Երևան
12 °C
Եղավ այն, ինչ պետք է տեղի ունենար և այն, ինչ կանխատեսել և ասել էի իմ ընկերներին։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Գրառմամբ նա նաև մի քանի եզրահանգումներ է առանձնացրել և որոշ հորդորներ տվել:
Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Շատերը, թերևս, հասկացան, որ կուսակցությունների նման մեծաթիվ մասնակցությունը, առավել ևս՝ առանց գաղափարական և կազմակերպչական թիմի, հաջողել չի կարող: Եվ հենց դա էր պատճառը, որ ընդամենը երեք քաղաքական ուժ հաղթահարեցին խորհրդարան մուտք գործելու անցողիկ շեմը, և ընդամենը մի քանիսը հավաքեցին 1% և քիչ ավելի ձայն, ինչը և ենթադրում է՝ ժամանակակից աշխարհի քաղաքական մշակույթին համապատասխան ձեռնամուխ լինել կուսակցությունների խոշորացման իրավական գործընթացին, ոչ միայն նրա համար, որ 3 մլն բնակչություն ունեցող երկրի համար աննորմալ երևույթ է 100-ից ավելի կուսակցությունների գոյությունը, այլ նաև Հայաստանի զարգացումը պահանջում է քաղաքական դաշտի ինստիտուցիոնալիզացիա և զարգացում։ Ինչևիցե, անելիքները չափազանց շատ են, սակայն ես այս պահին օրվա խորհրդով անհրաժեշտ եմ համարում կատարել մի քանի եզրահանգումներ և հղել մի քանի հորդորներ։
ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ
1. Ժողովուրդը Հայաստանում մերժեց փողը և ընտրակաշառքը։
2. Ժողովուրդը Հայաստանում մերժեց ընտրական ճնշումներով քվեներ տալու արատավոր պրակտիկան։
3. Հայաստանում ամրապնդվեց ազատ խոսքը, ազատ տնտեսությունը, ազատ ապրելու, ազատ խոսելու, ազատ գործելու և արարելու չափազանց կարևոր քաղաքական իրավունքն ու հնարավորությունը։
4. Հայաստանում այլևս անշրջելի դարձավ ժողովրդի քվեով, առանց փողի և պարտադրանքի իշխանություն ձևավորելու կարևորագույն քաղաքական իրավունքը։
5. Շնորհավորելով և՛ ՔՊ-ին, և՛ «Հայաստան դաշինք»-ին, պետք է արձանագրենք, որ, ի վերջո, Հայաստանում հաղթեցին ոչ թե տեղական բդեշխը, փողը և թաղային հեղինակությունը, այլ քաղաքացու քվեն և երկրի զարգացման նրա տեսլականը, և, ըստ որում, անկախ նրանից՝ ինչքանով և ինչպես է այդ քվեի տերը գիտակցում մեր երկրի առաջ ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները։ Դա արդեն առանձին խոսակցության նյութ է, քանզի պետության և հասարակության խնդիրն է շարունակական բարեփոխումներով երաշխավորել հասարակության իրավագիտակցության բարձրացման և ինքնակրթության անհրաժեշտ արդյունքներ ապահովելու համար։
ՀՈՐԴՈՐՆԵՐ
1. Հետևողական քայլեր ձեռնարկել համազգային համերաշխության մթնոլորտ ձևավորելու, ատելության և անհանդուրժողականության խոսքը կասեցնելու, ազգը սևի և սպիտակի բաժանելու արատավոր պրակտիկան:
2. Հայրենիքի համար կարևորագույն որոշումներ կայացնելիս պատշաճ իրազեկել ժողովրդին, ոչ թե որոշումից հետո պոստֆակտում, այլ տվյալ որոշումը կայացնելուց առաջ, իհարկե, հաշվառելով նաև պահանջվող խորհրդապահության սկզբունքները։
3. Անխուսափելի հանդիսացող սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան իրականացնել ոչ թե հաճախ ընդունված տղայական, սին և մակերեսային մոտեցումներով, այլ պատշաճ պրոֆեսիոնալ մակարդակով, որից մեր հայրենիքը և ժողովուրդը կարող են շահել, այլ ոչ թե շարունակաբար տուժել՝ պարբերաբար առաջացնելով նեգատիվ սպասումներ և շարունակական վտանգներ։
4. Բոլոր ուղղություններով իրականացնել հստակ, համալիր, արդյունքին միտված բարեփոխումներ երկրի անվտանգության ապահովման, պրոֆեսիոնալ բանակի ձևավորման, զինված ուժերի բարեփոխման, զոհված և վիրավոր մեր հայրենակիցներին օրենքի ուժով պետական աջակցության ապահովման, սահմանային ենթակառուցվածքների համալիր արդիականացման ուղղությամբ բարեփոխումներ ապահովելու համար անվտանգային միջավայրի կտրուկ բարելավման և երկրի անվտանգության ապահովումը երաշխավորող համապատասխան ենթակառուցվածքների անխափան և արդյունավետ գործունեությունը։
5. Իրականացնել տնտեսության հետևողական ազատականացման և դիվերսիֆիկացման շարունակական ջանքեր՝ զուգահեռաբար երաշխավորելով պետական մարմինների բովանդակային և հետևողական բարեփոխումները երաշխավորելու համար դրանց կողմից պրոֆեսիոնալ և անխափան գործունեությունը։
Քանի որ անելիքները և լուծման կարոտ խնդիրները բազմաթիվ են, ես կշարունակեմ փորձագիտական մակարդակով մերթընդմերթ տեղեկացնել իմ մոտեցումները, հնարավորինս օբյեկտիվ և առանց որևէ ակնկալիքի օգնել և օժանդակել անկեղծ ձգտումով։ Առողջ եղեք»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT