Երևան
12 °C
Ծանրամարտի՝ տղամարդկանց եւ կանանց հավաքական թիմերի մարզումներն ապահովելու համար մեկ հարթակն ու 20 ծանրաձողերը մեկ շաբաթվա կամ առավելագույնը տասն օրվա ընթացքում կլինեն Հայաստանում, եւ մեր ծանրամարտիկները կհասցնեն մարզվել այդ նոր ծանրաձողերով մինչեւ օգոստոսին կայանալիք օլիմպիական խաղերին մասնակցելը: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը:
Նրա խոսքով՝ մամուլի մեկնաբանությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը գույքի գնումն ուշացնելու համար բարկացել է իր վրա, ճիշտ չէ. վարչապետը բարկացել է ստեղծված իրավիճակի վրա, եւ ինքը նախարարը եւս դժգոհ է եղել ստեղծված իրավիճակից:
Հիշեցնենք, որ Կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերից մեկի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դժգոհություն հայտնեց, որ ծանրամարտիկների համար անհրաժեշտ գույքի գնումն ուշացվել է, եւ չնայած ինքը հանձնարարել էր 20 լրակազմ ծանրաձող ձեռք բերել, ներկայացված նախագծում նշվում է 7-ի մասին (5-ը՝ տղամարդկանց և 2-ը կանանց հատկացնելու համար)։
Փաշինյանն ընդգծել էր, որ այս տարվա ապրիլի 27-ին էր հանդիպել ծանրամարտի հավաքականի մարզիչների եւ մարզիկների հետ, անակնկալ կերպով պարզել, որ նրանք չունեն միջազգային ստանդարտներին համապատասխանող ծանրաձողեր, հանձնարարել էր ապահովել դրանցով, այնինչ այսօր հուլիսի 1-ն է, եւ համապատասխան նախագիծը նոր միայն բերվում է Կառավարության նիստի օրակարգ։
«Եթե ես ճիշտ եմ հիշում, օլիմպիական խաղերը տեղի են ունենալու 2021 թվականի օգոստոսին»,- ժամկետների անհամապատասխանությունը ցույց տալով՝ ասաց նա՝ անընդունելի համարելով ակնարկը, որ այս նախապատրաստությունները կլինեն արդեն հաջորդ օլիմպիական խաղերի համար։
Վահրամ Դումանյանը մեր զրույցում նշեց՝ ծանրամարտիկներին 20 լրակազմ ծանրաձողերի ապահովման համար 111 միլիոն դրամ էր անհրաժեշտ, իսկ նախարարությունը բյուջեից կարողացել է հատկացնել 38 միլիոն դրամ, որով հնարավոր էր գնել միայն 7 լրակազմ ծանրաձող:
Այսօր՝ վարչապետի հանձնարարականից հետո, ֆինանսավորման լրացուցիչ աղբյուր ստեղծվեց, եւ Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց պակասող 73 միլիոն դրամը՝ ապահովելու համար 20 ծանրաձող. 10-ը՝ տղամարդկանց, 10-ը՝ կանանց համար:
«Ես շատ շնորհակալ եմ վարչապետին, քանի որ եթե ինքը չմիջամտեր, միայն նախարարության ռեսուրսներով մենք այս պահին չէինք կարողանա ծանրամարտիկների համար անհրաժեշտ գույքն ամբողջ ծավալով ապահովել: Ստեղծված ընդհանուր իրավիճակից ինչպես վարչապետն էր դժգոհ, այնպես էլ ես էի դժգոհ: Իսկ իրավիճակը կապված էր ֆինանսական միջոցների հայթաթման աղբյուրների հետ: Եվ այստեղ նախարարի անձի եւ նախարարության հետ խնդիր չկա: Այնպես չէ, որ վարչապետի հանձնարարականի հետ կապված խնդիր է եղել, հակառակը, նախարարությունը արել էր առավելագույնը, այնքան, որքան կարող էր:
Վարչապետի դժգոհությունը վերաբերում էր ընդհանուր իրավիճակին, որ չպետք է սահմանափակվել նախարարության հնարավորություններով, այլ պետք է ցանկացած միջոցով ամբողջ ծավալով գործընթացը կազմակերպելու եւ իրագործելու ուղիներ գտնել: Եվ իր հանձնարարականից անմիջապես հետո այլ տեղերից՝ պահուստային ֆոնդից, գումարը հատկացվեց, եւ ամեն ինչ ժամանակին կկազմակերպվի, անհրաժեշտ բոլոր սարքավորումները կհասնեն մեր սպորտսմեններին, եւ նրանք մինչև օլիմպիական խաղերի սկիզբը կհասցնեն պարապել նոր մարզագույքով»,- նշեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը:
Մարիամ Գեւորգյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իշխանություն և առաջընթաց․ վարչապետն ավարտել է հերթական գրքի ընթերցանությունը
ՀՀ զինված ուժերում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, որից հետո նորակիչներին տրվում է արձակուրդ
Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել
ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները
«Օպել»-ը բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ
Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր
Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ
Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել
Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT