Ամբողջ Եվրոպայով առանց խնդրի եկանք, հասանք Հայաստան, օդանավակայանում խնդիրները մեզ էին սպասում

25/06/2021 schedule23:00

Ամբողջ Եվրոպան առանց խնդրի եկանք, հասանք Հայաստան, ինքնաթիռից իջանք, ու խնդիրները սկսվեցին, ահավոր էր:

«Հայկական ժամանակին» ահազանգած քաղաքացու ընտանիքը Գերմանիայից օրերս է վերադարձել Հայաստան: Կինը պատմում է, որ ինքնաթիռից իջնելուց հետո առաջին բանը, որ տեսել են, «Զվարթնոցում» առկա մեծ հերթն է եղել: Հարցրել են, ինչու է այսպես, պատասխանել են, որ միանգամից 5 ինքնաթիռ է վայրէջք կատարել, դրա համար էլ կուտակումներ ու հերթ է գոյացել:

«Գիշերվա ժամը 4-ը կլիներ, հոգնած, ջարդված իջել ենք և Էդ պահին 1000-ից ավելի մարդ կար օդանավակայանում: Հարցնում ենք՝ ինչի է էսպես, մեզ անհարգալից ասում են՝ 5 ինքնաթիռ միանգամից է իջել, դրա համար: Եթե չեք ուզում, 7000 դրամ մուծեք, հերթներդ թող առաջ ընկնի: Ու ասեմ, որ 13 պատուհանից միայն 3-4-ն էր աշխատում»,-պատմեց կինը:

Ինչո՞ւ է օդանավակայանում վայրէջքի պահին հերթ գոյանում: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, հատկապես տարվա այս ժամանակահատվածում հնարավոր է, որ միանգամից մի քանի վայրէջք լինի կամ թեկուզ մեկ վայրէջք՝ շատ ուղևորներով, և հերթ գոյանա: Սակայն, ըստ պատասխանատուի, արվում է ամեն ինչ՝ հնարավորինս արագ մարդկանց սպասարկելու, կուտակումներ թույլ չտալու համար:

«Հատկապես հիմա, երբ կորոնավիուսի վտանգը դեռ կա, աշխատում ենք մարդկանց արագ սպասարկել, հերթն արագ կարգավորել, որ մարդիկ չսպասեն երկար: Երբեմն հերթեր լինում են, բայց դրանք կառավարելի են»,- ասաց Հովհաննիսյանը:

7000 դրամ վճարել և արտահերթ սպասարկվելու օդանավակայանի աշխատակիցների առաջարկը ևս, ըստ մեր զրուցակից քաղաքացու, հարուցել էր մարդկանց զայրույթը:

«Հատուկ միջանցք էին բացել, էդ 7000 դրամ մուծողները միանգամից կարող էին հայտնվել սպասարկման պատուհանի մոտ: Հենց արդեն տեսան, որ 7000 դրամ մուծողներն ավարտվեցին, սպասարկող պատուհանները սկսեցին քիչ-քիչ ավելանալ, 11 պատուհան աշխատեց»,-մեզ հետ զրույցում տեղեկացրեց քաղաքացին:

Ծառայությունը, որի մասին խոսում է կինը կոչվում է «Fast Track»: Գործում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ինչպես ժամանման, այնպես էլ մեկնման սրահներում: «Աշխարհի շատ օդանավակայաններում կա նման ծառայություն: Եթե մարդիկ չեն ուզում կամ չեն կարող սպասել հերթում, ապա վճարում են, վճարման անդորրագիրը ներկայացնում ուղևորահոսքը կարգավորող Ուղևորների սպասարկման ծառայության ներկայացուցչին: Ծառայության արժեքը 7.000 ՀՀ դրամ է »,-ասում է պատասխանատուն:

Օդանավակայանում մեկ այլ խնդիր էլ առաջացել է՝ կապված երեխա ունեցող ընտանիքների արտահերթ սպասարկման հերթ: Ուղեւորը պատմում է՝ երեխային մոր հետ թույլ են տվել սպասարկվել արտահերթ, հորը, սակայն, նրանց հետ անցնելու հնարավորություն չեն տվել.

«Ասենք ինչ տարբերություն, մայրը որ անցավ, էլի երեխան գրկին պիտի գնա, սպասի էնքան, մինչև ընտանիքի հայրն էլ իրենց միանա: Ինչ արեցին մարդիկ, ասացին՝ զիջում են իրենց հերթը, թող տղամարդն էլ գնա կնոջ ու երեխայի հետ, հնար չեղավ, թույլ չտվեցին: 1.5-2 տարեկան երեխա էր, ահավոր լացում էր, բայց չէ, չթողեցին: Վերջը էդ մարդը գնաց 7000 դրամը մուծեց, անցավ»:

Ըստ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության Հանրային կապերի պատասխանատուի՝ օդանավակայանի ինչպես մեկնման, այնպես էլ ժամանման սրահներում արագ և արտահերթ սպասարկման իրավունք ունեն հաշմանդամություն ունեցող անձինք, ծերերը, հղիները, մինչև 4 տարեկան երեխաների հետ ճամփորդող ուղևորները, դիվանագիտական անձնագիր կրողները:

«Թույլ է տրվում, որ ծնողը երեխայի հետ անցնի, մայրն է այս դեպքում անցել երեխայի հետ: Ամեն դեպքում ամեն ինչ արվում է ուղևորի հարմարավետության համար, որ հնարավորինս անխոչընդոտ սպասարկվեն»,- պարզաբանեց Հովհաննիսյանը:

Քաղաքացին, սակայն իր հերթին  ընգծում է. շատերի մոտ հայրենիք ոտք դնելն ու խնդիրների մեջ հայտնվելը մեկ է լինում ու շատերի հիասթափության պատճառը դառնում:

«Մտնում ես Հայաստան՝ ուրախ, որ քո հայրենիքում ես, ամեն ինչ լավ է ու հենց էդ պահից էլ խոչընդոտ է հանդիպում: Մտածում ես ոնց որ դիտմամբ է արված, որ զայրույթ առաջացնի, որ մարդիկ տեսնեն ներկայում Հայաստանն ինչ վիճակում է: Դա իմ կարծիքն է, բայց բոլորն էին ասում, որ մենակ էստեղ է էսպես»,-ասաց կինը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2330 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը