Երևան
12 °C
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, այսօր քննվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանին կալանավորելու միջնորդությունը:
Չարչյանը, հիշեցնենք, մեղադրվում է ընտրություններին հարկադրելու համար:
Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ մեղադրանքը իր համար անհասկանալի է:
«Ինձ առաջադրված է մեղադրանք, որը ինձ համար բացարձակ անհասկանալի է, ըստ իս՝ այդ մեղադրանքի մեջ որևէ հանցակազմ չկա, և այն կրում է խիստ քաղաքական բնույթ, քաղաքական տեռոր է»,- ասաց Չարչյանը:
Վերջինս նշեց, որ հավատում է արդարադատությանը ու համոզված է, որ դատարանը ճիշտ որոշում կկայացնի. «Նախաքննական մարմնի հիմնավորումը, որ կարող է ես խոչընդոտեմ քննությանը, բացարձակ դատարկություն է, խայտառակություն է, որ ես կարող եմ խուսափել։ Ինձ ճանաչողները գիտեն, որ երբեք չեմ խուսափել որևէ բարդությունից, երբեք որևէ դժվարության առաջ չեմ ընկրկել և միշտ եղել եմ առաջադիր ավանգարդ արդարության, բժշկության և այլ հարցերում»,- ասաց Չարչյանը։
Դիտարկմանը, որ նա ձայնագրության մեջ հորդորում և պարտադրում է իր աշխատակիցներին մասնակցել ընտրություններին, Չարչյանը պարզաբանեց․ «Որևէ պարտադրանք և հարկադրանք չի եղել, ես կարող եմ խնդրել, դա պարտադրանք չէ, այ եթե ես հորդորելուց հետո որոշակի միջոցներով ստիպեմ որևէ բան անել, այ դա պարտադրանք կլինի»,- ասաց Չարչյանը։
Նկատառմանը, որ ձայնագրության մեջ ասվում է, թե կոշտ վերաբերմունք կցուցաբերի այն աշխատակիցների նկատմամբ, որոնք չեն գնա ընտրության, Արմեն Չարչյանը նշեց. «Դատարանի շենքի դիմաց հիմա «Իզմիրլյանի» ժողովուրդն է: Իրենք դիմել են ինձ հոր, մոր, իրենց կատարել վիրահատություն կամ հետազոտություն անցկացնել, դրա համար գումար չեն ունեցել, սկսած ամենաապահով մայրապետից՝ մինչև փոխտնօրեններ, բոլորի խնդրանքը ես հարգել եմ: Նրանք բոլորը հիվանդանոցի հաշվին անվճար բուժում են ստացել: Ես հարգել եմ իրենց, իրենք, եթե ինձ չհարգեն, հաջորդ անգամ, եթե մեկը մի բան խնդրի, ես այդ խնդրանքը կոշտ ձևով չեմ կատարի՝ օրենքի սահմաններում»:
Չարչյանի փաստաբան Արամ Վարդևանյանն էլ հավելեց, որ պատգամավորի թեկնածուն մինչև օրս գտնվում է արձակուրդում։
«Մի իրավական կարգավիճակ է, որ մարդը գտնվում է արձակուրդում, մեկ այլ կարգավիճակ է, երբ գտնվում է աշխատանքի մեջ, որը էական նշանակություն ունի։ Ավելին՝ պրոֆեսորը մինչև ամսի 24-ն է գտնվելու արձակուրդում»։
Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը աշխատակիցների հետ հանդիպմանը սպառնալիքներ էր հնչեցրել՝ պարտադրելով մասնակցել ընտրություններին։ Չարչյանը նշել էր, որ ինքը «Հայաստան» դաշինքի թեկնածու է, եւ եթե որեւէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա նա կիմանա այդ մասին։ Ձայնագրության տարածումից հետո ՀՔԾ-ից հայտնեցին, որ դրա վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետով: Չարչյանը մեղադրվում է ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀրշեջ-փրկարարական խմբեր Գյումրու քաղաքապետարանում. ինչ ահազանգ է ստացվել. լուսանկարներ, տեսանյութ
Վիտալի Բալասանյանը «կապիկություն» է անում, ռուսները խաբեցին, էլի թավալվում են ոտքերի տակ. Մելքոնյան. տեսանյութ
Մարտուն Գրիգորյանի հոր և որդու գործի նախաքննությունն ավարտվել է, այն կուղարկվի դատարան. Արթուր Նահապետյան
Իմպիչմենտի գործընթացը ևս մեկ անգամ կամրապնդի վարչապետի դիրքերը. Ստեփանյան. տեսանյութ
Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը. նա և փաստաբանը կրկին բողոք են ներկայացրել
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Գնա՞լ Մայիսի 9-ին Մոսկվա, թե՞ ոչ. կրեմլյան շքերթին մասնակցելու և չմասնակցելու մարտահրավերները. տեսանյութ
Օտարերկրացուց սինթետիկ թմրամիջոց ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել է․ նոր բացահայտում
Սովետական անսարք տիեզերանավը կարող է ընկնել Թուրքիայի վրա
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Տավուշի և Շիրակի մարզերում. ժամանակացույց
Իմ սիրտ. Անդրեն դստեր հետ տեսանյութ է հրապարակել
Քրեական հեղինակություն Կանևսկոյին և նրա հետ գտնված անձանց ոստիկանները փողոցից տեղափոխել են գլխավոր վարչություն
Մասուդ Փեզեշքիանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև
Լևոն Տեր-Պետրոսյանը վիրահատության է ենթարկվել
ԲՏԱ նախարարությունն առաջին անգամ «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարով մասնակցել է Աթենքի պաշտպանական ցուցահանդեսին
Պուտինն ու Նեթանյահուն տարածաշրջանային արդիական հարցեր են քննարկել
Սուրեն Պապիկյանը Հունաստանում մասնակցել է «DEFEA-2025» միջազգային պաշտպանական ցուցահանդեսի բացմանը
Ազգային փոքրամասնություններով համայնքները լրացուցիչ ուժ են տալիս մեր պետությանը. Արայիկ Հարությունյան
ՌԴ քաղաքացին ռուսական զորամասի «ՈւԱԶ»-ով Գյումրի-Ոսկեհասկ ճանապարհին հետիոտնին վրաերթի է ենթարկել
Երևան-Երասխ ճանապարհին 4 մեքենա է բախվել. տուժածները հոսպիտալացվել են
Վրաստանի հետ հարաբերությունների խորացումը ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից է. Պապոյան
Ֆրիդրիխ Մերցը՝ Գերմանիայի կանցլեր. քվեարկության երկրորդ փուլն ավարտվել է
19 և 16 տարի ժամկետով ազատազրկում սպանություններ կատարած 2 անձի նկատմամբ. կայացվել է մեղադրական վերդիկտ
Կարեն Սեդրակյանի լիազորությունները համարվում են դադարած. արձանագրություն
ԱՍՀ նախարարն այցելել է մտավոր խնդիրներ ունեցող անձանց ծառայություններ մատուցող «Երջանկության ճանապարհ» ՀԿ
Վարչապետը ծանոթացել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ի արդիականացման աշխատանքներին. տեսանյութ
Ագրոտեխնոլոգիայի խմբակի աշակերտները մասնակցում են գործնական դասընթացին ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղում. «Իմ քայլը»
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել
Առաջին կադրերը Հայաստանի ներկայացուցիչ Պարգի եվրատեսիլյան փորձից. լուսանկարներ
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը կալանավորվել է
Անտառտնտեսության տնօրենի և անտառապետների կաշառքի գործի նախաքննությունն ավարտվել է
Մհեր Գրիգորյանն ընդունել է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՀԸԳՀ իրագործման ընթացքը. Նիկոլ Փաշինյանը հանձնարարականներ է տվել
Էթիկան և դուք իրարից այնքան հեռու եք, որքան Գառնիկ Դանիելյանն ու Մոնիկա Բելուչին. ինչո՞ւ է ՔՊ-ն դեմ քվեարկել
Շիրակի մարզպետարանի կրթության վարչության նախկին պետ Հրայր Կարապետյանը դատապարտվել է ազատազրկման
Gallup-ը համոզում է, որ Քոչարյանի վարկանիշը բարձրացել է, իսկ Gallup-ի վարկանիշից ի՞նչ կա. Չախոյան
Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին
Սա վտանգավոր նախադեպ է և բացահայտ անհարգալից վերաբերմունք տեղահանված անձանց հանդեպ. ԼՂ փախստականների միություն
Շուրջ 15 կգ թմրամիջոց Իրանից մաքսանենգությամբ տեղափոխվել է Հայաստան. 4 անձ կալանավորվել է
«Ռուսական համայնքի» ուժայինները ներխուժել են Լենինգրադի բնակարաններից մեկը․ ՀՀ քաղաքացի է մահացել. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT