Երևան
12 °C
Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գևորգյանի գործով երկու ամիս է, ինչ նիստ տեղի չի ունենում. երեկ էլ պարզվեց, որ դատավարությունը շարունակելու խոչընդոտ կա եւ նիստը մեկ ամսով էլ հետաձգվեց:
Քոչարյանը մեղադրվում է մոտ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու, իսկ Գևորգյանը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար: Նշենք, որ երկուսն էլ «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածուներ են:
Երեւան քաղաքի ընդհասնուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը երեկ սույն գործով նիստը բացելուն պես հայտարարեց՝Քոչարյանի և Գևորգյանի պատգամավորի կարգավիճակ ստանալու դեպքում՝նրանց պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման հետ կապվված խնդիր է առաջանալու: Սակայն ըստ նախագահողի՝ մինչ այս հարցին անդրադառնալը դատարանը պետք է հստակ տեղեկություն ունենա նրանց կարգավիճակի մասին։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանն էլ դատական նիստին ներկայացրեց ԿԸՀ ամփոփիչ տվյալները, ըստ որի «Հայաստան» դաշինքը ստացել է 28 մանդատ՝ դաշինքի նախընտրական ցուցակի հերթականությամբ, ըստ որի Քոչարյանը զբաղեցնում է դաշինքի ցուցակի առաջին հորիզոնականը, Արմեն Գեւորգյանը՝ հինգերորդ։
Պաշտպանը հավելեց՝ ԿԸՀ–ի մանդատներ բաշխելու որոշումից հետո երկրորդ երկուշաբթին ԱԺ նիստ պետք է գումարի, որի ժամանակ հաստատվելու են պատգամավորների իրավասությունները։«Եթե փորձենք մաթեմատիկական հաշվարկ անել և հաշվի առնենք, որ կարող է ՍԴ-ում բողոքարկվեն ԿԸՀ վերջնական տվյալները, և ՍԴ-ն որոշում պետք է կայացնի որոշակի ժամկետում, Ռոբերտ Քոչարյանի կարգավիճակի հարցի պատասխանը կարող է տրվել հուլիսի 26-ից հետո»,-ասաց Վարդևանյանը:
Գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը սակայն առարակեց եւ դիմելով դատավորին, նշեց, որ չի հասկանում, թե դատարանին ինչու փոխանցվեցին այդ տվյալները:«Մեզ պարզ չէ, թե մենք ինչ ենք քննարկում։ Պարզ չէ, թե ինչի համար փաստաբանից ստացաք այդ փաստաթղթերը։ Պարզ չէ, թե դրանք ինչի համար են պետք, որովհետև Սահմանադրությունը քրեական հետապնդում հարուցելու հետ է կապում անձեռնմխելիությունը և դրա հաղթահարումը: Մենք առարկում ենք այս ամենի դեմ»:Դատախազը հիշեցրեց՝ քրեական հետապնդումը հարուցվել է նախքան նրանց պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելը, հետևաբար անհասկանալի է, թե ինչ սահմանադրական կարգավորումների մասին է խոսքը և դատական պրակտիկայից մեկ օրինակ բերեց:«Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվել է մինչև ԱԺ պատգամավոր դառնալը հարուցված քրեական գործով և այդ գործով կայացվել է մեղադրական դատավճիռ: Հետևաբար դատական պրակտիկան ևս գնացել է այդ ճանապարհով: Խոսքը ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի մասին է»,-մանրամասնեց դատախազը:
Գևորգ Բաղդասարյանի մեկնաբանմամբ՝ անձեռնմխելիության հարց կառաջանար, եթե նոր հարուցվող գործի մասին խոսք լիներ․ «Պատգամավորի անձեռնմխելիությունը սահմանող նորմը ունի հետևյալ բովանդակությունը՝ ԱԺ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում չի կարող հարուցվել առանց ԱԺ համաձայնության և պատգամավորը չի կարող ազատությունից զրկվել առանց ԱԺ համաձայնության։ Մենք ազատությունից զրկելու հարց այս պահին չենք քննարկում, որովհետև խափանման միջոցները ազատությունից զրկելու հետ կապված չեն: Իսկ քրեական հետապնդում հարուցելը անձին մեղադրյալ ներգրավելն է, նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելը կամ ձերբակալելը։ Քրեական հետապնդում հարուցելու փուլը վաղուց ավարտված է և անձեռնմխելիության խնդիր չի առաջանա: Չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է գնալ ԱԺ ու խնդրել, որ համաձայնություն տան այս գործով ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, եթե ԱԺ–ն միայն քրգործ հարուցելու մասին է համաձայնություն տալիս »,-եզրափակեց գործով դատախազը:
Սակայն Դանիբեկյանը շարունակեց մնալ իր կարծիքին և նշեց, որ դատարանը պետք է պարզի, թե ամբաստանյալները պատգամավորի կարգավիճակ ձեռք բերում են, թե՝ ոչ և հետաձգեց դատական նիստը այն նշանակելով օգոստոսի 3-ին:
Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը վստահեցրեց՝արդեն պատգամավորի կարգավիճակ ունեցողն անձեռնմխելի է քրեական հետապնդումից:
«Քրեական հետապնդման շարունակությունը և դրա իրականացումը բնականաբար բախվում է անձեռնմխելիության ինստիտուտի հետ: Քրեական դատավարության օրենսգիրքն այս իրավիճակների համար 31-րդ հոդվածում ուղղակի նշում է, որ քրեական գործի վարույթի կասեցումն անձեռնմխելիության հիմքով իրականացվում է քննիչի, դատախազի կամ դատարանի որոշմամբ։ Այլ կերպ ասած դատարանը նաև հարուցված քրեական հետապնդման պայմաններում այդ հիմքով կարող է կասեցնել:Գործի քննումը պետք է կասեցվի, և շարունակվի այն ժամանակ, երբ այլևս անձեռնմխելիության կարգավիճակը չի լինի»:
Լրագրողների դիտարկմանը, որ մինչև այս պահը նույնիսկ հայտնի չէ՝ Քոչարյանը վերցնելու է իր պատգամավորի մանդատը, թե՝ ոչ, Վարդևանյանն ասաց՝ այս պահին Ռոբերտ Քոչարյանն ընտրված պատգամավորի թեկնածու է: Պաշտպանի պնդմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը գրեթե ունի նույն պաշտպանվածությունն, ինչ գործող պատգամավորը:
Փաստաբան Տիգրան Եգորյանի պնդմամբ, սակայն անձեռնմխելիության ինստիտուտը չի կարող հետադարձությամբ տարածվել այն դեպքում, երբ քրեական գործը հարուցվել է մինչև պատգամավորի թեկնածուի կարգավիճակ ձեռք բերելը: «Միակ երաշխիքն այն է, որ քրեական հետապնդման պատճառով չի կարող նրանց պատգամավոր ընտրվելու իրավունքը սահմանափակվել: Մանդատը վերցնելու և պատգամավորի կարգավիճակ ունենալու դեպքում էլ ԱԺ-ից՝ քրեական հետապնդումը շարունակելու թույլտվություն ստանալու կարիք դատարանը չունի»,- մեր զրույցում ասաց Եգորյանը:
Հարցին՝այդ դեպքում դատավոր Աննա Դանիբեկյանն ի՞նչ հիմքերով է արդեն երկրորդ անգամ հետաձգում սույն գործով դատական նիստը, փաստաբանը պատասխանեց. «Ես չեմ կարող մեկնաբանել, թե ինչ է կատարվում դատավոր Դանիբեկյանի գլխում, բայց այդպիսի հիմքեր՝ քրեական հետապնդումը կասեցնելու չկան: Առավել ևս դատավորը դատական նիստը հետաձգելու որևէ լիազորություն չունի»:
ԱՆՅՈՒՏԱ ԱԹԱՆԵՍՅԱՆ
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT