Արթուր Վանեցյանն անդրադարձավ իր «Крым наш» և «Я чекист» արտահայտություններին

23/06/2021 schedule14:19

«Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր մամուլի ասուլիսում պատասխանելով լրագրողների հարցերին, պարզաբանեց, թե ինչու է ասել «Крым наш»։ 

««Крым наш» ասելով`եթե բառացիորեն եք թարգմանում, ստացվում է, որ Ղրիմը հայկական է։ Կարո՞ղ է ես նման բան ասեի։ Իհարկե`ոչ։ Ի՞նչ եմ ես ասել։ Դա եղել է մի պատասխան, որն ունի շարունակություն։ Շարունակությունը հետևյալն է`ժողովուրդների ինքնորոշման իրավունքը անքակտելի է, և ես զուգահեռներ եմ անցկացրել արցախյան հակամարտության հարցի հետ։ Ասել եմ, եթե Ղրիմի բնակչության 95 տոկոսից ավելին իր ազատ կամարտահայտության միջոցով ցանկություն է հայտնել միանալու Ռուսաստանի Դաշնությանը, ապա այդ իրավունքը պետք է հարգվի և առաջին հերթին պետք է հարգվի նաև ՀՀ–ի ու հայ ժողովրդի կողմից, որովհետև մենք ունենք Արցախյան հակամարտության հարց, որտեղ անկյունաքարային է ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: Կա՞ ՀՀ-ում մի հայ, ով համաձայն չէ այդ պնդման հետ»,– ասաց Վանեցյանը։

Նույն հարցազրույցում Վանեցյանը նաև հայտարարել էր «Я кадровый чекист», նշելով, որ ավարտել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ակադեմիան:

Մեկնաբանելով իր այս արտահայտությունը`Վանեցյանն այսօր ասաց, որ «кадровый чекист»–ը ԱԱԾ աշխատակիցների խոսակցական ժարգոնային արտահայտություն է:

«Ես առիթ ունեցել եմ դեռևս ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ պատասխանել հասարակական կազմակերպություններից մեկին և ասել եմ, որ Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ն իրեն չի համարում նախկին КГБ-ի իրավահաջորդը: Այդ էջը մեզ համար փակ է:  Այն ժամանակ այդ հայտարարությունն էլ էր աղմուկ բարձրացրել, և որոշ շրջանակների մեջ, այդ թվում՝ քաղհասարակության, առաջացել էր զարմանք, թե ինպես է Վանեցյանը, որը իրենց պատկերացմամբ «кадровый чекист» էր, նման հայտարարություն արեց: Ես կարծում եմ, որ ՀՀ-ի ԱԱԾ-ն բացառապես պետք է ծառայի ՀՀ-ի շահերի համար: Անկախ նրանից ՌԴ-ն մեր դաշնակիցն է, թե՝ ոչ, անկախ նրանից, թե մի շարք երկնրներ ինչ հարաբերություններ ունեն մեզ հետ»,-եզրափակեց Վանեցյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3746 դիտում

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի

Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ

Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել

105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ

ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում

Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել

Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է