արել մոդեռն ճարտարապետական հորինվածքներ ստանալ սողոմոնյան-բաբելոնյան շրջանի կառույցների ազդեցությամբ եւ հատկապես հերովդեսյան Տաճարի ոգով, բայց նրանց մոտ դա լավ էր ստացվել, կենդանի էր, բնական, թարմ։ Հնի ու նորի ձուլվածքը արհեստականության ոչ մի նշույլ չէր կրում, նեոթամանյանական մեր կառույցների պես չէր զռում մեռելածինությամբ ու ժամանակավրեպությամբ։ Պետք էր շտապել` Հին Երուսաղեմում գտնվող Սբ. Հակոբյանց վանքի դուռը փակվում է ժամը տասին, թե չէ, ինչպես ժամանակին ուշացած ուխտավորները Երուսաղեմի փակ դռների առաջ, ստիպված գիշերելու ենք «էքստրա-մյուրոս»` պարսպապատից դուրս, մտածեցինք մենք։ Հին քաղաքի պարիսպների վրա ծածանվում էին Երուսաղեմի դրոշները։ Այ քեզ զարմանք` մի ակնթարթ մտքներովս անցավ, թե վրացիները գրավել են քաղաքը կամ էլ հակառակը։ Նույն դրոշն էր` սպիտակ ֆոնի վրա կենտրոնական կարմիր խաչ եւ չորս անկյուններում փոքր կարմիր խաչեր, միայն աննշան ոճական տարբերությամբ։ Երուսաղեմը որդեգրել է խաչակիրների դրոշը։ Բայց վրացիները կարծես թե խաչակրաց արշավանքներին մասնակցած թագավորներ չեն ունեցել` ի տարբերություն հայերի։ Դե, մենք երեւի վրացական պատմությունը վատ գիտենք` եզրակացրինք։ Հենց այդ պահին հսկա ձի հեծած մի ոստիկան հայտնվեց մեքենայի դիմաց` միջնադարյան պարսպի ֆոնի վրա։ Դարերը հետ եկան։ Տաքսին մեզ Վանք հասցրեց տասին ուղիղ հինգ պակաս։ Վանքի դուռը մի այլ «սիմֆոնիա էր»։ Ձուլված երեւի թե տասնհինգ կամ տասնվեցերորդ դարերում եւ երեսապատված մազութի հաստ շերտով` այդ սեւ դուռը նույնիսկ տանկն էլ չէր կարող վնասել։ Մենք արագորեն ներս մտանք, դուռը փակվեց, եւ հայտնվեցինք միջնադարյան լռության ու քարե խորհրդավորության թագավորությունում։ Հազիվ էինք տեղավորվել մեզ հատկացված սենյակում, երբ դրսից ահավոր դրմդմբոց լսվեց. մոտ մի երեք հարյուր մետր հեռավորության վրա, որտեղ հրեական թաղամասն էր, հրավառություն էր։ Հարեւաններից իմացանք, որ մենք տեղ էինք հասել Երուսաղեմի ազատագրման 40-ամյակի օրը։ Մայիսի 29-ն էր։ Հ.Գ. Ինձ պես հայոց լեզվի մաքրության համար մտահոգ սիրելի ընթերցողներին տեղեկացնեմ, որ «հաջի» եւ «մահտեսի» («մուքքադասի») բառերը նույն` արաբական ծագումն ունեն եւ նույն` Երուսաղեմ ուխտագնացության նշանակությունը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՋրանցքից դուրս է բերվել չպարզված քաղաքացու դի
Նոր ցիկլոն և անձրևներ. Սուրենյանը եղանակային նորություն է հայտնել
Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ
Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան
Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար
Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը
Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են
Վանաձորում ավտոմեքենա է այրվել
Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան
«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ
Ծաղկաձորում կվադրոցիկլի ինքնավթարի հետևանքով մահացած աղջիկները շրջանավարտներ չեն. ՆԳՆ ոստիկանություն
Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն ակտիվացել է. 2 մլրդ դրամ արդեն վերադարձվել է. տեսանյութ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան
Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է
Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը
Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի
Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն
Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան
14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային
Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը
2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ
Երեխայի դին հայտնաբերվել է 10։40-ին, դուրս բերվել՝ 11։11-ին. քանի փրկարար և ոստիկան է ներգրավվել որոնմանը
Զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարան
Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. զոհեր և վիրավորներ կան
Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին
Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան
2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 24-ին
Հայաստան կժամանի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն
Քննիչները ժամանել են այն վայր, որտեղ հայտնաբերվել է 2-ամյա Տիգրանի դին
ՔԿ շենքից գողացված 590 հազար դոլարի մեծ մասը հայտնաբերվել է. մանրամասներ
Հայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի դին
Ֆիլիպինների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը
Նապոլին՝ Իտալիայի քառակի չեմպիոն
Զանգակատուն գյուղում մեքենաներ են բախվել. «ՎԱԶ 2106»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է
Տավուշի սահմանազատված ոչ մի հատվածում սահմանային միջադեպեր չեն գրանցվել. մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT