Երևան
12 °C
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը զինծառայությունը խթանող նոր ծրագիր է մշակում, որը ենթադրում է իրավաբանական հարցերով աջակցություն զինծառայողներին ոչ միայն աշխատանքային, այլեւ անձնական հարցերի դեպքում:
ԶՈՒ ԳՇ իրավաբանական ծառայության պետ, գնդապետ Կառլեն Միրզոյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ գործող օրենսդրությամբ որոշակի կարգավորումներով սահմանափակվում է զորամասերի իրավաբանների ներգրավվածությունը զինծառայողների ե՛ւ անձնական, ե՛ւ ոչ անձնական բնույթի իրավական աջակցություն պահանջող հարցերում:
«Անգամ քրեաիրավական հարցերում զորամասի իրավաբանը դատավարության մասնակից, որպես այդպիսին, չի դառնում, եթե, իհարկե, խոսքը հենց իրեն չի վերաբերում»,- նշեց Միրզոյանը:
Նրա խոսքով՝ ԳՇ պետ Արտակ Դավթյանը որոշ ժամանակ առաջ խնդիր էր դրել, որ ուսումնասիրեն ինչպես պայմանագրային, այնպես էլ պարտադիր ժամկետային զինծառայողներին, սպայակազմին անվճար իրավաբանական աջակցություն տրամադրելու հարցը:
«Դա ենթադրում է, որ բազմաթիվ օրենսդրական ակտեր պետք է փոխվեն, որպեսզի զորամասի իրավաբանին կամ զինվորական հաստատության իրավաբանին հնարավորություն ընձեռվի այդ զորամասի կամ այդ հաստատության զինծառայողների շահերը ներկայացնելու համար»,- նշեց ԳՇ պաշտոնյան՝ հավելելով, որ խոսքը ե՛ւ անձնական, ե՛ւ ոչ անձնական գործերի մասին է:
Ըստ նրա՝ ներկայումս, երբ քրեական գործով զինծառայողը որպես տուժող կամ մեղադրյալ է ներգրավվում, այդտեղ առկա է նաեւ զորամասի շահը, եթե նյութական վնաս չկա, ապա զորամասը չի ներգրավվում. «Քանի որ, անկախ կարգավիճակից, այդ խնդիրն ազդում է ծառայության վրա, զորամասի հրամանատարի որոշմամբ զորամասը կկարողանա որպես պետական հիմնարկ ներգրավվել այդ գործընթացում՝ զինծառայողի շահերը ներկայացնելու կամ հակառակը՝ ասելու, որ այս հանգամանքը զինվորական ծառայության մեջ ծանրացնող հանգամանք է, եւ այդ արարքն ավելի մեղմ որակում ունի, քան իրականում պետք է, բայց միտումը, իհարկե, այդ ուղղությամբ չէ»:
Միրզոյանն ասաց, որ զինծառայողը, երբ ունի մարտական խնդիր եւ դրան զուգահեռ նաեւ անձնական իրավական խնդիր, դա խանգարում է իր ծառայությանը. «Պատկերացրեք՝ զինծառայողը այն օրը, երբ պետք է գնա մարտական հերթապահության, լրանում է իր վարկի մարման ժամկետը, եւ նա չի հասցնում, տույժ-տուգանքի տակ է ընկնում: Մեր հայեցակարգով, եթե զինծառայողը ունի խնդիր, դիմում է զորամասի իրավաբանին, իր փաստաթղթերը տրամադրում է զորամասի նրան, ներկայացնում է խնդիրները եւ գնում է մարտական հերթապահության՝ առանց անհանգստանալու: Արդեն վարկի վերափոխման կամ այն հարցերով, որոնք իրավական տարր են պարունակում, իրավաբանը կզբաղվի»:
Բացի այդ, ԳՇ իրավական ծառայության պետի խոսքով, եթե զինծառայողը նաեւ իրավական խորհրդատվության կարիք ունի, այդ հարցերով եւս դիմում է իրավաբանին, եւ նա անվճար խորհրդատվություն է տրամադրում:
Հարցին՝ այսինքն՝ ԶՈՒ-ն ցանկանում է զինծառայողներին նաեւ իրավական հարցերո՞վ պաշտպանել, Միրզոյանը պատասխանեց. «Այո՛, որովհետեւ, եթե զինծառայողի մտքերը հանգիստ չեն, նա դժվար թե կարողանա իր մարտական խնդիրը պատշաճ կատարել»:
Թե երբ է նախատեսվում այս ծրագրի իրագործումը, դեռեւս հայտնի չէ: Այս պահին մոնիթորինգ է արվում, որ պարզեն, թե որ օրենսդրական ակտում ինչ փոփոխություն պետք է արվի: Բացի այդ, կարիք կլինի որակյալ իրավաբաններ ներգրավվելու, ինչն էլ հավելյալ ռեսուրսներ է ենթադրում՝ ծախս, աշխատավարձ. «Այստեղ խոսքը 2, 3 կամ 4 անգամ ծավալները ավելացնելու մասին չէ, շուրջ 100 անգամ իրավաբանական աշխատանքի ծավալն ավելանալու է»:
Միրզոյանը նշեց, որ այս պահին հայեցակարգը մշակման փուլում է, այն կշրջանառվի, եւ հավանության արժանանալուց հետո արդեն օրենսդրական փաթեթը պետք է մշակվի:
Դեռեւս հաշվարկված չէ, թե քանի իրավաբանի հաստիք պետք է ավելանա, կամ որքան հավելյալ գումար պետք է հատկացվի սրա շրջանակներում, հայեցակարգը վերջնական մշակելուց հետո այդ ամենը պարզ կլինի:
Հարցին՝ եթե ամեն ինչ հարթ ընթանա, եւ հայեցակարգը հավանության արժանանա, 2 տարվա ընթացքում հնարավոր կլինի՞ այս ամենը կյանքի կոչել, նա դրական պատասխան տվեց. «Որպես կանոն՝ նորարարությունը մի փոքր դժվար է ընդունվում: Սա նոր գաղափար է, որքանով ուսումնասիրել եմ, հետխորհրդային մնացած երկրներում էլ նման բան չկա: ՆԱՏՕ-ի համակարգում, կոնկրետ ԱՄՆ զինված ուժերում է սա կիրառվում»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT