Երևան
12 °C
Խորեոգրաֆ Ռիմա Պիպոյանը հուլիսին ներկայացմամբ հրավիրված է Հունաստան, սակայն ոչ մի կերպ չի հաջողվում մուտքի արտոնագիր ստանալ, որպեսզի մեկնի:
Ռիման իր՝ «Կինը որոշում կայացնելուց առաջ» բեմադրությամբ է հրավիրված: Պարուհու նույն բեմադրությունն անցած տարի էլ էր հրավիրվել Հունաստան, սակայն համավարակի պատճառով նա չէր կարողացել գնալ: «Այն ժամանակ ես ինքս մերժեցի, որովհետեւ բոլորս գիտենք, թե անցյալ տարի ինչ վատ վիճակ էր: Իսկ այս տարի անունս արդեն ցանկում է ներառված: Բավականին լավ փառատոն է, որտեղ ամբողջ աշխարհից հրավիրում են տարբեր արտիստների»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Ռիմա Պիպոյանը:
Խորեոգրաֆը պատմեց, որ երբ զանգահարել է Հայաստանում Հունաստանի դեսպանատուն, իրեն ասել են, որ նախ, պիտի պաշտոնական հրավեր լինի, որպեսզի նոր հարցը դիտարկեն: Հրավերը ստացել է, նամակը՝ ուղարկել դեսպանատուն: Մոտ երկու շաբաթ որեւէ պատասխան չստանալուց հետո նորից է զանգահարել: «Ասացի, որ նամակ եմ ուղարկել, չեք պատասխանել, իրենք էլ, թե՝ պատասխանել ենք, դուք ուշադիր չեք եղել: Բայց ես որեւէ պատասխան չեմ ստացել: Շատ կոպիտ էին խոսում՝ առանց հաշվի առնելու, որ գնում եմ մեր երկիրը ներկայացնելու, ոչ թե հանգստանալու: Տպավորություն էր, որ իրենք անգամ իմ ուղարկած նամակը չէին բացել: Զանգիցս հետո ինձ կարճ նամակ եկավ, որ իրենք չեն աշխատում»,- հայտնեց նա:
Ռիմա Պիպոյանը նաեւ նկատեց՝ արդեն մի քանի օր է՝ հրավիրող կողմն է փորձում այստեղի դեսպանատան հետ կապ հաստատել: Նամակ են ուղարկել եւ ոչ մի պատասխան չեն ստացել. «Զանգում են, չեն կարողանում կապ հաստատել, նամակի պատասխան չեն ստանում: Իրենք էլ են զարմացած, թե ինչպես են մեզ մոտ աշխատում: Այդ մարդիկ էլ են անհանգստացած, տոմսս, բոլոր ծախսերս նախապես արդեն հոգացել են ու չգիտեն, թե ինչ է լինելու»:
ՀՀ քաղաքացիներին Հունաստան մեկնելու համար, ըստ ուղեւորության նպատակի եւ տեւողության, անհրաժեշտ է Շենգենյան կամ Ազգային հունական վիզա: Ռիմա Պիպոյանի դեպքում հարկավոր է Ազգային հունական վիզա, քանի որ մեկնելու նպատակը մշակութային գործունեություն ծավալելն է: «Հայկական ժամանակը» փորձեց կապ հաստատել Հայաստանում Հունաստանի դեսպանատան հետ, սակայն որեւէ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: «Սփյուռում» հասանելի համարներով միայն ինքնապատասխանիչն է միանում, ապա նշվում, որ համավարակով պայմանավորված՝ մինչեւ հուլիսի 3-ը Հունաստան գնալու համար վիզա ստանալ ժամանակավորապես հնարավոր չէ:
Հ.Գ. Ավելի ուշ Ռմա Պիպոյանը կապ հաստատեց մեզ հետ՝ հայտնելով, որ երեկ ուշ ժամի գրություն է ստացել Հունաստանի փառատոնից, որում մասնավորապես ասվում է. «Մեզ Աթենքում Հայաստանի դեսպանատնից պատասխան է եկել, որ 3-րդ երկրի ներկայացուցիչները, որոնց թվում Հայաստանն է, իրավունք չունեն մտնել Հունաստան մինչեւ հուլիսի 3-ը։ Մենք չենք կարող ռիսկի գնալ եւ ամրագրված տոմսերը հետ ենք վերադարձնում։ Շատ ցավում ենք նման իրավիճակի համար։ Հույս ունենք, որ մոտ ապագայում անպայման կաշխատենք եւ կհամագործակցենք միասին»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT