Երևան
12 °C
Համաշխարհային բանկի 2019 թվականի զեկույցի համաձայն` Հայաստանում երեխաների ավելի քան մեկ երրորդը չի կարողանում վարժ կարդալ։ Այս ցավալի պատկերի մասին դեռ իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մինչեւ 10 տարեկան երեխաների 35 տոկոսը գրագետ չէ:
Ըստ զեկույցի՝ Հայաստանում թերուսության ցուցանիշը 21․7 տոկոսային կետով զիջում է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի միջին ցուցանիշին և 30 տոկոսային կետով՝ ԵՄ միջին ցուցանիշին։ Զեկույցում նշվում է նաև, որ հայ աշակերտների կրթական մակարդակը մաթեմատիկայից և բնագիտությունից ավելի քան 15 տարի է`լճացած է, և երկրում կրթական մակարդակի զգալի տարբերություններ կան սովորողների տարբեր խմբերի միջև։
Զեկույցում խոսվում է կրթության ոլորտի նվազ ֆինանսավորման, ինչպես նաեւ կրթության ոլորտի բյուջետային հատկացումների մասին: Մասնավորապես, Հայաստանում կրթության ոլորտի բյուջետային հատկացումների մակարդակը ցածր է և զիջում է տարածաշրջանի ու Եվրամիության մոտավորապես 15 երկրների միջին ցուցանիշին:
Հանրակրթության ոլորտում առկա խնդիրների մասին խոսելով՝ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն այսօր ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց, որ կրթությունը շուտով կարող է դառնալ եղանակի տեսության պես մի բան՝ բոլորը խոսեն կրթության կարեւորության մասին, սակայն որեւէ կերպ չկարողանանք ազդել դրա վրա:
Փորձագետը ամենամեծ վտանգը համարում է այն, որ կրթութան համակարգը վերահսկողությունից դուրս է գալիս, ինքնահոսով գլորվում է ներքեւ, իսկ իրականում կրթության մասին խոսակցությունները կենցաղային խոսակցություններից այն կողմ չեն գնում:
Սերոբ Խաչատրյանը նշեց, որ տարիներ շարունակ Հայաստանը կրթության մակարդակի առումով նահանջ է գրանցում, օրինակ՝ ըստ Թիմսի 2020 թվականի զեկույցի՝ ֆորմալ կրթության ոլորտում (դպրոցական եւ համալսարանական) Հայաստանը 130 երկրների շարքում 90-րդ տեղում է: Նրա խոսքով՝ բարձրագույն կրթության ոլորտում ամենաբարձր ցուցանիշն այն է, որ դիպլոմավոր մարդկանց թվով` մենք աշխարհում 4-րդ լավագույն երկիրն ենք:
Ըստ այդմ, մասնագետը նկատեց՝ դիպլոմ ունեցողների թվով աշխարհում առաջատարն ենք, բայց կրթության ֆինանսավորման, որակի առումով՝ վերջին տեղերում ենք:
«Ինձ մտահոգում է այն փաստը, որ չնայած այս տվյալները տարբեր կազմակերպությունների կողմից տարբեր ժամանակներում հրապարակվում են, բայց մենք չենք սթափվում, լուրջ չենք ընդունում, այլ հարմարվում, հանգիստ ընդունում ենք, չենք փորձում կանգնեցենել անկման տենդենցները, ոնց որ թե չենք էլ ուզում: Մենք չենք հասկանում, որ նման ցուցանիշները երկար շարունակվելու դեպքում որեւէ առաջընթաց չենք գրանցում եւ չենք կարող գրանցել»,- նշեց փորձագետը:
Նրա խոսքով՝ մենք երկու իրականություն ունենք, որոնցից մեկում կրթության ոլորտում նոր փաստաթղթեր են ընդունվում, իսկ զուգահեռ իրականությունում՝ հետընթացը շարունակվում է: Եվ այս երկու իրականությունները մենք չենք կարողանում իրար հետ համատեղել:
«Դրա համար պետք է այնպես անենք, որ կրթական քաղաքականությունը հնարավորինս սկսի ազդել իրականության վրա: Այդ ազդեցությունն այսօր չկա, որովհետեւ մեզ անընդհատ կերակրել են ապագայի ապասումով՝ մի 10 տարի սպասեք, լավ կլինի եւ այլն: Բայց երբ 96-97 թվականից սկսվեցին կրթության ռեֆորմները, արդեն մոտ 20 տարի մենք սպասում ենք։ Հիմա էլ նույնն է, թե բա՝ սպասեք 10 տարի, միանգամից չի լինի: Բայց այս ձեւով արդեն մի քանի սերունդ լուրջ խնդիր ունի կրթության հետ կապված»,- ասաց Սերոբ Խաչատրյանը:
Խոսեց նաեւ նախարարության աշխատանքների վատ պլանավորման եւ կառավարման մասին՝ նշելով, որ 2019 թվականին նախարարությունը դրել է թիրախային ցուցանիշներ, որ 2021 թվականին միասնական քննությունների ժամանակ հայոց լեզվի եւ մաթեմատիկայի միջին թվանշանը պետք լինի 15 միավոր: Սակայն, ըստ բանախոսի, նախարությունը չի պլանավորել դրան հասնելու քայլերը, թիրախային տրամաբանությունը ու արդյունքում սխալվել է: Եվ եթե 2019 թվականին մաթեմատիկայի միասնական քննության միջին միավորը 11.5 էր, ապա 2021-ին իջավ 10.5, իսկ հայոց լեզվի միջին միավորը 12.2-ից աճեց ընդամենը 0.4 միավորով՝ դառնալով 12.6: Ըստ Խաչատրյանի՝ պետք են տարբեր տեսակի քննարկումներ, որպեսզի համակարգի խնդիրները վերլուծվեն ոչ թե միայն ներսից դիտելով, այլեւ դրսից:
«Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստան», ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանն էլ նշեց, որ ըստ 2018 թվականի Համաշխարհայի զարգացման հաշվետվության՝ 18-20 տարեկան երիտասարդների 10 տոկոսն ունի ֆունկցիոնալ անգրագիտություն, այսինքն՝ տեքստը կարդալու եւ վերարտադրելու խնդիր:
Նրա խոսքով՝ ամենամեծ բացթողումը, որը չի արել ներկայիս իշխանությունը, այն է, որ մինչեւ հիմա չի արվել իրավիճակի դիագնոստիկա, արված հետազոտությունները պաշտոնապես չեն ընդունվել լիազոր մարմնի կողմից, չեն տրվել իրավիճակի համապատասխան գնահատականներ, որից հետո հիմնավոր կլինեին լուծման տարբերակները՝ ինստիտուտներ փակել, դասախոսներին, ուսուցիչներին կրճատել եւ այլն: Նրա խոսքով՝ մինչդեռ մենք պետք է ընդունեինք այդ խնդիրները, որքան էլ ցավալի լիներ, տայինք գնահատականներ եւ ըստ այդմ վերկանգնենք սերունդների կորցրած կրթության իրավունքը:
«Հեղափոխությունց հետո միակ լավ բանը այն էր, որ կոտրվեց իրենց էլիտար համարող մարդկանց այն մոտեցումը, թե պարտադիր չէ լավ կրթությունը բոլորի համար հասանալի լինի: Հենց այս մոտեցման վրա էր տարիներ շարունակ կառուցվում մեր պետական քաղաքականությունը»,- նշեց Դավիթ Ամիրյանը:
Կրթության հետազոտող Միշա Թադեւոսյանն էլ կարծիք հայտնեց, որ Համաշխարհային բանկի հետազոտությունը իրականում ոչ թե երեխաների թերուսուցման մասին է, այլ ուսուցիչների աշխատանքի:
Նա նկատեց, որ Հայաստանում ուսուցիչների համակազմը ծերացող է. ուսուցիչների մոտ 46 տոկոսը 50 տարեկանից բարձր է, որը սաստիկ մտահոգիչ է: Ըստ նրա՝ անհանգստացնող է նաեւ այն հանգամանքը, որ կրթության համակարգում նորարությունների, բարելավման այլ աշխատանքների համար տրամադրվող ֆինանսները բավարար չեն:
Ուսուցիչները բարձրաձայնում են անհրաժեշտ մեթոդական օգնություն չստանալու հանգամանքից, սակայն պետության աջակցությունը ուսուցիչներին օգնելու հարցում բավարարից ցածր է:
Խոսելով չափորոշիչների մասին՝ Ամիրյանը նշեց, որ կրթության նոր չափորոշչի մեջ ո՛չ վտանգ է տեսնում, ո՛չ էլ որեւէ օգուտ:
Ըստ բանախոսի՝ նույնիսկ ամենալավ չափորոշիչ գրելով՝ ոչինչ չի փոխվի. ամբողջ խնդիրը կրթական համակարգը արմատապես փոխելու անհրաժեշտության մեջ է:
«Մինչեւ չհասկանանք, թե համակարգը ոնց է աշխատել, որտեղ է թերացել, որ մենք 1-4 դասարանների մոտ ունենք 30 տոկոս անգրագիտություն, ոչ մի բան չի փոխվի»,- ասաց նա:
Դրա համար Ամիրյանը առաջարկում էր գտնել միջոցներ, որպեսզի լիարժեք կրթության չստացած, այսպես ասած կրթության իրավունքից զրկված թերուս մարդիկ հնարավորություն ունենան լրացնել կրթության պակասը, եւ երկրորդը՝ գտնել պատճառները, որպեսզի հաջորդ սերունդների մոտ այլեւս չունենանք անգրագիտություն:
Սերոբ Խաչատրյանը եւս շեշտեց, որ ամենակարեւոր բանը, որ պետք է արվի, չափորոշիչների արագ ներդրման ճանապարհային քարտեզ ունենալն է՝ յուրաքանչյուրի անելիք քայլերի հերթականությունը:
ՄԱՐԻԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT