Մինչ աշխարհը պայքարում էր համավարակի դեմ, Արցախում երեխաները թաքնվում էին ապաստարաններում. Հայրապետյանի ելույթը ԵԽԽՎ-ում

23/06/2021 schedule14:58

«Մինչ աշխարհը պայքարում էր համավարակի դեմ, Արցախում երեխաները թաքնվում էին ապաստարաններում:

Նրանցից մեկը՝ 8-ամյա Մերին նշում է. «Բախտներս բերեց, որ կիրակի էր, թե չէ որ գնայինք դպրոց, շատ վատ կլիներ..., քանի որ եթե դպրոց գնացած լինեինք, դժվար թե կենդանի մնայինք»»:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իր ելույթը այսպես է սկսել ՀՀ պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը՝ խոսելով պատերազմի հետևանքով երեխաների վտանգված իրավունքների ու կործանված կյանքերի մասին:

Ելույթը ներկայացնում ենք ստորև.

«Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով, որն ակնհայտ աջակցություն էր ստացել Թուրքիայի կողմից, բազմաթիվ վիրավորներ բժշկական օգնության կարիք ունեին, ինչի հետևանքով Հայաստանի և Արցախի առողջապահական համակարգերը հայտնվեցին աննախադեպ ճնշման տակ: Սա հարկադրեց COVID–19-ի բուժման հարցով մասնագիտացված կենտրոններին վերափոխվել և հարմարվել նոր իրավիճակին: 150000 բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղում, մինչև Ադրբեջանի հարձակումը, կովիդով 300 հիվանդ էր բուժում ստանում, սակայն բազմաթիվ ավերածությունների և տեղահանության հետևանքով անհնար դարձավ հետագայում վիճակագրություն ունենալ համավարակի վերաբերյալ: Բացի այդ, բազմաթիվ մարդկանց առկայությունն ապաստարաններում համավարակի տարածումը դարձրեց անկառավարելի:
Ժնևի կոնվենցիաներին կից Արձանագրություն 1-ի 77-րդ արձանագրության համաձայն՝ «Երեխաներն օգտվում են հատուկ հարգանքից, և ապահովվում է նրանց պաշտպանությունը ամեն կարգի անվայելուչ ոտնձգություններից...», սակայն դա ընդհանրապես կիրառություն չունեցավ Արցախում տեղի ունեցած 44-օրյա պատերազմի ժամանակ: Պատերազմի հետևանքով երեխաները տուժել են ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես: Նրանցից շատերը կորցրել են իրենց ծնողներին, իրենց տունը, նորմալ կյանքը և հարկադրված էին նայել մահվան աչքերին: Ներկայացնեմ մի կարճ վիճակագրություն՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում 71 դպրոց և 14 մանկապարտեզ ավերվել են: Համավարակով ուղեկցվող ագրեսիայի հետևանքով, ավելի քան 8000 աշակերտ զրկվել է կրթություն ստանալու իրավունքից: Այսպիսով, համավարակով ուղեկցվող ագրեսիան կործանել է Արցախում և Հայաստանում ապրող բազմաթիվ երեխաների կյանքեր՝ ստեղծելով բազմաթիվ առողջական և հոգեբանական խնդիրներ ամբողջ կյանքի համար: Շնորհակալ եմ կարևոր զեկույցի համար, ես անհրաժեշտ համարեցի, որ ևս մեկ անգամ բոլորս ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ մինչ միջազգային ամբողջ հանրությունը կոչ էր անում պայքարել համավարակի դեմ, Արցախում մարդիկ հարկադրված էին պայքարել ադրբեջանական ագրեսիայի դեմ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1320 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին