Երևան
12 °C
Կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան շենքը ենթարկվել է անօրինական զավթումների։
Այս մասին ֆեյսբուքի էջում հաղորդագրություն է տարածել Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունը․
«Դեռևս չէինք հասցրել վերջնական իրավական ընթացք տալ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան շենքի՝ Արամի փողոցի հատվածում կառուցվող ռեստորանի տերերի կողմից Կինոյի տան ներքին բակի անօրինական զավթման գործին, հունիսի 12-ի երեկոյան Խանջյան և Արամի փողոցների անկյունում գտնվող սրճարանի տերերը, սկսեցին քանդել Կինոյի տան գլխավոր մուտքի աստիճանավանդակին կից թեքահարթակը:
Ավելի քան 7,5 մետր երկարությամբ և 1,2 մետր լայնությամբ՝ հաշմանդամների և բնակչության այլ սակավաշարժուն խմբերի համար կառուցված և քաղաքաշինական բոլոր նորմերին համապատասխանող թեքահարթակը ամբողջովին վերացվել է, որի փոխարեն լրացուցիչ մուտք է բացվել սրճարանի համար, իսկ թեքահարթակի տեղում կառուցվել են դեպի սրճարան տանող աստիճաններ:
Թեպետ մեր ահազանգին օպերատիվորեն արձագանքեցին ինչպես Երևանի քաղաքապետարանի, Կենտրոն համայնքի ղեկավարի աշխատակազմի, Կենտրոնի ոստիկանության համապատասխան ծառայությունները, իրականացվեցին համապատասխան գործողություններ, սակայն սրճարանատերերը՝ օգտվելով քարոզարշավի օրերից, ոչ միայն ցինիկաբար շարունակեցին ապօրինի շինարարական աշխատանքները՝ խաթարելով այդ հատվածի ճարտարապետական տեսքը և միջավայրը, այլև վնասեցին Կինեմատոգրաֆիստների միությանը պատկանող գույքը՝ նյութական և բարոյական մեծ վնասներ հասցնելով միությանը:
Արհամարհելով թե քաղաքապետարանի, թե ոստիկանության, թե թաղապետարանի կողմից իրականացվող գործողությունները, այս անգամ Կինոյի տան գլխավոր մուտքի աստիճանների վրա, որը միության գույքն է, առանց Կինեմատոգրաֆիստների միության համաձայնության, առանց նախագծային և ճարտարապետական օրինական փաստաթղթերի, իրենց ճաշակով և իրենց պատկերացմամբ՝ արագ, մեկ գիշերվա ընթացքում կառուցեցին նոր, օգտագործելու համար ոչ նպատակահարմար, քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող, այսպես կոչված, «թեքահարթակ»:
Այսպիսով Հայաստանի ամենամեծ կինոդահլիճը՝ Կինոյի տան 515 տեղանոց մեծ դահլիճը ոչ միայն զրկվեց հաշմանդամների և բնակչության այլ սակավաշարժուն խմբերի համար հարմարավետ մուտք ու ելքից, այլև խոչընդոտվեց այն նախագծերի իրականացումը, որոնցով Կինեմատոգրաֆիստների միությունը նախատեսում է Կինոյի տան մուտքին հարակից հրապարակում ստեղծելով կանաչ ու մշակութային միջավայր:
Մասնավորապես նախատեսվում է այդտեղ կառուցել ժամանակակից քաղաքաշինական լուծումներով աստղային պուրակ՝ Գուրգեն Ջանիբեկյանի, Մհեր Մկրտչյանի, Սոս Սարգսյանի, Խորեն Աբրահամյանի, հայ կինոյի մյուս մեծերի գործը հավերժացնելու, ինչպես նաև ապագա կինոթանգարանի՝ ««Ազգային Սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար կրթական-մշակութային, զբոսաշրջային միջավայր» մշակութային հանգույցի մուտքը կահավորելու համար:
Այս ցինիկ, մարդու իրավունքները ոտնահարող գործողությունների վրա ենք հրավիրում ՀՀ կառավարության ՀՀ կառավարություն, ՀՀ ոստիկանության ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia, ՀՀ գլխավոր դատախազության, Երևանի քաղաքապետարանի Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Մարդու իրավունքների պաշտպանի ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia և պատկան մյուս կառույցների ուշադրությունը:
Հույս ունենք, որ անհապաղ կապամոնտաժվեն այս անօրինական կառույցները, կփոխհատուցվեն Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությանը պատճառված վնասները և կվերականգնվի քաղաքի կենտրոնական հատվածներից մեկի առանց այն էլ խաթարված ճարտարապետական տեսքը»:






Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT