Ճամպրուկային տրամադրություն՝ ԱԺ-ում

Մինչ ԿԸՀ-ն, ամփոփելով հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, նոր՝ 8-րդ գումարման խորհրդարան ձեւավորելու հնարավորություն է ստեղծում, 7-րդ գումարման եռամյա խորհրդարանի այն պատգամավորները, որոնք նոր խորհրդարանում չեն լինելու, զբաղված են իրենց իրերը հավաքելով:

Ճամպրուկային տրամադրությունը բնականաբար ավելի ակնառու է ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների սենյակների մոտ: Ընդդիմադիր երկու ուժերն էլ առաջիկայում իրենց սենյակները կզիջեն նոր ընդդիմադիր խմբակցությունների:  

Հեռանալու վերաբերյալ մեկնաբանություն որեւէ ԲՀԿ-ականից չհաջողվեց ստանալ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց. «Այո, իրերը հավաքում եմ: Ես էդպես շատ իրեր չունեմ այստեղ, ավելի շատ կարելի է ասել հոգեւոր աշխատանք եմ տարել: Թղթեր, փաստաթղթեր, նախագծեր, դրանք կմնան, եւ ես արդեն խնդրեցի «Իմ քայլի» իմ գործընկերներին, որ իմ մի նախագիծը, որ առաջին փուլով անցել է հանձնաժողովում, իրենք շարունակեն, որպեսզի հասնի վերջ: Քանի որ դա վերաբերում է հաշմանդամւթյուն ունեցող երեխաների ծնողներին՝ հարկ է, որ այնպես անենք, որ այդ նախագիծը կյանքի կոչվի, դառնա օրենք: Մի փոքր անհամեստ պիտի գտնվեմ եւ ասեմ, որ ես դժգոհ չեմ իմ աշխատանքից որպես պատգամավոր, բայց տեսնենք թե ինչ կլինի, կմտածեմ»:

Հարցին՝ այլ աշխատանքի առաջարկ ունի՞, Գրիգորյանը պատասխանեց՝ դեռ ոչ:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե իր կարծիքով ինչու այնպես ստացվեց, որ ԼՀԿ-ն չստացավ անհրաժեշտ քվե՝ խորհրդարանում հայտնվելու համար:

«Տեսեք, մեծ քաղաքականությունը ենթադրում է նաեւ այսպիսի դեպքեր, եւ մենք պատրաստ էինք, որ հնարավոր է նաեւ նման բան: Նույնիսկ այն օրը, երբ որ մենք որոշեցինք համաձայնության գալ իշխանության հետ եւ գնալ արտահերթ ընտրությունների, մենք գիտեինք, որ հնարավոր է մեր մանդատների ժամկետն ենք կրճատում, եւ հնարավոր է՝ խորհրդարանում չլինենք, բայց մեր երկիրը միշտ ավելի բարձր ենք գնահատել: Այդ անկայուն վիճակը այլեւս հնարավոր չէր պահել, չնայած չեմ կարծում, թե խնդիրը լուծվեց, բայց հիմա մի փոքր գոնե հանդարտվել է, այսինքն այդ առումով մենք հաջողել ենք»:

Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստի առիթով խորհրդարանում ականատես եղանք ոչ միայն ճամպրուկային «տրամադրության», այլեւ արձանագրեցինք, որ այսպես ասած՝ վերանորոգման աշխատանքներ են. փոխում են ջեռուցման խողովակները:

Առաջիկայում ընտրապայքարից ոչ պակաս թեժ էլ հավանաբար սենյակների ընտրությունն է առաջ բերելու:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2292 դիտում

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով