Տոկիո 2020. Հովհաննես Բաչկով. Վերականգնել արդարությունն ու վերցնել այն, ինչ պատկանում է իրեն

«Հայկական ժամանակը» շարունակում է ներկայացնել Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցության իրավունք ստացած հայ մարզիկներին: Երկրորդն այդ շարքում բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն է, որի ուղեգիրը հաստատվեց նախորդ շաբաթվա ընթացում:

Մարզիկի մասին

Հայ մարզիկներից շատերն են իրենց կարիերայի ընթացքում բախվում մարզական, մրցավարական անարդարությունների: Մենապայքարային մարզաձևերում, որտեղ հայ մարզիկներն ավանդաբար ուժեղ են լինում, մրցավարական գործոնը նույնիսկ չափազանց է լինում: Բայց Հովհաննես Բաչկովն այդ մարզիկների շարքի առանցքում է կանգնած: Հերթական անարդարություններից մեկից հետո Բաչկովը նույնիսկ չդիմացավ՝ ֆեյսբուքի իր էջում մեջբերելով Սիամանթոյի բանաստեղծության տողերը՝ արդարություն, թող ես թքեմ քո ճակատին:

Հովհաննես Բաչկովը 28 տարեկան է, գյումրեցի, երկար տարիներ մարզվում է բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ: Վերջին տարիների հայկական բռնցքամարտի առաջատարն է, բայց այդ ճանապարհը Հովհաննեսի համար չափազանց քարքարոտ էր: Պատանի բռնցքամարտիկի տաղանդն ակներև էր, նա արագորեն հայտնվում է Հայաստանի պատանեկան հավաքականում և 16 տարեկանում նվաճում Եվրոպայի պատանեկան առաջնության բրոնզե մեդալը, իսկ 5 տարի անց նա արդեն Հայաստանի մեծահասակների հավաքականում էր: 2011թ.-ի աշխարհի առաջնությունը, որը Լոնդոնի օլիմպիական խաղերի համար վարկանիշային էր, ընթանում էր Բաքվում, և Բաչկովը հավաքականի հետ մեկնեց Արդբեջանի մայրաքաղաք, բայց, հասկանալի է, որ Բաքվում հայ բռնցքամարտիկներին մեդալների համար պայքարելու շանս չէին տա. Բաչկովը պարտվեց հենց առաջին մենամարտում, իսկ հայ մարզիկներից միայն Անդրանիկ Հակոբյանը կարողացավ օլիմպիական ուղեգիր վաստակել:

Տարիքի ու փորձի հետ միասին՝ Բաչկովի կարիերայում սկսեցին գալ նաև հաղթանակները միջազգային ասպարեզում: Սակայն Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում միշտ մեկ քայլ չէր բավականացնում մեդալ նվաճելու համար. պարտություններ քառորդ եզրափակիչներում, ընդ որում բավականին հավասար մենամարտերում: Մրցավարները համառորեն «չէին ուզում» տեսնել Բաչկովին մրցանակակիրների թվում: 2015թ.-ի աշխարհի առաջնությունում Բաչկովը պարտվեց կուբացի օլիմպիական մրցանակակիր Յասնիել Տոլեդոյին: Երբ հաջորդ տարվա սկզբում մրցավարները հերթական անգամ Բաչկովին զրկեցին օլիմպիական ուղեգրից, թվաց թե մարզիկի վրա անեծք կա: Հովհաննեսը մեկնեց Վենեսուելա՝ միջազգային վարկանիշային մրցաշարի, բայց ուղեգրի հույսերը մեծ չէին: Բայց հենց Կարակասում ճակատագիրը վերջապես թեքվեց գյումրեցի մարզիկի կողմը. նա կարողացավ հաղթել մրցաշարում ու նվաճել Ռիոյի խաղերի ուղեգիրը:

Իր առաջին օլիմպիական խաղերում Բաչկովը համարվում էր «թաքնված ֆավորիտներից» մեկը, բայց չինացի Հու Ցյանսյունի հետ մենամարտում մրցավարները նորից վիճելի որոշում կայացրին՝ հաղթանակը տալով չինացի մարզիկին:

Օլիմպիական խաղերից հետո երիտասարդ բռնցքամարտիկն ուներ ընտրություն. հետևել իր ավագ ընկերների՝ Արամ Ավագյանի և Նարեկ Աբգարյանի օրինակին և տեղափոխվել պրոֆեսիոնալ բռնցքամարտ, կամ շարունակել պայքարել ոչ միայն մրցակիցների, այլ նաև մրցավարների հետ ու իր ճանապարհը բացել սիրողական բռնցքամարտում: Բաչկովն ընտրեց երկրորդ տարբերակը և չսխալվեց: Աստիճանաբար նա դարձավ իր՝ 63 կգ քաշային կարգի առաջատարներից մեկը: 2017թ.-ին Խարկովում Հովհաննեսը տարավ իր կարեիրայի ամենամեծ հաղթանակը. դարձավ Եվրոպայի չեմպիոն: Ամիսներ անց Համբուրգում կայացած աշխարհի առաջնությունում Բաչկովը կանգնեց կիսաեզրափակչում՝ նվաճելով բրոնզե մեդալը: Երկու տարի անց նա նույնությամբ կրկնեց այդ հաջողությունները՝ ոսկի Եվրոպայում և բրոնզ աշխարհի առաջնությունում: Զուգահեռ՝ Հովհաննեսը նաև իր նորամուտը նշեց պրոֆեսիոնալ բռնցքամարտում: Այս պահի դրությամբ պրոֆեսիոնալ ռինգում նա երկու մենամարտ է անցկացրել, տարել երկու հաղթանակ:

Ճանապարհը դեպի Տոկիո

Ավանդաբար նախաօլիմպիական տարվա բռնցքամարտի աշխարհի առաջնությունը համարվում էր վարկանիշային: Սակայն բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (AIBA) և Միջազգային օլիմպիական կոմիտեի միջև տարաձայնությունները, որոնք պայմանավորված էին AIBA-ի ղեկավարների ապօրինի գործունեությամբ (հայտնի էին դարձել կաշառակերության մի շարք դեպքեր), ստիպեցին ՄՕԿ-ին զրկել AIBA-ին օլիմպիական վարկանիշներ բաժանելուց: ՄՕԿ-ն ինքը ստանձնեց վարկանիշային մրցաշարերի անցկացնումը՝ 2020թ.-ին, բայց կորոնավիրուսի պատճառով այդ մրցաշարերը կամ չեղարկվեցին կամ ընդհատվեցին ու շարունակվեցին 2021թ.-ին: Այդպես, Հովհաննես Բաչկովը, որը համաշխարհային դասակարգման առաջատարն էր, ուղեգիր նվաճելու իր հնարավորությունն ունեցավ 2021թ.-ի հունիսին, բայց մրցավարները նորից խանգարեցին նրան. Ռուսաստանցի բռնցքամարտիկի հետ մենամարտում Բաչկովի ունքը բացվեց գլուխների բախումից, բայց մրցավարները տեխնիկական նոկաուտ հաշվեցին ու հաղթանակը տվեցին ռուսաստանցուն:

Թեև այդ պահին Բաչկովի հուսահատությունը մեծ էր, բայց արդեն պարզ էր, որ նա, ամենայն հավանականությամբ, կստանա իր ուղեգիրը. ՄՕԿ-ը չեղարկել էր վարկանիշային վերջին՝ համաշխարհային մրցաշարը՝ որոշելով ուղեգրերը բաժանել համաշխարհային դասակարգման առաջատարներին: Այդպիսով, Հովհաննես Բաչկովն իրավունք ստացավ մասնակցել իր երկրորդ օլիմպիական խաղերին:

Մրցակիցներին ու հնարավորությունները

Տոկիոյի օլիմպիական խաղերում Բաչկովը մեդալ նվաճելու գլխավոր ֆավորիտներից է: Հաղթողի գլխավոր ֆավորիտը, անկասկած, կուբացի Էնդի Կրուզն է՝ վերջին երկու տարիների աշխարհի չեմպիոնը: Վերջինիս Բաչկովը պարտվել է 2017թ.-ի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում: Աշխարհի գործող փոխչեմպիոն ամերիկացի Քեյշոուն Դեյվիսին Հովհաննեսը պարտվել է 2019թ.-ի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում: Քաշային կարգի մյուս ֆավորիտներն են ֆրանսիացի Սոֆիան Ումիան, անգլիացի Լյուկ Մաքկորմակը, ուզբեկ Էլնուր Աբդուրաիմովը, Ռուսաստանը ներկայացնող ադրբեջանցի Գաբիլ Մամեդովը, որի հետ Բաչկովն իր հաշիվներն ունի՝ վարկանիշային մրցաշարում կրած պարտությունից հետո: Շատ բան կախված կլինի վիճակահանությունից: Ամեն դեպքում, սա Բաչկովի, հավանաբար, վերջին հնարավորությունն է օլիմպիական մեդալ նվաճելու. Տոկիոյից հետո նա ամբողջությամբ իր ժամանակը կտրամադրի պրոֆեսիոնալ բռնցքամարտին: Այնպես որ Ճապոնիայի մայրաքաղաքում Հովհաննես Բաչկովը լի է լինելու վճռականությամբ՝ վերջ տալու բոլոր անարդարություններին ու վերցնելու այն, ինչը պատկանում է իրեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
23684 դիտում

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ

Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին

Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ