Երևան
12 °C
Այսօր՝ ժամը 15։00-ին, Արմեն Չարչյանի գործով հայտարարվելու է նախաքննության ավարտ։ Այսինքն՝ վարույթն իրականացնող մարմինը որոշել է գործն ավարտել և այն ուղարկել դատարան։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
«Կարծում ենք, որ նման պայմաններում ակնհայտ է դառնում, որ այլևս որևէ կերպ չի կարող խոսք գնալ քննությանը խոչընդոտելու կալանավորման հիմքի գոյության մասին (թեև այն ի սկզբանե չի էլ եղել), քանզի, ըստ վարույթն իրականացնող մարմնի, բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարվել են, հատկապես բոլոր վկաները հարցաքննվել են, հետևաբար պարզ տրամաբանությունը հուշում է, որ վկաների վրա ազդեցություն գործադրելու հիմքն ի սպառ բացակայում է։
Առնվազն այս հարցի համատեքստում Արմեն Չարչյանն այլևս չի կարող շարունակաբար գտնվել անազատության մեջ»,- նշել է պաշտպանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ 7 պատգամավոր անձնական երաշխավորություն է ներկայացրել՝ միջնորդելով փոխել բժիշկ Արմեն Չարչյանի խափանման միջոցը։
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններից առաջ՝ հունիսի 18-ին, հրապարակվել էր ձայնագրություն, որում «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը աշխատակիցների հետ հանդիպմանը սպառնալիքներ էր հնչեցրել՝ պարտադրելով մասնակցել ընտրություններին։ Չարչյանը նշել էր, որ ինքը «Հայաստան» դաշինքի թեկնածու է, եւ եթե որեւէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա նա կիմանա այդ մասին։ Հայտարարել էր նաեւ, թե սոցիոլոգիայում կան բանաձեւեր, որոնց միջոցով հնարավոր է տոկոսային հարաբերությամբ մոտավորապես ճշտել, թե ով ինչ ընտրություն է կատարել:
Ձայնագրության տարածումից հետո հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետով (ընտրություններին մասնակցելուն հարկադրելը, որը կատարվել է երկու կամ ավելի անձի նկատմամբ):
Հունիսի 29-ին էլ հայտնի դարձավ, որ Արմեն Չարչյանը վիրահատվել է: Վիրահատական միջամտություն էր տեղի ունեցել սրտի վիճակի, ստենդերի ուսումնասիրման նպատակով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԿեղծված ընտրություններով նորանկախ երկրի ֆունդամենտ դնողների քաղաքական դիակապտությանը վերջ տալ է պետք. Մկրտչյան
ՀՀ նախկին նախագահների հարցում գործ ունենք բացարձակ քաղաքական անպատասխանատվության հետ. Չախոյան
Նուբարաշեն վարչական շրջանն առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկում. տեսանյութ
Սովոր են նեղ շրջանակում հնչեցնել թեզեր, քաշվել մի կողմ. Չախոյանն ասաց՝ ինչու նախկին նախագահները չեկան բանավեճի
Բախվել են «Դարոյնք» ՍՊԸ-ին պատկանող «Տոյոտա կորոլա»-ն և «Օպել աստրա»-ն․ կա վիրավոր
Մենք քաղաքական դիակներին վերջնականապես հուղարկավորում ենք, պատրաստվում՝ 7-ին ու 40-ին. Հովհաննիսյան. տեսանյութ
ԱԺ այգում իրականացավ ամանորյա հրաշքը. լուսանկարներ
Տրանսպորտային միջոցներից կատարվող գողությունների համար պատասխանատվությունը կխստացվի. քայլեր են ձեռնարկվել
Մեքենաներ են բախվել, «Օպել»-ը կողաշրջվել է․ կա վիրավոր
Ամիօ բանկի հայտարարած մրցույթը շարունակվում է. մրցանակը՝ շքեղ weekend Աբու Դաբիում
Ադրբեջանական կործանված ինքնաթիռի «սև արկղը» հայտնաբերվել է, անձնակազմի 3 անդամները ողջ են
Հեշտ է ասել՝ Փաշինյանը «կապիտուլյանտ» է ու չգնալ բանավեճի, բա Պուտինին պատասխանեք, ձեզ մեղադրել է. Դալլաքյան
5 ոստիկան է ազատվել ծառայությունից. ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքով 38 մարդ է զոհվել, դիերն անճանաչելի են. մանրամասներ
Ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ինքնությունը պարզելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում
Բաքուն և Երևանը կարող են համատեղ նախաձեռնել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը. Զախարովա
ՏԿԵ նախարարն այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, ծանոթացել առկա խնդիրներին. լուսանկարներ
ՌԴ ԱԻՆ-ը հատուկ չվերթ է իրականացրել Ղազախստան՝ տեղափոխելու ավիավթարից տուժած ռուսներին
ՀԱԳՄ ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ձևավորել 2025-ի աշխատանքային օրակարգը
Ներկայացվել է 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցուցակը
Առաջնորդվում եմ վարչապետի պաշտոնական հայտարարություններով, պետք չէ մութ սենյակում սև կատու փնտրել. Կոնջորյան
Փաստ, որ ապացուցեց հակառակը նրա, ինչ ոմանք փորձում էին հիմնավորել. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Աննա Հակոբյանն այցելել է «Աբովյան» ՔԿՀ. լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի են հունվարին 12-րդ դասարանցիների պետական ավարտական քննությունների օրերը. ժամանակացույց
Հրավերը չմերժելու պարագայում առաջին իսկ րոպեներից արձանագրվելու էր ասելիքի տոտալ բացակայություն. Ազարյան
Եղանակի պատճառով ինքնաթիռը փոխել է ուղղությունը, տարբեր վարկածներ կան, որոնց մասին խոսելը վաղ է. Ալիև
«Աբովյան» ՔԿՀ-ում ներկա էի տարեմուտի տոնական համերգին. Աննա Հակոբյան. տեսանյութ
Հռոմի պապը Սուրբ ծննդյան ուղերձում համընդհանուր հաշտության և խաղաղության կոչ է արել. տեսանյութ
Համացանցում կադրեր են հրապարակել կործանված ադրբեջանական ինքնաթիռի սրահից. տեսանյութ
ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյովիկ»-ը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
Հայտնի է՝ երբ տեղի կունենա Կառավարության նիստը
Շվանիձոր-Նռնաձոր հատվածում պայթեցման աշխատանքներ են կատարվելու
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին
Կեղծ թղթադրամներով Ամանորի նվերներ են գնել. 17-ամյա տղան ձերբակալվել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 25-ին
Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ կհայտարարվի
Քովիդի թեստը կրկին դրական է․ ՀՀ վարչապետ
Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին
Պուտինն ԱՊՀ գագաթնաժողովը սկսել է Ղազախստանում ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին ցավակցելով
ԼՂ հարցում մեր մոտեցումները փոխվեցին, երբ դաշնակցային պարտավորությունները չկատարվեցին․ Կոնջորյան
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT