Օձունի գյուղապետը հաստատում է, Լոռու մարզպետը՝ հերքում. ինչ է կատարվել մարզպետի աշխատասենյակում

Նախօրեին տեղեկություններ տարածվեցին, որ Լոռու մարզպետի աշխատասենյակում մարզպետ Արամ Խաչատրյանի կողմից ծեծի է ենթարկվել Օձուն խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը: Ըստ տեղեկությունների՝ մարզպետը կանչել է համայնքապետին և ներկայացրել հրաժարականի դիմում գրելու անօրինական պահանջ, որից հետո պահանջը չկատարելու համար մարզպետարանի շենքում 7-8 մարդու ներկայությամբ նրան ծեծի ենթարկել:

ՀԺ-ն կապ հաստատեց Արսեն Տիտանյանի հետ, որը, սակայն, այդ պահին բուժզննում էր անցնում. «Ես հիվանդանոցում եմ, տեղս այդքան էլ հարմար չէ, խնդրում եմ ավելի ուշ զանգահարեք»,- ասաց համայնքի ղեկավարը՝ նշելով միայն, որ վերահաստատում է՝ ծեծ ու բռնություն իր նկատմամբ իսկապես եղել է: 

Օձունի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Հարություն Գալստյանը մեր զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց, ասաց՝ մարզպետը Տիտանյանից պահանջել է հրաժարականի դիմում գրել: Նա մերժել է, ինչից հետո ֆիզիկական բռնության է ենթարկվել:

Նա պատմեց, որ երեկ՝ հունիսի 22-ին, Տիտանյանը հրավիրվել էր մարզպետարան: Քանի որ ինքն էլ մարզպետարանի տարբեր բաժիններում գործեր ուներ, միասին են գնացել: Մոտ 40 րոպե անց երկրորդ հարկից, որտեղ մարզպետի աշխատասենյակն է, բարձր ձայներ են լսվել: Երբ շտապել է վերեւ, տեսել է, որ Արսեն Տիտանյանն արդեն իջնում է: «Ասաց՝ մարզպետն է իր վրա հարձակվել»,- հետո պարզածը ներկայացրեց Հարություն Գալստյանը: Թե ինչպես է արտահայտվել այդ «հարձակումը», նա մանրամասնել չկարողացավ: Ասաց, որ գյուղապետն այնպիսի վիճակում էր, որ միայն կցկտուր տեղեկություններ է կարողացել փոխանցել: Ասել է, սակայն, որ հետո մարզպետի տեղակալներն են միացել, մարզպետարանի պաշտոնյաներից մեկը հարվածել է իրեն, թե ով, չի հիշում:

«Ինչպես հասկացա, իրավիճակը փրկել է Վանաձորի քաղաքապետը»,- ասաց Գալստյանը: Ըստ նրա՝ քանի որ Վանաձորի քաղաքապետը նույնպես մարզպետարանի ընդունարանում է եղել, ենթադրում է, որ տարբեր ժամերի հրավիրված են եղել տարբեր համայնքների ղեկավարներ:

Օձուն համայնքի ղեկավարին հրաժարականի պահանջ ներկայացվելու բացատրություն-պատճառաբանությունը եւս համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարին հստակ հայտնի չէ:

«Պատճառը երեւի թե իրենց կուսակցությանը չանդամակցելն է»,- ենթադրեց նա: Վստահեցրեց, որ հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններին նախորդող ժամանակահատվածում համայնքի ղեկավարի կողմից բնակիչներին ուղղորդելու, նրանց ազատ կամարտահայտման վրա բռնանալու խնդիր չի եղել: Որպես ապացույց՝ Հարություն Գալստյանը ասաց, որ ինքը «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ է, նրանց կողմից ներկայացված է եղել ընտրական հանձնաժողովի կազմում, կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին գյուղում ինքն է դիմավորել քարոզարշավի ժամանակ, բայց որեւէ ճնշման չի ենթարկվել:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, սակայն, ամբողջությամբ հերքում է տարածված տեղեկությունները՝ դրանք որակելով սուտ. «Հանդիպել ենք Օձունի համայնքապետի հետ, նաեւ Վանաձորի քաղաքապետի հետ, բայց այն, ինչ գրում են, իրականությանը չի համապատասխանում»,- մեր զրույցում ասաց մարզպետը: Հարցին՝ հրաժարական չե՞ք պահանջել, ասաց. «Ոչ, ծեծկռտուք ու վիճաբանություն էլ չի եղել»:

Ըստ տեղեկությունների՝ մարզպետը հանդիպման է կանչել, ապա նաեւ հրաժարականի դիմումներ պահանջել Նոր Խաչակապ եւ Ղուրսալի համայնքների ղեկավարներից. «Ես ոչ մեկից ոչ մի բան չեմ պահանջել, ո՛չ հրաժարական, ո՛չ բան… սուտ տեղեկություններ են»: Տեղեկությունը մեր զրույցում հերքեցին նաեւ համայնքի ղեկավարները:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն էլ մեր զրույցում հաստատեց՝ նախօրեին ինքը եւս հանդիպել է Լոռու մարզպետի հետ, սակայն որեւէ վիճաբանություն, որեւէ խոսակցություն իր հետ չի եղել. «Ինձ հետ կապված որեւէ խոսակցություն, որեւէ խնդիր չկա: Ես կարող եմ օր ու մեջ հանդիպելԻմ հրաժարականը ոչ մեկը նախ չի կարա պահանջի, եւ հետո, նման խոսակցություն, անգամ ակնարկ չի եղել»,- ասաց Վանաձորի քաղաքապետը՝ նշելով, սակայն, որ մարզպետի եւ Օձունի համայնքապետի միջեւ տեղի ունեցած վիճաբանությանը ինքը ներկա չի եղել, չի տեսել. «Ես ներկա չեմ եղել բուն վիճաբանությանը»:

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը ՀԺ-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով):

Հիշյալ միջադեպին այսօր Գյումրիում անդրադարձավ նաև ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ միջադեպի մասին տեղյակ է, սակայն մանրամասներին չի տիրապետում: Ըստ Ավինյանի՝ Հայաստանի իշխանությունները երբեք չեն խրախուսել և չեն խրախուսելու իրենց քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ բռնությունները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10569 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին